 |
 |
|
| 13/ | 03/2010 |
| aravot.am | Օրաթերթ |
|
|
|
|
|
 |
 |
 |
 |
| ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ |
| |
Ճիշտն ասած, ես վաղուց էի ուզում անդրադառնալ Երեւանի ՀՀԿ-ական ավագանի Լեւոն Իգիթյանի հայտարարությանը, որ նա չի սիրում դեմոկրատիա, քանի որ դրա տակ հասկանում է նախեւառաջ միասեռական ամուսնությունները: Բայց համաներման հետ կապված բուռն իրադարձությունները խանգարեցին ըստ արժանվույն գնահատել մտքի այդ պոռթկումը: Հիմա դրա առիթը ներկայացավ փոքր-ինչ ուշացումով. Ստրասբուրգում, ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստում, Կոնգրեսի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը մեջբերեց հանրապետական մտավորականի այս ասույթը, հավանաբար՝ ցույց տալու համար, թե ովքեր են Երեւանի ավագանիում ներկայացնում իշխանությունը: Չգիտեմ, թե որքանով է պարոն Իգիթյանի այդ միտքը վրդովեցրել եվրոպացիներին՝ նրանց հետ շփվելիս ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչ են իրենք իրականում մտածում, տեսնում եմ միայն, որ նրանք ինձ ընկալում են որպես «երրորդ աշխարհի» ներկայացուցիչ: Բայց մեր ներքին խնդիրները հասկանալու համար արժե ժողովրդավարության մասին ասել մի երկու խոսք:
Մի անգամ ես առիթ եմ ունեցել զրուցելու Լեւոն Իգիթյանի հետ, եւ նա իմ վրա հիմար կամ տգետ մարդու տպավորություն չի թողել: Հետեւաբար, ես գրեթե բացառում եմ, որ նա անկեղծորեն մտածի, թե ժողովրդավարության գլխավոր արտահայտությունն է երկու տղամարդու վրա պսակ պահելը: Մյուս կողմից՝ ես 100 տոկոսով հավատում եմ պարոն Իգիթյանի անկեղծությանը, երբ նա ասում է, թե ժողովրդավարություն չի սիրում, եւ ահա թե ինչու:
Սովորաբար, մարդիկ չեն սիրում այն, ինչը իրենց պետք չէ, ավելին՝ այն, ինչը իրենց խանգարում է: Մասնավորապես, եթե այդ բանի (տվյալ դեպքում՝ ժողովրդավարության) առկայության դեպքում դու չես կարող հասնել քո նպատակներին, ապա բնական է, որ դու դա չես սիրելու եւ դեռ հազարումի «պոզուպոչ» ես կպցնելու: Ենթադրենք, ես երազում եմ դառնալ Երեւանի ավագանի, իսկ ժողովրդավարությունն ինձ խանգարում է, որովհետեւ ես գիտեմ, որ արդար ընտրությունների դեպքում մուրազիս չեմ հասնի: Պարզ է, որ այդ դեպքում ես պետք է ապավինեմ «դուխով տղերքի դմբուզին»: Ավելի հստակ ձեւակերպմամբ՝ քրեական տարրերին: Այնպիսի մարդկանց, ինչպիսին էր 7/25 ընտրատարածքում «Բոկոն», որն ընտրությունների ժամանակ զբաղվում էր կեղծիքներով, իսկ ընտրություններից հետո թաղապետի, «թաղի տղերքի» եւ ոստիկանության հետ «ուս ուսի տված» ամեն ինչ անում է՝ վկաներին ահաբեկելու եւ իր հանցագործությունը կոծկելու համար: Ընտրությունների շարժիչ ուժը հարյուրավոր նման «բոկոներն» են:
Եվ ահա այլընտրանք է առաջանում. կամ սիրել ժողովրդավարությունը, այսինքն՝ ժողովրդի իշխանությունը, քաղաքացիների՝ իշխանության մարմիններ ձեւավորելու իրավունքը, կամ չսիրել ժողովրդավարությունը եւ վերցնել «բոկոների» կորզած մանդատը: |
| |
| ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ |
| |
|
|
|
| |
|
 |
| ՄԻՏՔ |
|
|
 |
|
 |
| 2009-06-24 |
| ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՓՈՇՄԱՆԻ՞ |
| |

«Համաներում հայտարարելու մասին» ՀՀ խորհրդարանում ընդունված որոշման համաձայն, երեկ ազատ արձակվեց եւս 4 քաղբանտարկյալ, այդ թվում՝ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Նա կալանավորվել էր 2008թ. փետրվարի 25-ին՝ նախագահական ընտրությունների ժամանակ «ընտրական հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտելու» մեղադրանքով եւ դատապարտվել 3 տարվա ազատազրկման: Արդեն ազատության մեջ հայտնվելով, ինչպես այլ՝ արդեն նախկին քաղբանտարկյալները, նա եւս հայտարարեց, թե շարունակելու է պայքարել գործող իշխանությունների օր առաջ հեռացման համար: Ի պատասխան «Առավոտի» հարցին, թե՝ հնարավո՞ր է, որ իշխանությունները զղջան իրենց՝ համաներում հայտարարելու եւ դրա արդյունքում ընդդիմության շարքերը համալրելուն «գործուն աջակցություն» ցուցաբերելու համար, Պետրոս Մակեյանը նկատեց. «Կարծում եմ՝ կփոշմանեն սպասվող պրոցեսների ֆոնի վրա եւ արդեն առաջիկա հանրահավաքից հետո: Հիմա իրենք դեռ «տաք» են՝ մտածում են եվրոպացիներին հաշվետվություն տալու մասին»:
Կարդացեք |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-06-24 |
| «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՐՎՈՒՄ Է ՊԱՐՏԱԴՐՎԱԾ» |
| |
Կարծում է պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը
- Երեւանի ավագանու ընտրությունները մի տեսակ ստվերում թողեցին Ղարաբաղի հարցը՝ այն դեպքում, երբ միջազգային մակարդակներում այս հարցին առնչվող տեսանելի ակտիվություն կա: Ըստ ձեզ, ո՞ւր ենք հասել եւ ի՞նչ է սպասվում:
- Որեւէ խնդիր չի կարող ստվերում թողնել ԼՂՀ հիմնահարցը, հատկապես այսպիսի ինտենսիվ բանակցային փուլում: Ինչ վերաբերում է խնդրի կարգավորման հնարավորությանը, ապա համոզված եմ, որ Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ մոտ ժամանակներս որեւէ համաձայնություն ձեռք բերելը անհնար է: Եվ դրա մասին բավականին հստակ ասաց նաեւ Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները, թե բանակցությունները շատ լարված են, իսկ կողմերն ունեն իրարամերժ տեսակետներ: Խնդրի լուծման մի եղանակ կա այսօր. եթե հայկական կողմը համաձայնվի հետաձգված հանրաքվեին: Բայց այստեղ էլ հարց է առաջանում՝ ո՞ր տարածքներն են տրվելու, գործողությունների ինչպիսի՞ հերթականություն է լինելու, ե՞րբ է լինելու այդ հանրաքվեն: Դա, ըստ իս, ոչ հայանպաստ լուծում է: Եթե հայկական կողմը համաձայնվում է հետաձգել ԼՂՀ-ի կարգավիճակի հարցը եւ հանձնում է տարածքները՝ հետաձգված հանրաքվեի դիմաց, ապա դա բխում է միայն Ադրբեջանի շահերից: Հիմա Հայաստանը, թեկուզ ուշացումով, բայց ամեն ինչ պետք է անի բանակցային նախկին ձեւաչափը վերականգնելու եւ ԼՂՀ-ին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար՝ հիմքում ունենալով Բուդապեշտյան գագաթաժողովի որոշումը, ըստ որի՝ Ղարաբաղը ճանաչվել է հակամարտության կողմ: Այսօր հայկական կողմը դիվանագիտական պարտություն է կրել. Ղարաբաղի հարցում զիջել է հնարավոր ամեն ինչ՝ ընդհուպ խոստանալով վերադարձնել ազատագրված տարածքները, իսկ Ադրբեջանը չի գնացել ոչ մի զիջման Ղարաբաղի կարգավիճակի հարցում՝ ամենաբարձր ատյաններից հայտարարելով, որ Ղարաբաղը չի կարող դուրս լինել Ադրբեջանի կազմից, եւ սպառնալով խնդրի ռազմական լուծմամբ:
ԼՂՀ հարցում եթե մենք համաձայնենք հետաձգված հանրաքվեին եւ վերադարձնենք 5 շրջանները, ապա վերադառնում ենք 1988-ի կարգավիճակին: Զրոյից ենք սկսում՝ ընդ որում, ավելի վատ մեկնակետից:
- Մեր նախագահը հայտարարում է որ հայ-թուրքական հարաբերությունները եւ Ղարաբաղի հարցը չպետք է իրար կապել, իսկ Թուրքիայի պաշտոնյաները հակառակն են պնդում: Ֆուտբոլային դիվանագիտությունը մեկ օրվա կյա՞նք ունեցավ, ձեւակա՞ն էր, ո՞վ ավելի շահեց այդ «խաղից»:
- Տարածաշրջանում կատարվող գործընթացները՝ հայ-թուրքական հարաբերություններ, սահմանի բացում, ցեղասպանության, ԼՂՀ հարց, փոխկապակցված են: Եվ առաջինը հենց Թուրքիան չի տարանջատում այս հարցերը: Եվ եթե հայ-թուրքական բանակցությունների օրակարգում կամ «Ճանապարհային քարտեզ» կոչվածում չկա որեւէ նախապայման, կամ ինչպես Նալբանդյանը հայտարարեց՝ «այնտեղ ոչ մի նյութ չկա», ապա ի՞նչն է խանգարում այդ փաստաթուղթը հրապարակել: Կամ ինչու հայտարարությունը ստորագրվեց ապրիլի 22-ին: Եթե չի հրապարակվում փաստաթուղթը, ապա կամ այդպիսի փաստաթուղթ ընդհանրապես չկա, կամ ենթադրում եմ, որ նախապայմաններ կան՝ ցեղասպանության, սահմանի բացման, Կարսի պայմանագրի, ԼՂՀ խնդրի, ազատագրված տարածքների վերադարձի վերաբերյալ: Այսպիսով, կարող ենք այսօր փաստել, որ Հայաստանը ապրիլի 22-ին ստորագրելով հայտարարությունը եւ գալով համաձայնության հրապարակել այն՝ ակնկալելով առանց նախապայմանի սահմանի բացում, ըստ էության, զիջեց ցեղասպանության հարցը:
