Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Սահակյանն` իր եւ Կարեն Կարապետյանի լարված հարաբերությունների մասին

Փետրվար 20,2018 14:15

Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն այսօր, լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իր եւ վարչապետ Կարեն Կարապետյանի հարաբերությունները լարված չեն: Լրագրողներից մեկը հիշեցրեց վարչապետի հանձնարարականն`Արման Սահակյանին`դուրս գալ չինովնիկի կարգավիճակից եւ ավելի նախաձեռնող լինել աշխատանքում:

Արման Սահակյանը հայտարարեց, որ իր եւ վարչապետի հարաբերությունները «գործընկերային, լավ, դրական» են ու իրենց համատեղ աշխատանքը արդյունավետ է` փաստում են պետգույքի կառավարման վարչության  ցուցանիշները:

Ի դեպ, Արման Սահակյանը չի կարծում, որ ինքը չինովնիկի նման է աշխատում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728