Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուսիսային համալսարանը վերահավատարմագրվեց

Մարտ 24,2018 12:38

Հյուսիսային համալսարանը վերահավատարմագրվեց 4 տարի ժամկետով։ Մարտի 23-ին տեղի ունեցած նիստին նման որոշում կայացրեց Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) Հավատարմագրման հանձնաժողովը։

Բուհում փորձաքննություն իրականացրած փորձագիտական խմբի ղեկավար Գայանե Մարմարյանն ամփոփ ներկայացրեց արտաքին գնահատման արդյունքները, բուհի ուժեղ և թույլ կողմերը, բուհի կազմված թերությունների վերացման ծրագրի իրատեսականությունը։ Այնուհետև Հավատարմագրման հանձնաժողովի անդամները հարցեր ուղղեցին փորձագիտական խմբի ղեկավարին և բուհի ներկայացուցիչներին։ Հաջորդեց դռնփակ քննարկումը և քվեարկությունը։

Նշենք, որ Հյուսիսային համալսարանը 2015թ․ ստացել էր պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով։ Փորձագիտական խումբը, մատնանշելով  բուհի խնդիրները, թերությունների վերացման ուղղությամբ խորհրդատվություն էր մատուցել։ Բուհն էլ, հիմքում ունենալով փորձագետների խորհրդատվությունը, թերությունների վերացման ծրագիր էր կազմել և իրագործել՝ պարբերաբար ՈԱԱԿ-ին հաշվետվություն ներկայացնելով իրականացվող փոփոխությունների և արդյունքների  մասին։

2017թ․ բուհը դիմել էր վերահավատարմագրման։ Տեղացի և միջազգային փորձագետներից կազմված խումբը փորձաքննություն է իրականացրել բուհում, գնահատել թերությունների վերացման ծրագրի արդյունքները և հետագա բարելավման ուղղությամբ խորհրդատվություն մատուցել։ Բուհը կազմել է թերությունների վերացման նոր ծրագիր, որը կիրականացնի առաջիկա 4 տարիների ընթացքում՝ Հավատարմագրման կարգի համաձայն, ՈԱԱԿ-ին հաշվետու լինելով բարելավման  գործընթացների և արդյունքների մասին։

ՈԱԱԿ հասարակության հետ կապերի մամուլի հաղորդագրություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031