Հայաստանը ճնշման տակ մասնակից է դարձել մի խաղի, որից շահեց Ամերիկան. Բարաք Օբաման խուսափեց ցեղասպանություն բառն արտասանելուց՝ հիմնավորելով այն 22-ին ստորագրված հայտարարությամբ, շահեց նաեւ Թուրքիան, որը հերթական անգամ կարողացավ խոչընդոտել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը: Իսկ Հայաստանը ստացավ փակ սահման, սփյուռքի եւ Հայաստանի հասարակության արդարացի դժգոհությունը, ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացի որոշակի կասեցում, դանդաղեցում:
Եվ այսօր ունենք Թուրքիայի իշխանությունների բացահայտ պնդումները, թե սահմանը չի բացվի առանց ազատագրված տարածքները Ադրբեջանին վերադարձնելու եւ ԼՂՀ հարցը Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանմամբ լուծելու: Այսինքն՝ կամ եղել են նախկինում այս նախապայմանները, եւ ՀՀ իշխանությունն է հանրությանը մոլորության մեջ գցել, կամ հայտարարությունը ստորագրելիս են ՀՀ իշխանություններին մոլորեցրել: |
| |
| Հարցազրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-06-24 |
| ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ՝ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԵՋ |
| |
«Համաներում հայտարարելու մասին» ՀՀ խորհրդարանում ընդունված որոշման համաձայն, երեկ ազատ արձակվեցին եւս չորս քաղբանտարկյալներ:

Քրիստափոր Էլազյանը պատրաստ է շարունակել պայքարել:
Երեկ համաներմամբ ազատ արձակվեցին ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, որը մեղադրվում էր «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ», եւ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, որը դատապարտվել էր 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ, իբր, ընտրական հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտելու մեղադրանքով, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիկնազորի պետ Ռոմեն Ղազարյանի որդին՝ Վահե Ղազարյանը, որը դատապարտվել էր «զանգվածային անկարգությունների» համար, նաեւ նույն հոդվածով նախատեսված արարքի համար դատապարտված Գեւորգ Մանուկյանը: Այսպիսով, համաներման գործընթացի արդյունքում երեկվա դրությամբ ազատ արձակված քաղկալանավորների թիվը հասավ 19-ի:
Վերջին երկու օրերին ավանդույթ դարձած արարողության համաձայն, Հայ ազգային կոնգրեսի համակիրների ու շարքային քաղաքացիների մի հոծ բազմություն ազատ արձակվածներին սպասում էր Մարտիրոս Սարյանի արձանին հարող տարածքում: Երեկոյան այստեղ էին երեկ ու նաեւ նախորդ օրն ազատ արձակված քաղբանտարկյալները՝ բացառությամբ՝ Գագիկ Ջհանգիրյանի: Վերջինս արդեն ազատության մեջ հայտնվելով՝ դեռ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ի շենքի մոտ, որտեղ նրան դիմավորելու էին եկել արդեն ազատ արձակված քաղբանտարկյալները, նրա հարազատներն ու ընկերները, հայտարարեց, որ համաներումը համաժողովրդական շարժման ճնշումների ու եվրոպական կառույցների հորդորների արդյունքում ընդունված «կիսահղի փաստաթուղթ» է, որը, նրա ասելով, որեւէ առնչություն չունի մարտի 1-ի իրադարձությունների եւ ապօրինաբար կալանավորված անձանց հետ: Ավելի ուշ, մասնավորապես՝ «Առավոտի» հետ զրույցում Գ. Ջհանգիրյանը մանրամասնեց, որ եթե «Համաներում հայտարարելու մասին» որոշման 2-րդ կետում չլիներ 6-րդ ենթակետը, ըստ որի՝ պատժից ազատվում են առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման դատապարտված՝ «2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ հանցագործություն կատարած անձինք», ապա համաներման բովանդակությունը չէր փոխվի: Հիշեցնենք, որ հայտարարված համաներման արդյունքում ազատ արձակվեցին գերակշիռ մեծամասնությամբ քաղկալանավորների հետ կապ չունեցող՝ իսկապես քրեական հանցագործությունների համար դատապարտված անձինք, եւ փոխարենն ազատազրկման մեջ մնացին իրենց քաղաքական հայացքների համար դատապարտվածների մի մասը: Գլխավոր դատախազի նախկին տեղակալը նաեւ խոստացավ, որ իրենք սկսված պայքարը շարունակելու են նաեւ դեռ բանտում գտնվողներին արագ ազատ արձակելու համար:
Արդեն Մ. Սարյանի արձանին հարող տարածքում «Արթիկ» ՔԿՀ-ից ազատ արձակված Պ. Մակեյանը իրեն դիմավորած ու քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով ավելի քան մեկ տարի պայքարող քաղաքացիների համար փոքրիկ հայտարարություն արեց. «Շնորհակալ եմ ձեզ՝ այս պայքարող կորիզից, մեր ժողովրդից, որ տարիուկես դիմացավ էս հանցագործ բանդայի ձեռքին: Կարծում եմ, պայքարի մի նոր փուլ է սկսվում, որովհետեւ քանի կա թեկուզ մեկ քաղբանտարկյալ կամ պատանդ՝ մենք հանգստանալու իրավունք չունենք: Իսկ մենք այսօր ունենք 3 մլն պատանդ: Ուրեմն՝ պայքարելու ենք մինչեւ նրանց բոլորին ազատ արձակենք»:
Լրագրողների հետ զրույցում նա ասաց, թե համաներումը համաներում անողին՝ Սերժին էր պետք. «Համաներումը կապված էր մեր ժողովրդի ճնշման եւ եվրոպական կառույցների պահանջները բավարարելու հետ, թեեւ մեր ընկերներից 16-ը դեռ գտնվում են պատանդի կարգավիճակում»: Խոսելով պայքարի ձեւերի մասին՝ Պ. Մակեյանը նկատեց, որ սահմանադրական ճանապարհով պայքարից բացի՝ այլ բազմաթիվ ձեւեր էլ կան, որոնք պակաս օրինական չեն եւ ընդունված են Մարդու իրավունքների միջազգայնորեն ճանաչված նորմերով, եւ հավելեց. «Որովհետեւ մենք գործ ունենք ոչ թե դասական իմաստով իշխանության, այլ բանդայի հետ: Բնականաբար, մեր բոլոր քայլերը պետք է լավ հաշվարկել: Մենք մեր հաշվարկներում արդեն մի քանի անգամ սխալվել ենք»: Համաներման «տակ չընկածների» մասին Պ. Մակեյանն ասաց, թե դա իշխանությունների նենգության, քինախնդրության դրսեւորումներից մեկն էր, բայց ոչ միայն դա. «Պատկերացրեք, այսօր ես կալանավայրում եմ թողել Հարություն Ուռուտյանին (նա եւս դատապարտվել է այն նույն մեղադրանքով, որով Պ. Մակեյանը, բայց 6 տարվա ազատազրկման- Ն. Մ.) եւ ազատ եմ արձակվել, թեեւ մենք ընկերներ ենք: Ինձ համար դա տհաճ էր ու ծանր: Երեկ մեր մյուս ազատ արձակված տղաներն են նույն վիճակում եղել»: Պ. Մակեյանը պարզաբանեց, որ իշխանությունը դրանով ազատ արձակված ու դեռ անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալներին իրար դեմ լարելու խնդիր է հետապնդել, որը, նրա համոզմամբ, ձախողված քայլ է: Նա նաեւ կարծիք հայտնեց, թե այս համաներմամբ իշխանություններին, այնուամենայնիվ, չհաջողվեց հասարակության եւ ընդդիմության հետ համերաշխության հասնել, որովհետեւ դեռ կան ազատազրկված քաղբանտարկյալներ, ու «Մարտի 1»-ի իրական պատասխանատուները բացահայտված չեն:
Զրուցեցինք նաեւ Արմավիրի մարզի Ծիածան գյուղի բնակիչ, ազատ արձակված քաղբանտարկյալ Գեւորգ Մանուկյանի հետ: Նա դատապարտվել էր «զանգվածային անկարգությունների» մեղադրանքով եւ բացառապես ոստիկանների ցուցմունքների հիման վրա: Հիշեցնենք, որ 2008թ. դեկտեմբերի 23-ին «Վարդաշեն» ՔԿՀ-ում այդ հիմնարկի աշխատակիցները, ի թիվս այլ քաղկալանավորների ու Գրիգոր Ոսկերչյանի, նրան էլ էին ծեծի ենթարկել, ու նա ստիպված էր եղել հացադուլ հայտարարել՝ մեղավորներին պատժելու պահանջով: «Սա համաներում չէր, խայտառակություն էր: Սերժ Սարգսյանը դրանով, ըստ էության, մեզնից ու բոլորից ներողություն էր խնդրում, բայց ես նրան չեմ ներում: Այսինքն՝ դեռ մտածում եմ՝ ներե՞լ, թե՞ ոչ: Բա որ նորից նույն քայլը, նույն հիմարություններն անի: Ես չեմ զղջում իմ պայքարի, իմ քայլերի համար»,- ասաց իրեն հասարակ գյուղացի համարող Գ. Մանուկյանը՝ այն համոզմունքով, որ ինքը հանցագործ չի եւ չի արել այն, ինչի համար դատապարտվել է: Նա ասաց, թե 2001թ.-ից, երբ հասկացել է, որ «էս ստոր իշխանավորները ժողովրդի արյունը տզրուկի նման քաշում են», պայքարել է մարդկանց ազատության համար եւ շարունակելու է պայքարել:
