Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Պայմանագրային զինծառայողը մահացու վրաերթի է ենթարկել աղքատ ընտանիքի 13-ամյա տղայի

Սեպտեմբեր 22,2017 19:03

Սեպտեմբերի 21-ին,ժամը 18-ի սահմաններում Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղում 26-ամյա Դավիթ Ծատուրյանն իր վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել այդ գյուղի 13-ամյա բնակիչ Դավիթ Դարբինյանին: Վերջինս մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել է Բերդի բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Տավուշի մարզի դատախազ Վիկտոր Գրիգորյանից տեղեկացանք, որ Դավիթ Ծատուրյանը պայմանագրային զինծառայող է, դեպքը քննում է զինվորական դատախազությունը:

Վերին Կարմիրաղբյուր համայնքի ղեկավար Կամո Չոբանյանն ասաց, որ վթարից մահացած երեխան խիստ անապահով, 5 երեխա ունեցող ընտանիքից էր: Այդ ընտանիքն ուրիշի անասունները պահելով է հայթայթում օրվա հացը: Գյուղապետն ասաց, որ Դարբինյանների ընտանիքը բնակվում էր վագոն-տնակում, 2004թ.-ին նրանց վագոն-տնակը հրդեհից այրվել է, ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանի միջամտությամբ է ընտանիքը տուն ձեռք բերել:

Կամո Չոբանյանն ասաց, որ վրաերթը տեղի է ունեցել Վերին Կարմիրաղբյուր-Նորաշեն ճանապարհին: Այդ հարթ ճանապարհին շատ վարորդներ են մեծ արագությամբ սլանում, վրաերթեր են եղել: Գյուղապետը դիմել է ճանապարհային ոստիկանություն, որպեսզի այդ ճանապարհին արագությունը սահմանափակող ճանապարհային երթեւեկության նշան տեղադրվի կամ մեքենաների արագությունը նվազեցնող թումբ սարքվի, սակայն ոչինչ չի արվել:

Կամո Չոբանյանի տվյալներով ՝ վարորդ Դավիթ Ծատուրյանը սահմանամերձ Արծվաբերդից է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930