Լրահոս
Օրվա լրահոսը

Ելքը «Ելք»-ն է

Ապրիլ 18,2018 10:00

Անկախ ամեն ինչից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին: Ճիշտ է, այս մի քանի օրվա ընթացքում նա մի քանի սխալ քայլեր կատարեց, երբեմն դուրս էր գալիս օրինականության սահմաններից եւ մի անգամ անիմաստ բախման տարավ իրեն վստահող մարդկանց, բայց բացասականի կողքին կա նաեւ դրականը: Փաշինյանը կարողացավ ցույց տալ մեր երիտասարդության հսկայական ներուժը, որը սկզբունքորեն կարելի է օգտագործել նոր, «ոչ հետխորհրդային» պետություն կառուցելու գործում: Բայց այդ ներուժը ճիշտ հունի մեջ դնելը դժվարին գործ է:

Ես չգիտեմ, թե ինչ է պետք դրա համար անել: Ինձ համար պարզ է միայն, որ ցանկացած քաղաքական շարժում, որպեսզի ունենա հաջողություն, պետք է ունենա քաղաքական տեքստ: «Մենք դեմ ենք Սերժին» բացականչությունը քաղաքական տեքստ չի, նպատակ չի, ռազմավարություն չի:

Ինքը՝ Փաշինյանն էր ժամանակին միանգամայն ճիշտ խոսում այն մասին, որ հավաքել մարդկանց հրապարակում, իսկ այնուհետեւ տանել նրանց «էքսկուրսիայի» Երեւանի փողոցներով, անիմաստ եւ հոգեմաշ զբաղմունք է, որն, ի վերջո, բերում է հիասթափության:

Մարդիկ եւ հատկապես երիտասարդները, որոնք հասկանալի պատճառներով առավել անհամբեր են, պետք է տեսնեն իրենց գործողությունների շոշափելի արդյունքները: Եթե արդյունքը պետք է լիներ Ազգային ժողովի նիստի տապալումը կամ Սերժ Սարգսյանի՝ վարչապետ չընտրվելը, ապա այդ նպատակները չեն իրագործվել:

Հետեւաբար խնդիրն իսկապես ինստիտուցիոնալ ընդդիմության ստեղծումն է, ոչ թե պատանիներին կառավարական շենքից շենք ման տալը: Պարզ է, սակայն, որ եթե քաղաքական լիդերն ասում է՝ ես ստեղծում եմ կառույցներ, որոնք հաջորդ ընտրությունների ժամանակ կփորձեն իրականացնել իշխանափոխություն, ապա թե նյութական եւ թե մարդկային ռեսուրսները խիստ կպակասեն, եւ ամենակարեւորը՝ երիտասարդները կասեն, որ իշխանափոխություն են ուզում հենց հիմա: Այս անելանելի թվացող իրավիճակից ելքը ես տեսնում եմ հետեւողական լուսավորչական աշխատանքի մեջ:

Իսկ եթե ավելի կարճ ասենք՝ ելքը «Ելք»-ն է: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի հախուռն, հաճախ ոչ հետեւողական գործողությունները, նրա՝ երիտասարդներին բոցավառելու ունակությունը պետք է հավասարակշռվեն Էդմոն Մարուքյանի եւ Արամ Սարգսյանի ավելի հանդարտ, «դասական» մոտեցումներով: Եվ եթե նորից սկսվեն փողոցային ցույցերը, ապա դրանք իրենց առջեւ պետք է դնեն իրագործելի նպատակներ: Որ մարդիկ չհայտնվեն նոր հիասթափության ճիրաններում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (21)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Ոստիկաններն էլ են նոյն բանը մտածում: Նրանք ժողովրդին ասում են. «Ելք ունենք»:

    Երէկ արդէն, հաւատարիմ իրենց աւանդական արժեհամակարգին, ոստիկանները փողոց էին հանել բոլորիս քաջ յայտնի խուժանը: Այդ խուժանն էլ գազացած ցուցարարներին հանգստացնելու նպատակով, Երեւանի փողոցներում ծաղիկներ էր բաժանում ու կոչ անում զերծ մնալ բռնութիւնից: Բարեբախտաբար բախումներ չարձանագրուեցին, քանի որ բրիտանական գահի մերձաւոր շրջապատից (5 օր անց) կարգադրել էին «բացառել բռնութիւնը» 🙂

    Յ.Գ.1. Ի դէպ փայլուն ուսանողութիւն է. ազատ, անկախ մտածելակերպով երիտասարդներ, որոնք Homo sovieticus չեն: Յիրաւի, երանութիւն է, երբ մարդը սովետ չի տեսել:

