Լրահոս
Օրվա լրահոսը

Կինոյի մարդկանց ստիպում են ստորացուցիչ պարտավորագիր ստորագրել

Դեկտեմբեր 12,2017 21:00

Դեկտեմբերի 13-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնի գեղարվեստական խորհրդի անդամները հավաքվելու են հերթական նիստի: Հերթական, բայց «պատմական» նիստի, որովհետեւ կինոկենտրոնի գեղարվեստական խորհրդի անդամներին պատրաստելու են խայտառակ փաստաթուղթ` պարտավորագիր ստորագրելու, որից հետո որեւէ մեկն իրավունք չի ունենա անգամ ելույթ կամ կարծիք հայտնելու, իսկ քննարկումներն էլ կլինեն փակ ու գաղտնի:

Եվ սա այն դեպքում, երբ անգամ Ռուսաստանի նման երկրում բոլոր փիչինգները բաց են, նկարահանվում եւ տեղադրվում են Յութուբում: Անգամ Եվրոպայի խորհրդի մշակութային աջակցության հիմնադրամ հանդիսացող «Եվրիմաժը» նման գործելաոճ չունի, ընդամենը պահանջում է ստորագրել, որ դու դիցուք ստացել ես տվյալ նյութը եւ վերջ:

Այսպիսով` պարտավորագրի ստորագրման արդյունքում, անգամ սցենարը կարող է առևտրային գաղտնիք համարվել, մարդու կարծիքը, տեսակետը, ելույթը: Ըստ այդ չարաբաստիկ փաստաթղթի, կինոկենտրոնի կողմից տրամադրվող չբացահայտված տեղեկատվությունը կարող է պարունակել սցենարներ սինոփսիսները, ֆինանսական նախահաշիվներ, նախագծեր և ծրագրեր, հայտարարություններ, հուշագրեր, խորհրդի նիստի օրակարգերը, արձանագրությունների բովանդակությունը, խորհրդի նիստի ընթացքում քննարկված, առաջադրված հարցերը, խորհրդի այլ անդամների կարծիքները, ելույթները, հայտարարությունները եւ այլն: Ախր սրանք ոչ ավել, ոչ պակաս ԿԳԲ-ական մեթոդներ են:

Ըստ փաստաթղթի, չբացահայտվող տեղեկատվության` ապօրինի կարգով բազմացման, փոխանցման, մշակման եւ այլ դեպքերում, կինոգործիչը ստիպված է լինելու Կինոկենտրոնին վճարել միանվագ տուգանք՝ 1000 000 ՀՀ դրամ, փոխհատուցել պատճառված վնասը` ներառյալ հնարավոր բաց թողնված օգուտը:

Սա բերելու է նրան, որ անգամ, եթե խախտվի ինչ-որ բան, դրա իրավատերը պետք է դիմի դատարան, վնասը պետք է հաշվարկվի, այդ թվում նաև ակնկալվող օգուտը հաշվարկվի, ու դատարանը որոշի:

Ահավոր է, տպավորություն է, որ բյուջեն են ուզում լցնել արվեստագետների հաշվին: Սա կործանարար փաստաթուղթ է, որը կխեղդի կինոն:

 Համբարձում ԱՐՍԵՆՅԱՆ

 Լուսանկարներում՝ պատառիկներ ստորացուցիչ պարտավորագրից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Manvel Saribekyan says:

    ”По секрету всему свету”.

    Մենակ չասեն,թե իրենց հետևից են ընկել,բայց դե ինչ արած՝ իրենք են առիթ ստեղծողները…
    Էստեղ են ասում ` ‘’Хотели сделать как лучше,a получилось как всегда…’’.