Հունիսի 22-ին ազատ է արձակվել նաեւ Քրիստափոր Էլազյանը: Նրան կալանավորել էին մարտիմեկյան իրադարձություններին հաջորդող օրերին՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում երկու օր շարունակ, նաեւ անձամբ ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանի եւ «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի կողմից դաժան ծեծի ենթարկելուց եւ այն բանից հետո, երբ նա հրաժարվել էր կեղծ ցուցմունքներ տալ Համաժողովրդական շարժման ակտիվիստների դեմ: Դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման՝ բացառապես ոստիկանների տված ցուցմունքների հիման վրա: «Համաներումը էս ղեկավարությունը ոչ թե մեզ, այլ ինքն իր համար պիտի աներ, որովհետեւ մենք հանցագործություն չենք կատարել: Իմ եւ իմ քաղբանտարկյալ ընկերների մեջ ոչ ոք հանցագործ չի եղել, բոլորն էլ նստել են իրենց պայքարի համար: Մեզ համար ծանր է, որ մեր ընկերներից շատերը դեռ մնում են բանտերում: Մենք պիտի պայքարենք, որ նրանք էլ ազատության մեջ ու մեր կողքին լինեն, ու միասին պայքարենք, որ մեր ապագա սերունդը եւ յուրաքանչյուր հայ իր երկրում իրեն ոչ թե կալանավորի կարգավիճակում, այլ ազատ մարդ զգա»,- ասաց Ք. Էլազյանը: |
| |
| ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-06-24 |
| «Ես զարմացած եմ» |
| |
Արամ Գասպարիչը տրամաբանություն չի տեսնում համաներման մասին որոշման մեջ
Այս համաներումը մեծ, քաղաքական իմաստով Հայաստանի Հանրապետությանը ոչինչ չտվեց, քանի որ կողմերը մնացին իրենց կարծիքներին եւ իրենց դիրքերում. այսպես է կարծում նաեւ Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը: «Մի կողմ թողնենք միջազգային գնահատականները: Անկեղծ ասած, դրանք ինձ ավելի քիչ են հետաքրքրում, որովհետեւ դրանք ավելի կոնյունկտուրային են, քան օբյեկտիվ: Իսկ ներսում՝ հասարակական համերաշխության, հասարակության ըմբոստությունը հանելու առումով, դա ոչինչ չտվեց, այն պարզ պատճառով, որ օրենքը պետք է գործեր հստակ, եւ դրան համապատասխան էլ գործողություններ լինեին»,- նշում է Արամ Գ. Սարգսյանը: Մեր զրուցակիցը կարծում է, որ համաներումն իրավական ակտ է, ուստի այն բացառապես իրավական ոլորտում պետք է գործեր: Ինչ վերաբերում է այս համաներման «տակ ընկած» «մարտի 1»-ի գործով դատապարտված անձանց՝ «Եթե նրանք անմեղ էին, ոչ թե պետք է ներում ստանային, այլ արդարանային եւ ազատ արձակվեին, դեռ մի բան էլ նրանցից պետք է ներողություն խնդրեին հանիրավի այսքան ժամանակ ազատազրկելու համար: Եթե մեղավոր էին, պիտի պատժվեին այն բաների համար, ինչ արել են, եւ միայն պատժի որոշակի կրումից հետո կարելի էր վաղաժամկետ ազատ արձակել նրանց: Այս պարագայում «մարտի 1»-ի գործով ներում ստացած տղաները միանգամայն իրավացի են, որ գերադասում են մի քիչ ավելի շատ մնալ ազատազրկման վայրերում, բայց արդարացված դուրս գալ, քանի որ այսպես ստացվեց՝ մեղավոր են, ներում ենք: Մեղավոր էին՝ թող պատժվեին»:
Վերանալով «ընդդիմություն-իշխանություն» ձեւակերպումներից՝ Արամ Սարգսյանը եւս ցանկանում է հասկանալ՝ ի վերջո, ովքե՞ր էին 10 զոհերի մեղավորները եւ ի՞նչ պատասխանատվություն են նրանք կրել կամ կրելու, ինչո՞ւ նրանք այդպես էլ չբացահայտված մնացին, արդյոք սրանով նրա՞նց էլ ներումներ շնորհվեց. «Սա ամենամեծ վտանգը եւ նախադեպն է, որն, իմ կարծիքով, պետության իշխանությունն իրավունք չուներ թույլ տալու: Այս ակտը ինձ չի գոհացնում: Եթե քննչական բոլոր գործողություններն այս պահի դրությամբ չեն տվել ամենագլխավոր հարցի պատասխանը՝ ովքե՞ր եւ ի՞նչն էր 10 զոհերի պատճառը ու կատարողները, մնացյալ բոլոր հարցերի պատասխաններն ինձ չեն հետաքրքրում»:
«Առավոտի»՝ այս համաներման արդյունքում ազատության մեջ հայտնվեց նաեւ անձը, ով ընդամենը մի քանի օր առաջ լուրջ ընտրական կեղծիքներ էր գլխավորել եւ իրականացրել, դա արդա՞ր էր, դիտարկման արձագանքը եղավ. «Բացարձակ: Ավելին, ես այդտեղ ընդհանրապես տրամաբանություն չեմ տեսնում: Այդ ձերբակալումը հասարակությանը կարծես թե մի փոքր հույս էր ներշնչել, որ այդպիսի կեղծիքը հանցագործություն է եւ այն կատարած անձը կպատժվի, որպեսզի մյուսներն իմանան՝ նման բան անել չի կարելի: Բայց նման հանցանք կատարած մարդը ներվեց միանգամից՝ առանց պատիժ կրելու: Ի՞նչ ստացվեց: Սրա իմաստը եւ տրամաբանությունը ո՞րն էր: Նման կիսատ-պռատ գործողություններով միայն վնաս է հասցվում: Ես զարմացած եմ, եթե չասեմ ավելին, որ այսպես են փորձում հարցեր լուծել»: |
| |
| ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-06-24 |
| ՈՒԿՐԱԻՆԱՆ ՉԶՐԿՎԵՑ ՄԱՆԴԱՏՆԵՐԻՑ |
| |
Ժամանակին, երբ Հայաստանի պատվիրակությունը ԵԽԽՎ-ում մանդատներից զրկվելու վտանգի առջեւ էր՝ Սամվել Նիկոյանը հայտարարում էր, թե մեզ ուզում են պատժել՝ գունավոր հեղափոխություն չանելու համար: Երեկ ԵԽԽՎ-ում քննարկումն ապացույց դարձավ, որ այս կառույցը կարող է սպառնալ պատժել նաեւ այն երկրներին, որոնք իրականացրել են գունավոր հեղափոխություն: Խոսքն Ուկրաինայի մասին է, որն անտեսել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջը, ըստ որի՝ դրան միացած բոլոր երկրները պարտավոր են ներկայացնել 3 դատավորների թեկնածություններ: Մինչդեռ 2007-ին Ուկրաինայի նախագահը դադարեցրել է դատավորի ընտրության՝ արդեն սկսված գործընթացը: Եվ այդ պատճառով ԵԽԽՎ 20 պատվիրակներ, որոնք ներկայացնում են 5 խմբակցություններ եւ ազգային 5 պատվիրակություններ՝ շրջանառության մեջ էին դրել նախագիծ, որով առաջարկում էին չեղյալ համարել ԵԽԽՎ-ում Ուկրաինայի պատվիրակության լիազորությունները: Հարցի հրատապ քննարկման ընթացքում ուկրաինացի պատվիրակները բողոքում էին, թե ոչ համարժեք պատժամիջոց է առաջարկում: Ասենք, Գրիգորի Օմելչենկոն այս նախաձեռնությունը համարեց շանտաժի, սպառնալիքների եւ կրկնակի չափանիշների հետեւանք. «Եթե ձեզ թվում է, որ այսպիսով կվախեցնեք՝ սխալվում եք, ոչ մեկը չի կարող ստիպել, որ Ուկրաինան ծնկի իջնի՝ ԵԽ-ից դուրս մնալու սպառնալիքի դիմաց»: Վրացի պատվիրակներն էին պաշտպանում իրենց ուկրաինացի գործընկերներին, նաեւ ԵԽԽՎ-ում Լեհաստանի պատվիրակության ղեկավար Դարիուշ Լիպինսկին, որը հիշատակեց ռուս-վրացական ռազմական ներխուժումը, որի հետեւանքով կողմերի պատվիրակությունները չզրկվեցին մանդատներից:
Ուշագրավ էր նաեւ ռուսների արձագանքը: Սերգեյ Մարկովը հայտարարեց, թե նման քաոսը բոլոր այն երկրներում է, որտեղ կատարվել են գունավոր հեղափոխություններ. «Հերիք է վտանգել Եվրոպայում ժողովրդավարության հիմքերը՝ աջակցելով գունավոր հեղափոխություններին»: Իսկ Վյաչեսլավ Տիմչենկոն լիազորություններից զրկելը համեմատեց նրա հետ, որ «երեխային ուզենաս դաստիարակել՝ փողոց շպրտելով»: Ի վերջո, ընդունված բանաձեւով ԵԽԽՎ-ն նման բան չարեց: |
| |
| Ա. Ի. |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-06-24 |
| ՄԱՐՏԻ 1-Ի ԷՋԸ ՉԻ ՓԱԿՎԵԼ |
| |
