Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս աթլետները փախել են՝ տեղեկանալով, որ անակնկալ դոպինգ ստուգում պետք է անցնեն

Հունվար 18,2018 17:07

Աթլետիկայի Սիբիրի երկրամասային առաջնությունում, որ հունվարի 13-14-ին անցկացվել է Իրկուտսկում, Ռուսաստանի հակադոպինգային ծառայության աշխատակիցների անակնկալ այցի մասին տեղեկանալով 36 մարզիկ չի ներկայացել մեկնարկի: Մի մասը դա բացատրել է անսպասելի հիվանդանալով, մյուսներն ընդհանրապես որեւէ պատճառաբանություն չեն տվել:

Մինչ ռուսական սպորտի վերին հարկերը ՄՕԿ-ի եւ ՎԱԴԱ-ի իրականացրած որակազրկումները հայտարարում են որպես հակառուսական դավադրություններ, միջին եւ ստորին օղակներում պարզորոշ երեւում է ռուսական սպորտի իրական պատկերը:

Նմանատիպ երեւույթները Ռուսաստանում եզակի չեն: 2017-ի սկզբին, Օրենբուրգում ընթացող Աթլետիկայի համառուսաստանյան ֆեդերացիայի ձմեռային փուլում, երբ լուր էր տարածվել, թե անակնկալ դոպինգ սպաներ են եկել, նախապես հայտավորված մասնակիցների կեսը մեկնարկի չէր ներկայացել: Ֆեդերացիան այն ժամանակ հայտարարել էր հետաքննություն սկսելու մասին, սակայն այդպես էլ արդյունքները չէին հրապարակվել:

Անցած տարվա Մոսկվայի մարաթոնի ժամանակ ֆավորիտներից շատերը մրցուղու կեսից «անհետացել էին», կամ վազել այնքան դանդաղ, որպեսզի խուսափեն անսպասելի ժամանած դոպինգի դեմ պայքարողների ուշադրությունից:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031