    Յ.Գ.2. Քանի չեմ մոռացել ասեմ. Հանրային ռադիոյի դուռը սարքել են
    (sorry) 🙂

  2. Հ.Շ. says:

    Երիտասարդութեան հանդէպ անվերապահ եւ անհուն հիացմունքի արտայայտութիւնները ամէն կողմ են:

    Եթէ այս քաղքենի, խորապէս շփացած, օտար բարքերով այլասեռած, որեւէ կարգ չյարգող, միայն բողոքելու սիրոյն բողոքող եւ ամէն բան ժամանցի եւ հաճոյքի վերածող երիտասարդներն են Ապագան, շատ փայլուն չէ կացութիւնը:

    Նաեւ, փաստօրէն չափազանց հեշտ է խաբել այդ երիտասարդները, եւ դա խելացութեան նշան չէ: Որ մեծանան, ներկայ տարեց մեծերից դեռ աւելի վատն են լինելու:

    Ամէն դէպքում, փողոց իջած այդ երիտասարդնե՞րն են համայն Հայութեան երիտասարդութեան ներկայացուցիչները…

    Բաւարար է որ ռազմաճակատը պահող երեխաները բաղդատենք մի պահ այս շփացած փողոցայինների հետ, յետոյ որոշենք թէ ուր է իսկական, վայել երիտասարդութիւնը:

    • Gohar says:

      Օ՜, անհապաղ հանեցի՛ք Հ.Շ. -ի անվան տակ թաքնված գրողի նախորդ անհեթեթությունը, փոխարեն տպելու ի պատասխան՝ իմը։
      Դա՛ էլ իմ առավոտյան ձեռքբերումս եղավ։ “Առավոտ”, մի քիչ զգո՜ւյշ։ Շատ շուտով ազգովի նորից անդրադառնալու եք՝ “ԱՄՆ-ի Նախագահը կ՛ասի, չի՛ ասի, չ՛ասե՜ց “, ցավոտ Ապրիլ-24-ին։

  3. Հ.Շ. says:

    Յ.Գ. Ապրիլ 24-ը միայն ցաւոտ չէ, այլ նաեւ ազգային պայքարի մեր ուխտի վերանորոգումն է ամէն տարի. զզվելին այն է թէ արմատական ակտիվիստներ, անխելք ջահելներով խաբելով, քաղաքական նպատակներու համար շահագործում են այս ամիսը… որպէսզի իբրեւ թէ «զգաստացնեն» Հայութիւնը… կարծես փողոց իջած ափ մը անկիրթ ցուցարարներէ զատ, մնացեալ ամբողջ Հայութիւնը բան չի հասկանում… ինքնահաւանութիւնը սահման չունի երեւի…

  4. alexander says:

    Համակարծիք լինելով Artur Lazarian “Ի դէպ փայլուն ուսանողութիւն է. ազատ, անկախ մտածելակերպով երիտասարդներ” բնութագրմանը, որի հատ պատիվ ունեցա հանդիպել
    ․․․Այս տարվա Մարտ 1-ին, և 2-ին ՀԲԸՄ-ն կողմից կազմակերպված հանդիսությունը ինձ համար եղան ոգեշնչման անկրկնելի օրեր։ Ռուբեն Վարդանյանի, Նուբար Աֆեյանի, Վարդան Գրիգորյանի, Վերոնիկա Զոնաբենդի հետ հանդիպման էր եկել Նյու Յորքի և շրջակա շրջաններում փոխանակման ծրագրով Հայաստանից եկած ուսանելու մեր երիտասարդների սերուցքը։ Այն պոտենցիալը որ նրանք ունեն ինձ ապշեցրեց ։ Այն միտքը , որ ահա թե ո՛ւմ պետք է իր տեղը զիջե ներկա իշխանությունը հույսի շողեր տվեց ։ Այս շարժման մեջ համոզված եմ ,որ ըստ Հ․Շ․-ի արտահայտած ” քաղքենի, խորապէս շփացած, օտար բարքերով այլասեռած “երիտասարդներ չկան ,քանի որ նրանք հազիվ թե կարողանան բաց թողնել իրենց ” յաշիկ” Մերսեդեսների Ղեկերը։ Եվ վերջում՝

    Don’t Rain On My Parade !!!