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը երեկ հրավիրեց այս պաշտոնում իր վերջին ասուլիսը: Խոսքի նախաբանում նա արտահայտեց իր մտահոգությունը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում բռնությունների աճի կապակցությամբ, եւ այս համատեքստում հիշատակեց նաեւ Կովկասյան տարածաշրջանը եւ մասնավորապես՝ Հայաստանում 2008-ին տեղի ունեցած դեպքերը: Ըստ նրա, բռնությունները վկայում են քաղաքական մշակույթի պակասի մասին: «Առավոտի» հարցին, թե արդյոք այն, որ Հայաստանի ԱԺ-ն հայտարարել է համաներում եւ ընդդիմադիրների մի մասն արդեն ազատ է արձակվել, թեեւ շատերը դեռ բանտում են՝ հիմք տալի՞ս է պնդելու, որ այսպիսով փակվեց մարտի 1-ի էջը՝ Թերի Դեւիսը պատասխանեց. «Ոչ: Մեկ տարի առաջ կատարվածի վերաբերյալ դեռ շատ կարեւոր հարցեր են մնում առկախ: Ու ես դեռ շատ մտահոգ եմ այն փաստի առնչությամբ, որ տեղյակ չեմ, թե որեւէ մեկը կալանվել եւ դատական պատասխանատվության է ենթարկվել այդ օրվա զոհերի պատճառով: Մեկ տարի առաջ սպանվել է մի ոստիկան, բայց նաեւ մարդիկ, որոնք իրավապահներ չէին: Դա սպանություն է, եւ ես կարծում եմ՝ ահավոր է, որ ոստիկանությունը Հայաստանում չի կարողացել գտնել նրանց, ովքեր պատասխանատու են այս սպանությունների համար, որպեսզի դատական գործ հարուցեն: Իհարկե, եղել է փաստահավաք խմբի հետաքննություն, բայց դա չի կարող փոխարինել ոստիկանության աշխատանքը: Ես մտահոգ եմ այն մարդկանց համար, ովքեր բանտում են, բայց ավելի մտահոգված եմ, որ մարդիկ են սպանվել»:
|
| |
| Ա. Ի. |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-06-24 |
| ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՍԿՍԵՆՔ |
| |
Այս առաջարկը ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամներն առաջարկում են ներառել նոր բանաձեւի նախագծում:
Երեկ հրապարակվել է ԵԽԽՎ համազեկուցողներ Պրեսկոտի եւ Կոլոմբիեի զեկույցն ու բանաձեւի նախագիծը Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության վերաբերյալ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հայաստանի պատվիրակության մի շարք անդամներ շուրջ 10՝ գերազանցապես խմբագրական բնույթի առաջարկներ են արել բանաձեւի նախագիծը փոփոխելու վերաբերյալ:
Զեկույցի սեղմագրում նշված է, որ Եվրոպայի խորհրդի կառույցների ջանքերի, ինչպես նաեւ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության հետ «գերազանց համագործակցության» շնորհիվ՝ «Հայաստանի իշխանություններն անցած 15 ամիսների ընթացքում կայուն զարգացող առաջընթաց են արձանագրել Վեհաժողովի պահանջները կատարելու ուղղությամբ»: Ըստ համազեկուցողների՝ այս գործընթացն իր կիզակետին հասավ գործադրված համաներմամբ, «որի հետեւանքով 2008թ.-ի մարտի 1-2-ի իրադարձությունների արդյունքում ազատազրկվածների մեծ մասը, թեեւ ոչ բոլորը, ազատ կարձակվեն»: Պրեսկոտն ու Կոլոմբիեն զեկույցի իրենց բացատրական հուշագրում նշել են, թե մտադիր են գնահատել այն բոլոր անձանց գործերը, որոնց նկատմամբ չի կիրառվել համաներում՝ պարզելու համար, արդյոք նրանք խնդրահարույց խմբի մե՞ջ չեն, այսինքն՝ մարդիկ են, որոնց մեղադրանք է առաջադրվել քաղաքակա՞ն դրդապատճառներով:
Զեկույցում նշվում է, թե փորձագետների փաստահավաք խումբը լուծարվել է՝ դրա անդամների միջեւ «անհաղթահարելի լարված հարաբերությունների պատճառով»: Սակայն զեկուցողները համարում են, որ խմբի լուծարումը «չպետք է խոչընդոտի Վեհաժողովի պահանջած անկախ եւ արժանահավատ հետաքննությունն ավարտին հասցնելուն»:
Մոնիտորինգի հանձնաժողովի կողմից հունիսի 22-ին միաձայն ընդունված այս բանաձեւի նախագծի 2-րդ կետում նշվում է, թե Վեհաժողովը համարում է, որ իր 1609, 1620 եւ 1643 բանաձեւերը ձեւավորել էին որոշակի եւ իրական «ճանապարհային քարտեզ, որպեսզի հանգուցալուծվի քաղաքական այն ճգնաժամը, որը հաջորդեց 2008-ի փետրվարի նախագահական ընտրություններին: Այդ պահանջներն ու երաշխավորություններն այդ պատճառով շարունակում են լիովին մնալ ուժի մեջ»: Ըստ 4-րդ կետի՝ Վեհաժողովը կարծում է, որ անձնապես բռնություն չկատարած մարդկանց ազատ արձակումը կարող է հիմք դառնալ երկխոսության ու համախմբման համար: Եվ այդ պատճառով ԵԽԽՎ-ն բանաձեւի նախագծի 5-րդ կետով ողջունում է համաներման հայտարարումը: Սակայն մի առանձին ենթակետով անդրադառնում է խնդրին, թե ինչպես է համաներումն անդրադառնալու այն անձանց վրա, ովքեր այժմ հետախուզման մեջ են, եւ հորդորում է իշխանություններին չփոխել նրանց խափանման միջոցը, եթե մինչեւ հունիսի 31-ը ներկայանան իշխանություններին եւ սկսվի դատաքննություն:
Բանաձեւի նախագծի 6-րդ կետում նշված է, որ մարտի 1-2-ի դեպքերի եւ հատկապես զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար մեղավոր ճանաչվածների դեմ դեռ կարող են ներկայացվել քաղաքացիական հայցեր. «Այս առումով, Վեհաժողովը մտահոգ է, որ պետական կառույցների կողմից քաղաքացիական հայցերի հարուցումը կարող է ստվերել համաներման նպատակը, եւ իշխանություններին կոչ է անում երաշխավորել, որ նման հայցեր չեն ներկայացվի պետական կառույցների կողմից»: Հիշեցնենք, որ, ասենք, քաղաքապետարանը կարող է մարտի 1-ին պատճառված գույքային վնասի փոխհատուցման պահանջով դիմել դատարան:
Բանաձեւի նախագծի 7-րդ կետով Վեհաժողովն ափսոսանք է հայտնում փաստահավաք խմբի լուծարման կապակցությամբ՝ արդեն ասվածին հավելելով, թե դա «երկու կողմից էլ գործունեության քաղաքականացման հետեւանք էր»: ԵԽԽՎ-ն նաեւ կոչ է անում խմբի նախկին անդամներին «ներկայացնել իրենց հայտնաբերումներն ու եզրակացությունները, հնարավոր է՝ անհատական զեկույցների տեսքով, ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին»: Եվ կոչ է արված, որ այդ զեկույցները հրապարակվեն, ինչը, ի դեպ, արվել է մինչ այժմ՝ արժանանալով իշխանական գործիչների հակազդեցությանը:
Փաստաթղթի 8-րդ կետով ԵԽԽՎ-ն լուրջ մտահոգություն է հայտնում այն փաստի կապակցությամբ, որ գլխավոր դատախազության կողմից 10 զոհերի մահվան հանգամանքների հետաքննությունը որեւէ որոշակի արդյունք չի ունեցել. «Եվ էական է, որ այդ հետաքննությունը բավարար արդյունքներով ամփոփվի՝ առանց հետագա ձգձգումների»:
Վեհաժողովը նախագծի 9-րդ կետում մատնանշում է, որ հանրահավաքներ անցկացնելու խնդրանքները շարունակում են հաճախ մերժվել իշխանությունների կողմից՝ «տեխնիկական հիմնավորումներով, կամ կիրառվում են անհարկի սահմանափակումներ: Այս կապակցությամբ վերահաստատվում է իշխանություններին ուղղված կոչը՝ գործնականում հարգել հավաքների ազատության սկզբունքը»:
Բանաձեւի նախագծի 11-րդ կետում անդրադարձ կա հեռարձակման մրցույթ անցկացնելու խնդրին եւ դարձյալ է վերահաստատված, որ թվային հեռարձակման համակարգի ներդրումը Հայաստանում չպիտի օգտագործվի որպես պատրվակ՝ մրցույթ չանցկացնելու եւ այս կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը «Ա1+»-ի վերաբերյալ չկատարելու համար: Մեր պատվիրակության ոչ խմբագրական բնույթի առաջարկներից մեկը հետեւյալն է՝ հանել այս հիշատակումը ՄԻԵԴ վճիռը չկատարելու մասին: Նկատենք, որ իշխանական կոալիցիան ներկայացնող պատվիրակներն ամեն անգամ են փորձում բանաձեւերից հանել «Ա1+»-ի վերաբերյալ հիշատակումները:
«Ընտրական բարեփոխումները պետք է այժմ գերակա դառնան իշխանությունների համար»,- նշված է բանաձեւի նախագծի 12-րդ կետում՝ Երեւանի քաղաքապետի ընտրություններին անդրադարձից հետո: Այստեղ թեեւ հիշատակված են ԵԽ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության եզրահանգումները, սակայն հավելված է, որ բազմաթիվ պնդումներ կան, թե ընտրությունների ընթացքում լայնորեն տարածված էին կեղծիքներն ու խախտումները. «Դրանք ցույց են տալիս, որ Հայաստանում դեռեւս շատ ցածր մակարդակի վրա է հանրության վստահությունը ընտրական գործընթացի հանդեպ»:
