Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահ Սահակյանը կարեւորել է վաշինգտոնահայ համայնքի դերն ու նշանակությունը Սփյուռքում

Մարտ 19,2018 10:44

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 18-ին այցելել է Վաշինգտոնի Սուրբ Մարիամ եւ Սուրբ Խաչ հայկական եկեղեցիներ, ներկա գտնվել այնտեղ մատուցված սուրբ պատարագներին, հանդիպում ունեցել ծխական խորհրդի եւ տեղի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ:

Ջերմ ու անմիջական մթնոլորտում արծարծվել են մեր հանրապետության զարգացմանը, Արցախ-Սփյուռք կապերին եւ մի շարք այլ ոլորտների առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը կարեւորել է վաշինգտոնահայ համայնքի դերն ու նշանակությունը Սփյուռքում՝ երախտագիտություն հայտնելով Արցախին մշտապես սատարելու համար:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031