    • Հ.Շ. says:

      փողոցի շփացած երեխաներուն եւ այդ սեւ հագուստներով Մերսեդես վարողներու միջեւ, չկա՞յ ուրիշ հայ երիտասարդութիւն…

      անշուշտ թէ կայ, եւ անոնք են փրկութիւնը

      enjoy your parade

      • Աշոտ says:

        Հ. Շ. Դուք արդեն մի քանի անգամ կրկնում եք “շփացած, անխելք երիտասարդներ” բառակապակցությունը: Այդ ինչն է ձեզ այդպես համոզել, որ այդ երիտասարդները շփացած են? Որովհետև չէն տեղավորվում ձեր կաղապարի մեջ? Իսկ մի գուցե ձեր յոթանասունամյա կաղապարն է շատ փոքր?
        Տարբերում եք սահմանին կանգնած զինվորին ու փողոց դուրս եկած երիտասարդին, առանց ձեզ հաշիվ տալու, որ այդ տղաները երեկվա մեր սահմանը պահողներն էին: Եվ այդ պատանիները մեր վաղվա սահմանապահ զինվորներն են:
        Եթե դուք ֆիզիկապես ծեր եք, դա նորմալ է, սակայն եթե նաև հոգով եք զառամյալ, ապա դա սարսափելի է:
        P.S.
        Բոլոր հեղափոխությունների շարժիչ ուժը եղել են երիտասարդները:

        • Հ.Շ. says:

          ես յիսուն-երեք տարեկան եմ, եւ շարունակաբար սերտ կապի մէջ եմ մեծ թիւով երիտասարդների հետ. այս երեխաները շփացած են, քանզի կարծում են թէ, պարզապէս քանի որ երիտասարդ են, ամէն բան թոյլատրուած է իրենց, ամէն մարդ պարտատու է իրենց, կ’անեն ինչ որ ուզեն, երբ որ ուզեն, ինչպէս որ ուզեն, որեւէ չափ ու սահման չունին… տարրական յարգանք չունին որեւէ հեղինակութեան նկատմամբ… սա ուղղակի սահմանումն է շփացածութեան, ամբարտավանութեան. իսկ անխելք են, որովհետեւ շատ հեշտօրէն խամբվում են այս տեսակի իրարանցումները ստեղծող անձերու կողմէ, որոնք իրենց լուսինն են խոստանում. նաեւ խորապէս համոզուած են թէ ամէ՜ն բան գիտեն, եւ միմիայն իրենք գիտեն բացառեալ ճշմարտութիւնը, դա ալ ինքնահաւանութիւն կը կոչուի. Համացանցը խախտած է այս տեսակի երիտասարդների ուղեղը, ինչպէս նաեւ իրականութեան ըմբռնողութիւնը. ասեմ նաեւ, երիտասարդները կուրօրէն ծափահարելով եւ գովաբանելով չէ որ տարեցը երիտասարդ կը դառնայ… ես գոնէ այդ բարդոյթէն չեմ տառապիր, եւ տարիքս կը ստանձնեմ առանց ափսոսանքի…

  5. Gohar says:

    alexander says: Who is Alexander? Your comment is awaiting moderation. Ապրիլ 18, 2018 at 17:51 Համակարծիք լինելով Artur Lazarian “Ի դէպ փայլուն ուսանողութիւն է. ազատ, անկախ մտածելակերպով երիտասարդներ” բնութագրմանը, որի հատ պատիվ ունեցա հանդիպել ․․․Այս տարվա Մարտ 1-ին, և 2-ին ՀԲԸՄ-ն կողմից կազմակերպված հանդիսությունը ինձ համար եղան ոգեշնչման անկրկնելի օրեր։ Ռուբեն Վարդանյանի, Նուբար Աֆեյանի, Վարդան Գրիգորյանի, Վերոնիկա Զոնաբենդի հետ հանդիպման էր եկել Նյու Յորքի և շրջակա շրջաններում փոխանակման ծրագրով Հայաստանից եկած ուսանելու մեր երիտասարդների սերուցքը։ Այն պոտենցիալը որ նրանք ունեն ինձ ապշեցրեց ։ Այն միտքը , որ ահա թե ո՛ւմ պետք է իր տեղը զիջե ներկա իշխանությունը հույսի շողեր տվեց ։ Այս շարժման մեջ համոզված եմ ,որ ըստ Հ․Շ․-ի արտահայտած ” քաղքենի, խորապէս շփացած, օտար բարքերով այլասեռած “երիտասարդներ չկան ,քանի որ նրանք հազիվ թե կարողանան բաց թողնել իրենց ” յաշիկ” Մերսեդեսների Ղեկերը։ Եվ վերջում՝ Don’t Rain On My Parade !!!