Եվ կարեւորելով Հայաստանում ժողովրդավարական համախմբումը՝ Վեհաժողովը բանաձեւի նախագծի վերջին կետում նշել է՝ շարունակվելու է Հայաստանի նկատմամբ դիտարկումը, թե ինչպես են կատարվել այս պահանջները: Իսկ մեր պատվիրակությունն առաջարկել է բանաձեւում ընդգրկել հետեւյալ նոր պարբերությունը. «Վեհաժողովը կոչ է անում Հայաստանի հանրության թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական քաղաքական ուժերին՝ բաց չթողնել այս նոր հնարավորությունը եւ մասնակցել բաց, կառուցողական եւ լուրջ երկխոսությանը բարեփոխումների վերաբերյալ, որոնք պահանջվում են Վեհաժողովի կողմից եւ մերժել բոյկոտներն ու հակամարտության այլ գործողությունները, որոնք խոչընդոտում են Հայաստանի քաղաքական կայունությանը եւ ժողովրդավարական զարգացմանը»: Կներառվի՞ արդյոք այս առաջարկը բանաձեւում՝ պարզ կդառնա այսօր: |
| |
| ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ, Ստրասբուրգ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-06-24 |
| «Ժառանգությունն» առաջարկում է եւ պահանջում |
| |
Երեկ «Ժառանգություն» կուսակցությունն ուղերձով դիմել է ՀԱԿ-ին եւ ՀՅԴ-ին՝ ներկայացնելով համագործակցության սեփական «համապարփակ շրջանակը, որի հիմնախնդիրները տարբեր ժամանակներ արտացոլվել են ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի պաշտոնական փաստաթղթերում ու քաղաքական հայտարարություններում, եւ, կարծում ենք, միարժեք ընդունելի կլինեն նրանց կողմից»: Դրանք են. «Մարդու իրավունքների պաշտպանություն եւ Հայաստանում սոցիալական արդարության հաստատում: Քաղաքական ու տնտեսական համակարգերի արմատական հանրակարգային բարեփոխում: Մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած դեպքերի բացահայտում, դրանց հեղինակների պատասխանատվության սահմանում եւ պահպանվող քաղաքական-համակարգային ճգնաժամի հետեւանքների վերացում: ԼՂՀ անկախության ճանաչում: Հայ-թուրքական հարաբերությունների հայանպաստ եւ ազգային անվտանգության հռչակված նպատակներից բխող կարգավորում»: ՀԱԿ-ին եւ ՀՅԴ-ին առաջարկվում է յուրաքանչյուր կողմից հավասար թվով պատվիրակ առաջադրել՝ համագործակցության համապարփակ շրջանակը, գործակցության սկզբունքները, հիմնախնդիրների լուծման ուղիներն ու ժամանակացույցը մշակելու, դրանք կողմերի հաստատմանը ներկայացնելու եւ իրականացումը կազմակերպելու համար: «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը երեկ դիմել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ պահանջելով վերստեղծել Փորձագետների փաստահավաք խումբը՝ միջազգային փորձագետների ներգրավմամբ: Դիմումում, մասնավորաբար, ասված է. «2009թ. հունիսի 19-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից Ձեր՝ «Համաներում հայտարարելու մասին» առաջարկը ընդունելուց հետո ավելի քան արդիական է դարձել մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների, մասնավորապես՝ 10 անձանց սպանության հանգամանքների բացահայտումը, որը շարունակում է մնալ իբրեւ ոչ միայն հասարակության եւ քաղաքական ուժերի պահանջ, այլեւ միջազգային կառույցների առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորություն»: |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-06-24 |
| Ընդդիմության հանրահավաքը՝ հուլիսի 2-ին |
| |
Թեեւ հունիսի 1-ին Մատենադարանի մոտ տեղի ունեցած Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում հայտարարվեց, թե հաջորդ հանրահավաքը տեղի է ունենալու սեպտեմբերի 18-ին, այդուհանդերձ, երեկ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, որ հայտարարված հանրահավաքը մնում է ուժի մեջ, բայց Կոնգրեսը նաեւ հուլիսի 2-ին է հանրահավաք նախաձեռնել, որին մասնակցելու են նաեւ օրերս համաներմամբ ազատ արձակված ընդդիմադիր գործիչները:
Լ. Զուրաբյանի բնորոշմամբ, մինչ այժմ Հայ ազգային կոնգրեսը «մի քիչ ինվալիդ վիճակում էր»: «Բայց հիմա մենք պետք է վերակազմավորենք ամբողջ շարժումը, որովհետեւ նոր, հզոր ռեսուրսներ են միացել շարժմանը: Պատահական չէ, որ այս մարդկանց էին ձերբակալել մարտի 1-ից հետո եւ միայն այն պատճառով, որ նրանք լուրջ ուժ են ներկայացրել, եղել են շարժման լավագույն կազմակերպիչները, ամենաազդեցիկ մարդիկ»,- ասաց Կոնգրեսի համակարգողը՝ հավելելով, որ «մեր լավագույն, հզորագույն տղերքի վերադարձով շարժումը միայն ուժեղանալու է»: |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-06-24 |
| Շարունակելո՞ւ են շինել |
| |
«Առավոտի» հունիսի 18-ի համարում «Հարմարավետ բիզնես» հրապարակումից հետո, որը վերաբերվում էր մայրաքաղաքի Լենինականի խճուղում «Շիրակ» հանրախանութի դիմացի մայթին գտնվող, քաղաքաշինական բոլոր նորմերին դեմ կառուցվող հերթական բենզալցակայանին, շատ արագ արձագանք եղավ: Հենց նույն օրը քանդվեց մետաղական կոնստրուկցիաների մի մասը: Տպավորություն էր, որ պատկան մարմինների վճռականությունը կբավականացնի մինչեւ վերջ գնալուն: Սակայն մի քանի օրվա դադարից հետո երեկ բենզալցակայանի շինարարական աշխատանքները կրկին նոր թափ էին ստացել: |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-06-24 |
| ՆԱԽԿԻՆ ԹԱՂԱՊԵՏԻ ԲԻԶՆԵՍԸ ԿԽԼԵ՞Ն |
| |
Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանի որդու՝ Ռոբերտ Երիցյանի կատարած հանցագործությունը պատճառ է դարձել խոսակցությունների, թե Ա. Երիցյանին ստիպել են վաճառել «Հայր եւ որդի Երիցյաններ» սուպերմարկետների ցանցը:
Այն բանից հետո, երբ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը եւ ոստիկանությունը հաստատեցին, որ մայիսի 23-ին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ իրականացրած մահափորձի պատվիրատուն Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանի տղան է՝ Ռոբերտ Երիցյանը, հասարակության շրջանում սկսեցին տարաբնույթ խոսակցություններ շրջանառվել: Տարածվեցին լուրեր այն մասին, որ Ռոբերտ Երիցյանին հայտնաբերելու եւ ձերբակալելու ուղղությամբ միջազգային հետախուզում հայտարարվելուց հետո, Ալբերտ Երիցյանը հանդիպում է ունեցել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նախագահը նրանից պահանջել է մի քանի օրվա ընթացքում բերման ենթարկել որդուն, հակառակ դեպքում՝ սպառնացել է զրկել նրան իր բիզնեսից: Երեկ էլ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, իբր Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանը դարձյալ փորձել է հանդիպել Սերժ Սարգսյանին եւ բարեխոսել, սակայն հանդիպելու բոլոր փորձերն ապարդյուն են անցել: Մեծ ջանքերի գնով Ա. Երիցյանին հաջողվել է միայն հեռախոսազրույց ունենալ նախագահի հետ: Նախագահն էլ նրան խորհուրդ է տվել իզուր այսուայնկողմ չընկնել, քանի որ արդարանալու եւ պաշտոնին վերադառնալու ոչ մի շանս չկա: Բացի այդ, ըստ շրջանառվող լուրերի, Ալբերտ Երիցյանին ստիպել են հրաժարվել իր բիզնեսից եւ ավելի քան $40 մլն արժողությամբ «Հայր եւ որդի Երիցյաններ» սուպերմարկետների ցանցը $9 մլն-ով վաճառել խոշոր գործարար, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին:
«Առավոտի» հետ զրույցում Արաբկիրի նախկին թաղապետ, «Հայր եւ որդի Երիցյաններ» սուպերմարկետների սեփականատեր Ալբերտ Երիցյանը, ի պատասխան իր բիզնեսը $9 միլիոնով վաճառելու պարտադրանքի վերաբերյալ մեր հարցին, ասաց. «Առաջին անգամ եմ նման բան լսում: Չնայած արդեն 2-3 օր է՝ նման լուրեր են շրջանառվում, մեկ ասում են Սամվել Ալեքսանյանին եմ վաճառել, մեկ՝ ուրիշ անուններ են շրջանառվում: Սակայն նման բան իրոք չկա: Այս պահին իմ հանդեպ իմ բիզնեսի վաճառքի վերաբերյալ ոչ մի ուլտիմատում չկա: Ես նորմալ աշխատում եմ ու արդեն ամբողջովին զբաղվում եմ իմ բիզնեսով»:
