Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. Համայնքների տրամադրված դրամաշնորհները մսխվել են

Նոյեմբեր 02,2017 11:24

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն այս ընթացքում եղել են հանրապետության տարբեր մարզերում եւ արձանագրել` իրավիճակն աղետալի է, այդ թվում խոշորացված եւ խոշորացվող համայնքներում: Այսօր այդ ահազանգը 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հնչեցրեց ԱԺ եվրոպական ինտեգրացիայի հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Բարձրաձայնումը պայմանավորված էր ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանի հրապարակած թվով`եկող տարի 2,4 միլիարդ դրամ նախատեսվում է տարածքային զարգացման համար:

«Մենք միասին պետք է վերահսկողություն իրականացնենք, որ տեսնենք այն դրամաշնորհները, որոնք հատկացվում են խոշորացված համայնքների խնդիրների լուծմանը, իրականացվելու են, թե ոչ», – ասաց Նաիրա Զոհրաբյանը`հավելելով, որ իրենց անցկացրած դիտարկումը ցույց է տվել, որ նախորդ խոշորացման արդյունքում համայնքներում էական փոփոխություններ տեղի չեն ունեցել. «Բացի Դիլիջանից, որը մեկ անհատի միջոցով արված ներդրում էր, որեւէ խոշորացված համայնքում դրամաշնորհների արդյունքը մենք չենք տեսել»:

«Ծառուկյան» խմբակցության Վահե Էնֆիաջյանն էլ հետաքրքրվեց`նոյեմբերի 24-ին նախատեսվում է ԵՄ-ՀՀ նոր պայմանագրի ստորագրումը. սա ծախսերի իմաստով նկատի առնվե՞լ է հաջորդ տարվա բյուջեում, նոր դեսպանատներ կամ դիվանագիտական ներկայացուցչություններ կառուցվելո՞ւ են: Ատոմ Ջանջուղազյանն ասաց՝ այդ իրադարձության հետ կապված անմիջական ծախսեր առանձին տողով բյուջեի նախագծում չկան, քանի որ բյուջեի նախագիծն ավելի վաղ էր պատրաստվել: Բացի այդ, ուղղակի կալպ չկա դրանց միջեւ: Նոր դեսպանատների եւ դիվանագիտական ներկայացուցչությունների հարցն էլ կքննարկվի վաղը`արտաքին հարաբերությունների հանձնաժողովում բյուջեի քննարկումների ժամանակ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930