    Այս նյութը ես եմ գրել, Գոհար Բադալըանս ։ո՞վ է Ալեքսանդրը։ Թյուրմածություն եղավ՞ ,

  6. Gohar says:

    Տեխնիկական սխալ եք թույլ տվել, Գօհար Բադալյանի անվան փոխարեն տպագրել եք Ալեղսանդր ։ Հասկանալի է, համակարգչային սխալ է, խնդրում եմ ուղղեք։

  7. Աշոտ says:

    Ամեն ինչից անկախ, ուզում եմ շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին, որովհետև չունենալով հսկայական ֆինանսական ռեսուրսներ, կարողացավ մոբիլիզացնել տասնյակ հազարավոր մարդկանց: Չունենալով իր կողքին նախկին “աբիժնիկ” իշխանավորներ, կարողացավ անել անհնարին թվացողը: Չվայելելով լրագրողների և զլմ-ների բացահայտ աջակցությունը, կարողացավ արթնացնել Հայաստանը:
    Գրեթե առանց բացառության, բոլորը սպասում էին և դեռ սպասում են նրա տապալմանը: Չարախնդալով սպասում էին, որ Նիկոլն էլ կդառնա ծիրանենց նման ծաղրածու:
    Մարդուն մեղադրում են սխալներ գործելու մեջ: Չի սխալվում միայն ոչինչ չանողը:
    Ապրես Նիկոլ:

    իսկ նախկին իշխանավոր, ներկա 《ընդդիմադիրները》անկյունում կանգնած ներվային ծխում են:

    • Հ.Շ. says:

      իսկ մի պահ պատկերացնում ես թէ ո՞նց է աւարտելու այս ամէնը… լրջօրէն կը կարծես թէ վարչակարգը պիտի «յանձնուի՞»… հետեւաբար, ի՞նչ պիտի ըլլան այն ջահելները որ իսկապէս հաւատացին որ այս շարժումը կը հասնի իր յայտնած անհուն նպատակներին. տրամաբանութեան նշոյլը չկայ… սա կարգին խենթութիւն է…

  8. Աշոտ says:

    Վարչակարգը կհանձնվի թե ոչ, կախված է մի քանի տարբեր ֆակտորներից: Տարիների փորձը ցույց է տվել, որ հնարավոր չէ, բայց այն ինչ երեկ է եղել, չի նշանակում, որ այսօր էլ է նույնը կրկնվելու: Մեր երիտասարդները մեկ անհաջողությունով կոտրվողներից չէն: Մեկ անգամ պայքարի ելած մարդը սկսում է հավատալ իր ուժերին:
    Կա մի հին մուլտֆիլմ նեզնայկայի (տգետիկ) մասին: Նա ունի մի հոյակապ արտահայտությոն` “իսկ ինչու է հարկավոր քնելու առաջ հանվել, եթե միևնույն է, առավոտյան նորից պետք է հագնվել”:
    Հիմա ձեր ասածն էլ նույնն է` “ինչու պայքարել պրոբլեմի դեմ, միևնույն է այն մնալու է”

    • Հ.Շ. says:

      ներողութիւն, ոչ. ես բնաւ այդ չեմ ասում. խնդիրները շատ կան, ակնյայտ ու անհերքելի են. անհրաժեշտ է տեւաբար ջանք թափել որ խնդիրները լուծուին. սակայն դա կատարուելու է համբերութեամբ, հանգրուանային կերպով. նաեւ՝ ԲԱՆԱԿԱՆՈՒԹԵԱՄԲ, եւ ոչ թէ ծայրահեղ զգացումներով, յուզումներով. յեղափոխութիւնը այլընտրանք չէ, Հայաստանի պարագային. այդ ուղղութեամբ ուժ ու ժամանակ մսխելը պարզապէս անիմաստ է. սակայն մեր խնդիրները լուծելու համար, անհրաժեշտ չէ յեղափոխութիւն. դա սխալ ուղի է. դա ա՛լ աւելի վատթարացնելու է կացութիւնը, մեր վիճակը. իսկապէս, լրջօրէն կարծո՞ւմ էք որ եթէ ՀՀԿ-ն անհետանայ, Հայաստանի եւ Հայութեան խնդիրները կը լուծուի՞ն. բնա՛ւ. այդպէս մոգական լուծում գոյութիւն չունի, նամանաւանդ մեր շատ բարդ պարագային. այս յեղափոխութեան անհեթեթ փորձերը մեզ ետեւ են պահում, խոչընդոտում են մեր առաջխաղացքը, եւ սաստկացնում են վտանգները.