«Առավոտը» փորձեց նաեւ Սամվել Ալեքսանյանից ճշտել՝ արդյո՞ք իշխանության կողմից պարոն Երիցյանի բիզնեսը գնելու վերաբերյալ հրահանգ եղել է: Ս. Ալեքսանյանը նախ ասաց. «Ի՞նչ է, ես այդքան նմա՞ն եմ հրահանգ կատարողի»: Հետո էլ հավելեց, թե՝ «տնտեսական ճգնաժամի պայմաններում որտեղի՞ց ինձ այդքան գումար, որ մեկ էլ կարողանամ ուրիշի բիզնեսը գնել»: Բացի այդ, պարոն Ալեքսանյանը նշեց, որ ինքը ոչ մեկի բիզնեսի վրա աչք չունի. «Նման բան չկա: Ուրիշի բիզնեսը ինձ չի հետաքրքրում»:
Իսկ թե նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց ունեցել է Ալբերտ Երիցյանի հետ, թե՝ ոչ, երեկ նախագահի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանը «Առավոտին» այսպես ասաց. «Նախագահի մամուլի խոսնակը գերադասում է չմեկնաբանել իրականության հետ կապ չունեցող բամբասանքներն ու ստահոդ լուրերը»:
Հիշեցնենք, որ Տերյան 19 հասցեում գտնվող շենքում, որտեղ բնակվում է Պետեկամուտների կոմիտեի նախագահը, տեղադրվել էր ինքնաշեն հեռակառավարվող պայթուցիկ սարք՝ շուրջ 600 գր տրոտիլի պարունակությամբ: Մասնագետների կարծիքով, այդ քանակի պայթուցիկը բավական էր ամբողջ բազմաբնակարան շենքը պայթեցնելու համար: Սարքը, բարեբախտաբար, չի գործել: Պարզվել է, որ մահափորձի պատվերը կատարելու համար Ռոբերտ Երիցյանը վճարել է $150 հազար: |
| |
| ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-06-24 |
| Օրաթերթը շաբաթը մե՞կ են ստանում |
| |
«Հայփոստի» աշխատակիցների անպատասխանատու աշխատանքի եւ ծառայությունների մատուցման որակի վերաբերյալ «Առավոտը» պարբերաբար դժգոհություններ է ստանում: Հիմնականում բողոքները թերթերի բաժանորդների կողմից են, որոնք դժգոհում են, որ բաժանորդագրվելով այս կամ այն թերթը, դրանք պարբերաբար ստանում են ուշացումներով: Օրերս էլ «Առավոտին» էր դիմել մայրաքաղաքի Վարդանանց 13 հասցեում գտնվող «Էյ Էս Դի Սի» ընկերության տնօրեն Ռուդոլֆ Ղազարյանը եւ դժգոհել, որ բաժանորդագրվելով «Առավոտ» օրաթերթը, պարբերաբար այն ստանում է ուշացումներով: Պարոն Ղազարյանի ներկայացմամբ. «Առավոտը» օրաթերթ է եւ ուզում ենք ամեն օր տեղեկանալ կատարված կարեւոր իրադարձություններին, բայց եթե մի քանի օրվա թերթը հավաքում են ու մի օր բերում են միանգամից 3-4 օրվա թերթերը, բաժանորդագրությունը անիմաստ է դառնում: «Հայփոստի» վատ աշխատանքի պատճառով, գերադասելի է ամեն օր կրպակից թերթ գնել, քան բաժանորդագրվել»: Ռ. Ղազարյանի հավաստմամբ, ինքը պարբերաբար զանգել է «Հայփոստի»՝ իրենց տարածքը սպասարկող մասնաճյուղ, սակայն խնդրին այդպես էլ ուշադրություն չի դարձվել եւ նույն իրավիճակը շարունակվել է:
Խնդրի առնչությամբ «Առավոտը» դիմեց «Հայփոստ» ընկերությանը: Ընկերության մամուլի պատասխանատու Գեւորգ Աբրահամյանը պարզաբանեց. «Ձեր զանգից հետո հետաքրքրվել եւ պարզել ենք, որ մեր փոստատարը ինչպես «Առավոտ», այնպես էլ «Հայաստանի Հանրապետություն» թերթերը ամեն օր թողել է տվյալ հասցեում գտնվող բանկի մասնաճյուղում՝ անվտանգության աշխատակիցների մոտ, քանի որ նշված ընկերության օֆիսը գտնվում է բանկի վերին հարկում, իսկ փոստատարը իրավունք չունի մտնելու նշված տարածք»:
Այս առնչությամբ էլ «Էյ Էս Դի Սի» ընկերության տնօրեն Ռ. Ղազարյանը «Առավոտին» փոխանցեց. «Մեր ընկերությունը բանկի շենքի սեփականատերն է: Այդտեղ աշխատող անվտանգության աշխատակիցները ստացած յուրաքանչյուր նամակի մասին վայրկենական տեղյակ են պահում ինձ: Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ «Հայփոստը» ստում է: Մենք թերթերը ժամանակին չենք ստացել»: |
| |
| Գ. Ս. |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-06-24 |
| Կրթում են բոնուս տրամադրողներին |
| |
Պետական եկամուտների կոմիտեն սկսել է նախապատրաստական աշխատանքները՝ ՀԴՄ կտրոններով բոնուսների տրամադրման գործընթացը կազմակերպելու համար:
Մասնավորապես, մինչեւ 2009-ի հուլիսի 1-ը տարածքային հարկային բոլոր տեսչությունները պետք է ունենան միջնորդագրերի եւ գրանցամատյանների էլեկտրոնային եղանակով վարման հնարավորություն: Իսկ կտրոնների խմբաքանակների ընդունման ու միջնորդագրերի տրամադրման աշխատանքները օպերատիվ կազմակերպելու եւ հերթերը բացառելու նպատակով, հարկային տեսչությունների համապատասխան աշխատակիցների համար կազմակերպվում են դասընթացներ:
Հիշեցնենք, որ վիճակահանության արդյունքում չշահած կտրոններով քաղաքացիները հնարավորություն ունեն որոշ գումար «վաստակել»: 3 ամիսը մեկ անգամ, այսինքն առաջին փուլում՝ ապրիլ-մայիս-հունիս ամիսներին, եթե հավաքած 50 եւ ավելի կտրոնների վրա ֆիքսված ընդհանուր գումարը գերազանցի 100 հազար դրամը, ապա պետությունը, որպես բոնուս, սպառողին կվերադարձնի այդ գումարի 2,5%-ը՝ 2500 դրամը: Սա շահում ստանալու համար սահմանված նվազագույն շեմն է:
50 կտրոնով 200 հազար դրամ հավաքելու դեպքում, քաղաքացին կստանա 6 հազար դրամ, իսկ եթե նույն քանակի կտրոններով կատարած առեւտրի ծավալը անցնում է 300 հազար դրամից, ապա քաղաքացին կարող է ստանալ 10 հազար դրամ: Հավաքած կտրոնների քանակին եւ դրանց վրա ֆիքսված գումարների աճին զուգահեռ, մեծանում է նաեւ բոնուսի գումարը: Այս նորամուծության նպատակն այն է, որ կտրոն պահանջելու հարցում մեր քաղաքացիները ավելի շահագրգիռ լինեն եւ հետեւեն, որպեսզի տրամադրվող կտրոնների վրա նշված լինի իրենց կատարած առեւտրի իրական գումարը:
Նշենք, սակայն, որ բոնուսի տրամադրման ընթացակարգը բավականին բարդացված է եւ ավելորդ քաշքշուկներ է առաջացնելու: Չշահած ՀԴՄ կտրոններ հավաքած քաղաքացիները անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով պետք է դիմեն անպայման այն տարածքի հարկային տեսչություն, որտեղ հաշվառված են, այլապես նրանց կտրոնները չեն հաշվառվի եւ նրանց միջնորդագիր չի տրամադրվի: Այսինքն, եթե որեւէ մեկը հաշվառված է ասենք Տավուշի մարզում, բայց բնակվում է Երեւանում, ապա պետք է հավաքի կտրոնները, մի քանի հազար դրամի ծախս անի ու մեկնի ծննդավայր, ասենք՝ 2500 կամ 5 հազար դրամ բոնուս ստանալու համար: |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-06-24 |
| ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ Է ՊԵՏՔ |
| |
Երեկ կայացած ռուսերենի քննությունը փակեց միասնական պետական եւ ավարտական քննաշրջան-2009-ը (չհաշված առաջիկայում սպասվող լրացուցիչ քննությունները): Այդ կապակցությամբ «Առավոտը» կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանին խնդրեց ամփոփել քննաշրջանը:
- Պարոն Մկրտչյան, ավարտվեց միասնական պետական քննությունների առաջին՝ գլխավոր փուլը: Ինչպե՞ս կգնահատեք այն:
- Թվում է՝ լավ լիներ, թե վատ, ես՝ որպես այս հարցում շահագրգիռ մարդ (հիշեցնենք, որ Մ. Մկրտչյանը, մինչեւ ԿԳ փոխնախարար նշանակվելը, ԿԳ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենն էր, իսկ ԿԳ այդ ստորաբաժանումը պատասխանատու է միասնական եւ ավարտական քննությունների կազմակերպման եւ անցկացման համար- Մ. Բ.), պիտի ասեի, որ ամեն ինչ լավ էր, բայց անկեղծ եմ ասում՝ իսկապես լավ էր: Ինչ թերություն որ ունեցել ենք՝ պարզ ասել ենք, չենք թաքցրել: Խաղաղ եւ որակյալ են անցել քննությունները: Կազմակերպչական տեսակետից տապալում չի եղել: Միայն թեստերի հարցն է մնացել ցավալի հարց:
- Իսկ ինչո՞ւ են թեստերը պրոբլեմներ հարուցում, չէ՞ որ եղած-չեղածն ամեն առարկայից մի թեստ է, որը կարելի է մի տարվա ընթացքում գրեթե իդեալական մակարդակի գրել, այնպես, որ չլինեն վրիպակներ եւ անհարթություններ:
