Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանն ամեն ինչ ասել է, թե ինչ է պետք անել նրա ձերբակալման պարագայում». Ալեն Սիմոնյան

Ապրիլ 22,2018 13:07

Ցուցարարները շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ: Հիշեցնենք, որ մինչ այդ «Ելք» խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին եւ Արարատ Միրզոյանին ուժայինները բերման էին ենթարկել՝ չնայած պատգամավորական անձեռնմխելիություն ունեին: Դեռ պարզ չէ, թե նրանց ինչ կարգավիճակում են բռնել: Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ իրենց եւ «լիքը մարդու ապօրինաբար եւ բռնի ուժով բռնել են»:

Այս պահին հավաքի կազմակերպիչները, առաջնորդողները մեկուսացված են, քանի որ մինչ այդ էլ բերման էին ենթարկել Դավիթ Սանասարյանին:

Ազատության մեջ է Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը: Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց, որ այս պահին որեւէ տեղեկություն չունեն Փաշինյանի եւ «Ելքի» մյուս պատգամավորների կարգավիճակից, չգիտեն անգամ, թե որտեղ են նրանց տարել:

Հարցին՝ հնարավո՞ր է հավաքը դուք առաջնորդեք՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Եկեք հասկանանք մոտակա 3 ժամվա մեջ ինչ է լինում, նոր պարզ կլինի: Նրա խոսքով՝ «Ցուցարարները շատ լավ հասկանում են ինչ անեն, պարոն Փաշինյանն ամեն ինչ ասել է, թե ինչ է պետք անել նրա ձերբակալման պարագայում: Ցուցարարները շատ լավ հասկանում են, որ որեւիցե բան մարտավարության մեջ չի փոխվել: Մարդիկ պետք է դուրս գան փողոց եւ իրենց կամարտահայտությունը ցուցաբերեն: Առաջնորդողը միշտ եղել է ու կմնա ժողովուրդը: Հիմա ի մի ենք բերում ինչ է կատարվում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30