  9. Լավատես says:

    Երիտասարդների տերը երիտասարդները չեն, այլ նրանց հայրերն ու պապերը, երիտասարդները պարտավոր են նոր անհայտ ճանապարհներ որոնել՝ իրենց ճիշտ ու սխալ քայլերով, բայց երիտասարդների սխալների պատասխանատուն երիտասարդները չեն, այլ նրանց հայրերն ու պապերը, որովհետեւ ով տերն է, նա էլ պատասխանատուն է ու պաշտպանը: Այնպես որ, հայրիկներ ու պապիկներ, առանց խանգարելու երիտասարդության որոնումներին, ձեր անձնական կենսափորձով ու նվիրաբերությամբ փորձեք կանխել ցանկացած արհավիրք, որոնք կհայտնվեն երիտասարդների ճանապարհին:

    • Հ.Շ. says:

      այլ խօսքով՝ դաստիարակութեան խնդիր մը կայ. եւ անշուշտ սա համաշխարհային խնդիր է, ներկայ ժամանակներուն. մի քիչ աւելի՝ արեւմտեան երկիրներու մէջ, որոնցմէ լայնօրէն ներշնչւում է Հայաստանի այս տեսակի երիտասարդութիւնը, հիմնականօրէն Համացանցի ճամբով, կամ ել սահմանափակ ու մակերեսային այցելութիւնների առիթով. երեխային միայն գովելով, ամէն ըրածին ու ըսածին նկատմամբ հիացմունք յայտնելով, երեխան կը վնասուի միայն. հասուն անձը քաջութիւնը պէտք է ունենայ խիստ լինելու երեխային հանդէպ, եւ ոչ թէ ինք ջանայ նմանիլ անոր, վախնալով որ այլապէս, նա կը հեռանայ իրմէ…

      • Լավատես says:

        Սա այն դեպքն է, եթե չզբաղվես քաղաքականությամբ, միեւնույնն է քաղաքականությունը կզբաղվի քեզնով: Այս տեսակետից ցանկացած հայի ցանկացած ՍԵՓԱԿԱՆ նախաձեռնություն՝ անկախ այն բանից՝ ճիշտ է այն թե սխալ՝ մեծագույն անհրաժեշտություն է, որպեսզի տեղ չմնա ՈՉՍԵՓԱԿԱՆ, այսինքն՝ այլազգու նախաձեռնությանը, որոնք իբր լավ նպատակներով տարիներով դրամաշնորհներ են բաժանում տեղական ձրի պանիր սիրող մկներին: Այլազգիներն էլ իրենց շահերն ունեն մեր երկրում, հայրիկ պապիկները պետք է հայտնաբերեն այլազգիների ՝հայ՝ գործակալներին ու հայ նախաձեռնությամբ ուղղորդեն նրանց:

  10. Հ.Շ. says:

    առաւօտեան ժամը երկուսի մօտ է այստեղ, համակարքիչիս առջեւ նստած, անցած օրուայ հոգնութիւնը ուսերուս եւ սպառած աչքերով, բառացիօրէն սրտատրոփ հետեւում եմ Երեւանի լուրերին, պատկերներին.

    երազային պատկերացումներով, մի՛ քանդէք այդ ինչ որ մինչեւ հիմա գոնէ իրականացաւ. Հայաստանի հայերից շատեր յարգը չգիտեն Հայաստանին. իրենց անհատական բարօրութիւնը կամ շփոթում են հայրենասիրութեան հետ, կամ ել գերադասում են անոր.

    այս երկիրը բառացիօրէն հրաշք է. ստեղծումն ալ հրաշք է, մինչեւ հիմա գոյատեւելն ալ հրաշք է. մենք մեր ձեռքերով չքանդենք զայն. լաւագոյն միտումները կարող են աղետալի հետեւանքներու յանգիլ.

    • Հ.Շ. says:

      շուարած է… ինք ալ չգիտի թէ ոնց վերջացնէ, ինչ ընէ… հազարներով բարդ փողոց իջեցուց, ծայրագոյն խոստումներով, երաշխիքներո՛վ… հիմա ոնց զանոնք տուն ուղարկէ.. իսկ այդ խոստումները չեն իրականանալու, նուազագոյն բանականութեամբ անձը լաւ գիտէ այդ… բա, հիմա՞ ինչ…

      • Հ.Շ. says:

        իշխանութիւնը բան չունի իսկ անելիք… գալիք շաբաթներին, միւս ընդդիմադիրները պիտի «յարձակին» վրան, կատղանքով… զինք հետեւողներէն շատեր զինք պիտ քարկոծեն լեղի խօսքերով… ինքզինք անկիւնաւորեց. որպէս անպարագիծ ուղի ներկայացուց բան մը որ անել կը տանի.

  11. Gohar says:

    Դեհ , հիմա՛ որակիր երիտասարդությանը , պայծառատես Հ.Շ.

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30