- Վրիպակներից չեմ անհանգստանում: Մենք նոր ենք յուրացնում այս համակարգը, բնական են վրիպակները: Միամտություն է հուսալը, որ թեստը կլինի կատարյալ: Թերությունները նաեւ պայմանավորված են նրանով, որ թեստերը հապճեպ են գրվում: Ձեր ասած՝ մի տարի ժամանակը ընդամենը 1-2 ամիս է: Դա գալիս է փոխանվստահությունից: Եթե մեր ժողովուրդը սեպտեմբերից իմանա, թե ով է թեստերը գրելու, կսկսվեն ճնշումները: Այլ բան է, երբ մարդը մարտի 1-ին է իմանում, որ ինքն է գրելու թեստը, մի երկու շաբաթ դա գաղտնի է մնում, հետո իմանում են, դեռ մի շաբաթ էլ ինքը դիմադրում է, ու մենք արդեն հասցնում ենք ուղարկել թեստերը Անգլիա... Դրա համար էլ թեստ գրողները ցայտնոտի վիճակում են հայտնվում, ու վրիպակները չեն բացառվում: Ես հակված եմ, որ լինի ոչ թե նույն թեստը՝ 4 տարբերակով, այլ՝ տարբեր:
- Եթե չեմ սխալվում՝ մաթեմատիկայի թեստերը տարբեր էին:
- Այո, եւ դա որոշակի իմաստով արդարացրեց իրեն: Եթե կարողանանք բոլոր առարկաներից 4 տարբեր թեստ անել, դա հրաշալի կլինի: Որոշ վրիպակներ հենց այն պատճառով էին, որ նույն թեստն էր, ինչ-որ տեղեր էին փոխել, տրամաբանությունն էր խախտվել: Ինձ շատ ավելի անհանգստացնում է մարդկանց վերաբերմունքը թեստերին: Երբ մի կողմից ասում են՝ չի կարելի այդպես գնահատել երեխային, դա ֆորմալիզմ է, չի բացահայտում իրական պատկերը, եւ այլն, իսկ մյուս կողմից, երբ փորձում ենք այնպես անել, որ թեստերում ֆորմալ բաներ չլինեն, բողոքում են, թե՝ բարդ են: Կոնկրետ մաթեմատիկայի դեպքում մասնագետների հետ էլ եմ խոսել. շատերը համաձայն են, որ թեստը ստիպում է երեխային հասկանալ հարցը, նոր պատասխանել. եթե երեխան սովոր չի հասկանալուն՝ դժվարանում է: Մեր դպրոցն ընդհանրապես շատ ցավալի շեղում ունի դեպի հիշողությունը, այսինքն՝ ինֆորմացիա ստանալ եւ հիշել: Մարդիկ կարծում են՝ գիտելիքը ինֆորմացիան է, այլ ոչ թե՝ ըմբռնած ինֆորմացիան մարսելը: Ամենապարզ օրինակը բերեմ. մեկ անհայտով հասարակ գծային հավասարումը երեխային սովորեցնում են լուծել այսպես՝ անհայտները մի կողմ, հայտնիները մի կողմ: Ու երեխան լուծում է առանց հասկանալու՝ ո՞նց եղավ, ինչո՞ւ է այդպես պետք լուծել, միայն անգիր հիշում է այդ սխեման եւ գրում: Իսկ եթե փոքր շեղում է լինում սխեմայից՝ անմիջապես դժվարանում է:
- Այսինքն՝ մեղավորը դպրո՞ցն է:
- Նայեք, այսօր հենց ձեր թերթում մասնագետները ասում էին՝ եթե այդպիսին է պատկերը, ուրեմն՝ կա՛մ դպրոցի որակն է ցածր, կա՛մ գնահատման համակարգն է սխալ: Հարցադրումը ճիշտ է, բայց իրենք հակված են մտածելու, որ գնահատումն է սխալ, իսկ ես հակված եմ մտածելու, որ անկախ այն թերություններից, որ կա գնահատման համակարգում, վերջնական պատկերը ցույց է տալիս, որ դպրոցի որակն է վատը: Ուսուցիչներն ուզում են գցել ուրիշի վրա, որպեսզի ծածկվի պատկերը:
- Գուցե դրա հե՞տ է փոխկապակցված ավարտական քննությունների ձեւական բնույթը՝ ե՛ւ 9-երորդցիների ե՛ւ 11-րդ դասարանցիների: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե դպրոցներում ինչպես են այդ քննություններն անցնում: Իրականում դրանք պարզ աչքակապոցի են: Գուցե պետք է ընդհանրապե՞ս հրաժարվել այդ անիմաստ քննություններից:
- Մենք ունենք ԳԹԿ-ի եւ գնահատման նոր համակարգի զարգացման հայեցակարգ, թե տարեցտարի ուր ենք գնում, ինչ ենք անելու: Օրինակ, այս տարի սկսեցինք ընթացիկ գնահատում անցկացնել: Այդ ընթացիկ գնահատումն էլ տարօրինակ երեւույթներ բացահայտեց: Որքան էլ ասենք, որ ընթացիկ գնահատումը օգնություն է ծնողին, ուսուցչին, երեխային, դա նաեւ արտաքին գնահատում է այն դեպքերում, երբ մեր մասնագետներն են անցկացնում: ԳԹԿ-ն հնարավորություն չունի բոլոր տեղերում հսկել, բայց ամեն անգամ ինչ-որ տարածքում ԳԹԿ-ն է անցկացնում, եւ շուտ թե ուշ բոլորը սպասելու են, որ հաջորդ անգամ իրենց մոտ կգնանք: Հետո այդ գնահատումներն ավելի հաճախակի են դառնալու, հետո հասկանալու են, որ դա հենց իրենց համար է, որպեսզի պարզեն, թե ինչ խնդիրներ կան տվյալ առարկայից տվյալ դասարանում, որպեսզի վրան աշխատեն: Եվ ամենակարեւորը, որ ավագ դպրոցները կարողանում ենք մեր ուժերով հսկել: Մեր նպատակն է, որ ավագ դպրոցում երեք տարի սովորող երեխան կարողանա առնվազն երկու անգամ ընթացիկ գնահատվի՝ մեր հսկողությամբ, արտաքին գնահատում կատարվի: Կստացվի, որ երեխայի ամբողջ ընթացքը մեր կողմից հսկվում է: Եվ այդ իմաստով պատկերն ավարտելուց հայտնի է լինում: Հնարավոր է՝ նման դեպքում ավարտական քննության կարիք չլինի: Երեխան կսովորի, կանոնավոր արտաքին գնահատման արդյունքների հիման վրա իրեն կտան հասունության վկայական: Դա նաեւ կնպաստի նրան, որ ձեր ասած այդ անիմաստ աչքակապությունը վերանա: Ուսուցիչները կհասկանան, որ դա բացահայտվող բան է:
- Տեղեկություններ կան, որ ավարտական թեստերի արտահոսք է եղել:
- Այս տարի մեզ վրա մեծ ծանրաբեռնվածություն կար, բոլոր առարկաներից միասնական քննությունների կազմակերպման հարցն էր, եւ ուղղակի ֆիզիկապես հնարավոր չէր ամեն ինչ հսկել: Միասնական թեստերի գաղտնիությունը կարողանում ենք ապահովել, քանի որ մեկ-երկու մարդ են առնչվում դրան՝ թեստի հեղինակը, ԿԳ նախարարը, փոխնախարարը, եւ եթե հանկարծ արտահոսք լինի, պատասխանատուները երեւում են: Ավարտական թեստերի ժամանակ դժվար է հետեւելը: Թեստը գրում է մի մարդ, հանձնում է տնօրինությանը, նա տալիս է մեկ ուրիշին, որ տանի տպարան, տպարանում տպվում է, այլ մարդիկ կոմպլեկտավորում են, ուղարկում դպրոցներ... Մի քանի ձեռքով է անցնում, ու հետքը կորում է: Չի բացառվում նաեւ, որ դպրոցներում են նախօրոք բացել, եւ ոչ թե արտահոսք է եղել: Մի քիչ էլ անհեթեթ է այդ արտահոսքը, որովհետեւ ինչպես արդեն ասացիք՝ ինչ ուզում՝ անում են դպրոցներում, քանի որ հսկողություն չկա, այնպես որ՝ արտահոսքի կարիքն էլ չկար: Բայց փաստը մնում է փաստ, որ թեստերը երեխաներն ունեցել են մինչեւ քննությունը: Զբաղվում ենք այդ հարցով:
- Մասնագետների շրջանում անընդհատ քննարկվում է հարց, թե որքանո՞վ է ճիշտ գիտելիքների ստուգումը համակարգչին հանձնելը: Չէ՞ որ այդ դեպքում չեն բացահայտվում երեխայի ունակությունները: Իսկապես, մի քիչ բարդ է պատկերացնելը, թե ինչպե՞ս կարելի է գրականության կամ ասենք՝ պատմության իմացությունը առանց բանավոր խոսքի ստուգել:
- Գիտեք, երբ անընդհատ սուտ խոսողը որոշում է ուղղվել եւ ճշտախոս դառնալ, նա այնքան փաստեր պիտի հավաքի իր ճշմարտախոսության մասին, որ սկսեն իրեն հավատալ: Հիմա մենք այդ դրության մեջ ենք հայտնվել: Ընդունելության քննությունների նախորդ համակարգով՝ կաշառակերություն, հովանավորչություն, ծանոթ-բարեկամություն, այնքան ենք վստահությունը կորցրել, որ դեռ երկար պետք է այդ վստահությունը վերականգնենք, հետո նոր խոսենք այդ մասին:
- Թեստային համակարգը վստահությունը վերականգնելու ճանապա՞րհն է:
- Այո: Հիմա մեր խնդիրն ավելի շուտ վիճակը օբյեկտիվացնելն է, քան՝ պարզել երեխայի ունակությունները: Եվ դա դժբախտություն է: Օրինակ, այլ երկրներում, ասենք՝ ՌԴ-ում եւ այլուր, թեստի մեջ կա փակ մաս, որը միայն մեքենան է ստուգում, եւ կա մի կտոր, որը բաց մաս է կոչվում: Այդ մասը մարդն է ստուգում, անգամ լինում են բանավոր ձայնագրություններ այդ բաց մասում: Այսինքն՝ հնարավոր է լինում այլ որակներ եւս ստուգել: Ստուգող մարդը չգիտի, թե երեխայի փակ հատվածը ինչ վիճակում է, որ կարողանա մի բան անել: Բայց մեզ մոտ անվստահության մակարդակն այնպիսին է, որ եթե 80 առաջադրանքից նույնիսկ 1-ը թողնենք մարդու ձեռք կպնի, ամբողջ համակարգը նորից կասկածի տեղիք է տալու: Առայժմ, առնվազն մի հինգ տարի, այլ տեսակի թեստերի չենք կարող անցնել:
- Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն առաջարկին, որ հայոց լեզվի թեստերից պետք է հանել գրականությանը վերաբերող հարցերը:
