Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է Ֆրանսիայի հասարակական գործիչ Ալեքսանդր Վարպետյանի մուտքը Հայաստան արգելված

Դեկտեմբեր 12,2017 16:22

Արդեն 15 տարի է՝ Ֆրանսիայի հասարակական գործիչ Ալեքսանդր Վարպետյանի մուտքը Հայաստան արգելված է: Նրա իրավունքների պաշտպանությամբ զբաղվում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, որն ընդդեմ ՀՀ ԱԱԾ-ի հայց է ներկայացրել Վարչական դատարան:

Դեկտեմբերի տասնութին այս գործով առաջին նախնական դատական նիստ է նշանակված:

«Անցանկալի անձանց ինստիտուտը հակաժողովրդավարական է, միայն մի դեպքում կարող է հասկանալի լինել մուտքի արգելքը, երբ անձը վերազգային, քրեական հանցագործությունների մեջ ներառված լինի, որը իր քայլերով կարող է վտանգ հանդիսանալ: Այստեղ համակարգային օրենսդրական բաց ունենք, որը չեն ուզում ուղղել: Այնպես չէ, որ օրենք ընդունած անձինք չեն հասկանում, որ այն ոչ համաչափ է, այստեղ խնդիրն այն է, որ այն գործիք է, որը կարող են կամայական կիրառել… գործ ունենք մարդու՝ ըստ հայացքների, ապօրինի հետապնդման հարցի հետ»,- ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանն էլ ասաց, որ Վարպետյանի՝ ՀՀ մուտքի արգելքի որոշում չկա. «Ուղղակի ունենք մերժում, որ հիմնավորված է ՝ նրա գործունեությունը վտանգավոր է երկրի անվտանգության համար»:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն էլ հավելեց, որ Վարպետյանի իրավունքների վերականգնման ճիշտ ճանապարհն է ընտրված՝ դատական ճանապարհը ու նմանատիպ դեպքերում հասարակությունը եւս պետք է կանգնի այդ մարդկանց կողքին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Խաչիկ Մանասելյան says:

    Ալեքսանդր Վարպետյանը ոչ թե Ֆրանսիայի հասարակական գործիչ է, այլ հայ մեծանուն գիտնական և բանաստեղծ։ Նա հայագիտական բազմաթիվ բարձրարժեք ու ստվարածավալ աշխատությունների հեղինակ է, որոնցում չափազանց կարևոր բացահայտումներ է արել մեր ազգի համար։ Ամոթ է, լրագրողնե՛ր, մեր ազգի մեծերին կարգին չեք ճանաչում ու ստիպված ձեր միջից անստույգ բաներ եք հորինում․․․

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031