    Այն,որ լրագրողը հրապարակել է այս փաստաթուղթ,որը պետք է գործածվեր ներքին օգտագործման համար՝ դա իհարկե իր մասնագիտական գործունեության գործառույթն է:
    Այստեղ խնդիր չկա,բայց թե նա ով տվել է իրեն այդ տեղեկատվությունը՝ դա հաստատ ներկայիս կինոյի իրավիճակի համար սրտացավ մեկը չի,այլ ոչ ինքնաբավ,այլ ինքնաբավարարված, ինքնագերագնահատված, ինքնահռչակ ինչ,որ մեկը,որը իբր առնչություն ունի կինոարվեստ հետ ու սրտացավ է :
    Ի դեպ,ինքս դրա,կամ դրանց ՛՛ականջները՛՛ տեսնում եմ՝ ծանոթ ձեռագիր է:
    Իրական ,իրենից որոշակի արժեք ներկայացնող կինոգործիչը հաստատ նման բան չէր անի:
    Եթե նրան առաջարկել են նման աբսուրդ փաստաթուղթ ստորագրել,ապա կարծում եմ,որ հենց առաջինը ինքը պետք է իր վերաբերմունքը հայտներ հենց ներկայացնողներին, այլ ոչ թե լրագրողների թիկունքում գործեր:
    Այո,եթե նույնիսկ նրա խոսքը մեծամասնության ֆոնի դեպքում կմնար անարձագանք, ապա այդ դեպքում նա լիիրավ իրավունք ուներ հրապարակավ արտահայտեր իր կարծիքը,խոսքը,անհամաձայնությունը :
    Իսկ ինչ մնում է նման փաստաթուղթ պատրաստողի և դրան հավանություն տվողներին,ապա նրանք,կներեք,մեղմ ասած,եթե ՛՛նամուս աբուռ՛՛ ունենան,ապա պետք է դուրս գան այդ դաշտից՝ հակառակ դեպքում,դա կդիտվի,որպես ցինիկ, անիմաց մարդկանց դրսեևորումներ,որոնք խրախուսվում է իրենց վերադասի կողմից:
    Նախ սկսենք նրանից,թե ինչ ասել է ՛՛գեղարվեստական խորհուրդ՛՛ հասկացողությանը ,որ պետք է որոշի կինոնախագծերի ճակատագիրը և միարժամանակ պահպանի տեղեկատվության գաղտնելիությունը:
    Եթե արդեն հայտարարվել է,որ կինոկենտրոն կոչեցիալ կառույցը պետք է իբր դադարեցնի ֆիլմերի արտադրությամբ զբաղվելը,ապա անհասկանալի է ՛՛գեղարվեստական խորհրդի՛՛ առկայությունը:
    Ոչ թե ՛՛գեղարվեստական խորհուրդ՛՛ պետք է լինի,այլ ՛՛անկախ փորձագետների խորհուրդ՛՛ ՝ համալրված անկողմնակալ, կինո և այլ մասնագետներով:
    Նրանց աշխատանքի և պարտավորությունների դիմաց հարկավոր կնքել համապատասխան պայմանագրեր ՝ սահմանելով որոշակի վարձատվություն, որպեսզի հնարավոր լինի նրանցից ինչ,որ բան պահանջել ու դեռ պարտավորեցնել:
    Կինոկենտրոնը,մինչ հանձնախմբի անդամներին պարտադրելը՝առաջին հերթին ինքը պետք է կանոնակարգով,կամ պայմանագրով պարտավորվի նախագծերի կոնֆիդենցիալությունը:
    Արդեն տևական ժամանակ է անցել,բայց համապատասխան պետական մարմինները դեռ չեն կարողանում մշակել և հաստատել,գոնե թե մի կանոնակարգ,որով հնարավոր լինի իրականացնել պետական աջակցության գործառույթները:
    Նույն իրավիճակում է Կինոյի մասին օրենքի նախագիծը,որը դեռ դոփում է իր տեղում:
    Փորձագետների խորհուրդը,միասնական քննարկումներ չպետք է կայացնեն,այն էլ ինչ որ պետական կառույցի տարածքում,այլ պետք է չեզոք տարածքում ուսումնասիրեն նախագծերը և իրենց եզրակացությունները ներկայացնեն Կինոկենտրոն,որն էլ իր հերթին պետք է վերջնական որոշում կայացնի պետական աջակցության վերաբերյալ՝ համաձայն ներկայացված գնահատականների արդյունքի:
    Համարյա մեկ տարի է,ինչ նման ամորֆ իրավիճակի պատճառով պարազիլացվել է աշխատանքները:
    Նորից եմ կրկնվում.
    Մեծարգո տիկնայք և պարոնայք,կամ խոստովանեք ձեր ՛՛ջանքերի՛՛ անարդյունավետ լինելը,կամ տվեք ձեր պաշտոնական բացատրությունները նման ձախողումների վերաբերյալ,հակառակ դեպքում այս երևույթները կարող են ընկալվել,որպես հատուկ գործառույթներ կինոոլորտի խափանմանը միտված:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031