- Գիտեք, ամբողջ տարին պետք է մասնագետների շրջանում իրականացվող այդ քննարկումները լինեն: Բայց նման քննարկումներ միայն քննաշրջանի ժամանակ են լինում, եւ այնքան շահախնդիր մոտեցումներ են լինում, որ առողջ քննադատական միտքը չես կարողանում որսալ: Մարդը լավ, կարեւոր բաներ է ասում, բայց քանի որ քննական շրջանում է ասում, չես հավատում: Թեստերի հարցը պետք է անընդհատ քննարկվի, որ նպաստի հաջորդ տարի ավելի լավը լինելուն: Ու այդ հարցն էլ է քննարկման արժանի հարց:
- Արդյոք համարժե՞ք էին ԳԹԿ-ի կազմած ավարտական թեստերը միասնական քննության թեստերի Ա մասի (ավարտական մասի) հետ:
- Ցավալի հարց է, քանի որ հասկանալի պատճառով մենք միասնական թեստ կազմողին չենք կարողանում հանդիպացնել ավարտականի թեստ կազմողի հետ, որ հնարավորինս համարժեք լինեն: Ցանկալի կլինի, որ նրանք միասին աշխատեն, բայց դա գաղտնիության սկզբունքը կխախտի: Պետք է արձանագրեմ, որ որոշ առարկաների մասով ավարտական քննության թեստերը, որոնք կազմել էին ԳԹԿ-ի մասնագետները, ավելի որակյալ էին, քան՝ միասնականինը: Միասնական թեստերի դեպքում պարզ երեւացին այն առարկաների մասնագետները, ովքեր ամբողջ տարին զբաղվում էին թեստով. նրանց կազմածներն ավելի որակյալ էին: Իսկ նրանք, ովքեր չնայած հրաշալի մասնագետներ են, բայց թեստերի հետ առնչվում են միայն այդ շրջանում, զգացվեց, որ թեստաբանությունից շատ հեռու են: Օրինակ, մեր մասնագետները, երբ որ վերլուծում էին միասնական թեստերը, այնքան նուրբ ու ճշգրիտ դիտողություններ էին անում, որ անմիջապես զգացվեց՝ եթե մերոնք մասնակցեին գործընթացին, թեստերն ինչքան կշահեին:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Քիմիայի ու հայոց պատմության քննության արդյունքներն էլ ամփոփվեցին
Երեկ ԳԹԿ մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանից տեղեկացանք հունիսի 19-ին կայացած հայոց պատմություն եւ քիմիա առարկաների քննությունների արդյունքներին: Այսպես, հայոց պատմություն առարկայից քննական հայտ ներկայացրած 3573 դիմորդից քննությանը մասնակցել էր 3324-ը (249 բացակա), իսկ քիմիայի 1328 հայտագրված դիմորդներից քննությանը մասնակցելու խիզախություն էր ունեցել 1270-ը (58 բացակա): Հայոց պատմության միասնական քննության միջին միավորը եղել է 13,3-ը, իսկ ավարտականի միջին միավորը՝ 14,4-ը: 17,5-20 միավոր է հավաքել 840 դիմորդ (մասնակիցների 21,84%-ը), 13,5-17,25 միավոր է ստացել 1142-ը (29,69%), 7,5-13,25 միավոր է գրանցել 1528-ը (39,72%), իսկ դրական շեմը հաղթահարել չի կարողացել 337 շրջանավարտ (մասնակիցների 8,76%-ը): Քիմիայի միասնական քննության միջին միավորը եղել է 11,3, ավարտականինը՝ զգալիորեն բարձր՝ 15,1: 17,5-20 միավոր հավաքել է 135 մասնակից (9,34%), 13,5-17,25 միավոր ստացել է 348 հոգի (մասնակիցների 24,07%-ը), 7,5-13,25 միավոր կարողացել է հավաքել 664 շրջանավարտ (մասնակիցների 45,92%-ը) եւ բացասական արդյունք է գրանցել (կտրվել է) 299 շրջանավարտ (մասնակիցների 20,68%-ը): |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-06-24 |
| ԱՌԱՆՁԻՆ ԽԱԽՏՈՒՄՆԵ՞Ր, ԹԵ՞ ԿՈՌՈՒՊՑԻԱ |
| |
Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազ Ա. Գ. Հովսեփյանին
Այս տարվա դպրոցական ավարտական եւ միասնական քննություններն՝ ընդհանրապես, իսկ «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի քննական թեստը՝ հատկապես մեծ աղմուկ բարձրացրին ամբողջ հանրապետությունում: Սակայն հատկանշականն այն էր, որ բոլոր արձագանքները վերաբերում են միայն մասնագիտական բարդություններին եւ անճշտություններին, եւ բոլորիս ուշադրությունից դուրս է մնացել, ավելի ճիշտ՝ ընդհանրապես չեն քննարկվում երեւույթի սոցիալական, բարոյական, հոգեբանական եւ իրավական կողմերը:
Եթե նույնիսկ չկարեւորենք այն, որ հիշատակված երեւույթը բավական լուրջ հոգեբանական եւ բարոյական հարված հասցրեց հազարավոր ծնողների, ուսուցիչների եւ, որ ամենավտանգավորն է, խաթարեց բոլոր շրջանավարտների հավատը պետության ու կառավարության գործունեության հանդեպ, չենք կարող անտեսել այն, որ ինչպես հրապարակումներում եւ հրապարակային ելույթներում տեղ գտած որոշ մտքեր, այնպես էլ հասարակության մոտ տիրող տրամադրությունները աղաղակում են, որ տեղի է ունեցել առնվազն երկու հնչեղ խախտում. առաջին՝ խախտվել է սոցիալական արդարությունը, երկրորդ, որ սոցիալական անարդարության նման դրսեւորումներն իրենց հիմքում անպայման ունենում են օրենքի կամ օրենքների խախտման լուրջ դեպքեր:
Միայն հրապարակումներում եւ հրապարակային ելույթներում տեղ գտած մտքերի վերլուծությունը հուշում է, որ հասարակության նման ընդվզումն իր հիմքում ենթադրում է իրավական լուրջ խախտումներ:
Բերենք մի քանի օրինակներ՝
«...Առկա են ֆինանսական հնարավորություններ, որոշակի դիրք կամ պաշտոն ունեցողների երեխաների՝ այս համատեքստում չափազանց բարձր գնահատականներ ստանալու դեպքեր, որոնք հերքում են քննության հետ կապված ինֆորմացիայի գաղտնիությունը եւ ընդհակառակը՝ հաստատում են թեստերի պատասխանների առք ու վաճառքի վերաբերյալ ազգաբնակչության մեջ շրջանառվող լուրերն ու տեղեկությունները: Կան դեպքեր, երբ անհամեմատ ցածր ունակություններ եւ գիտելիքների մակարդակ ունեցող որոշ ունեւորների երեխաներ վերին պայծառատեսությամբ լուսավորված՝ հանկարծ ստացել են 19-20 միավորներ»:
«...Ասում են՝ գները հասցրել եք 50000-ի... եթե գինը հասել է 50000-ի, դա նշանակում է, որ դժվար է այդ բանն անելը...»:
«Ցավում եմ, բայց կա նման բան, որ ամենաթույլերը ստանում են ամենաբարձր բալերը»:
«Մենք աշխատել ենք առանց վարձատրության, անվճար, աշխատանքից հետո, ուշ ժամերի, հոգնած վիճակում»:
«Մենք այդ ամենն արել ենք մեր դիմորդների համար», եւ անմիջապես իրեն ուղղում է՝ բացատրելով. «ես, որ ասում եմ մեր դիմորդներ, նկատի ունեմ Հայաստանի բոլոր դիմորդներին»: Այս վերջինը հոգեբանական վերլուծության նյութ է, քանի որ սովորաբար մարդն ինքն իրեն լրացնում կամ ուղղում է այն դեպքում, երբ ինքը իր սուտ կամ սխալ խոսքը լսելու պահին ենթադրում կամ ավելի շուտ վախենում է, որ ասածն այդ պահին տեղին չէ կամ լսողները նույնպես կհասկանան, որ սուտ է ասում:
Եթե դրան ավելացնենք հասարակության մեջ շրջանառվող խոսակցությունները, որոնք, ի դեպ, գալիս են թեստ կազմող մասնագետներից, «Մասնագետներն ինչ մեղք ունեն: Նրանց ինչ պատվիրել են, այն էլ կատարել են», ապա իրավունք չունենք չենթադրելու, որ 2009թ. ավարտական եւ միասնական քննությունների կազմակերպման եւ անցկացման հիմքում առկա են կոռուպցիայի տարրեր:
Օրինակ՝ ինչո՞ւ են թեստ կազմողները աշխատել առանց վարձատրության, ինչո՞ւ ըստ արժանվույն չի գնահատվել նրանց ծավալուն եւ բարդագույն աշխատանքը, ինչո՞ւ կառավարությունը գումար չի հատկացրել այս պատասխանատու գործի համար: Իսկ եթե հատկացրել է, ապա ո՞ւր է այդ գումարը:
Ակնկալում ենք, որ Ձեր կողմից քննության կառնվեն ներկայացված հրապարակումները, կճշտվի, թե արդյոք ներկայացված երեւույթի մեջ կա՞ն իրավական խախտումների հիմքեր, կոռուպցիայի տարրեր կամ գուցե կոռուպցիայի լուրջ դրսեւորում: |
| |
| «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպություն |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-06-24 |
| «Տասը նախարարն էլ չի փրկի» |
| |
Ըստ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի՝ հայ ծնողների անհանգստությունը շատ դժվար է փարատել:
Երեկ ավարտվեց միասնական քննությունների առաջին փուլը: Ըստ որոշ ծնողների՝ դա սթրեսային մի ժամանակահատված էր՝ համեմված բազում անակնկալներով: ԿԳ նորանշանակ նախարար Արմեն Աշոտյանը, հավատարիմ մնալով իր՝ այս տարի ձեւավորած ավանդույթին, երեկ եւս այցելեց մարզում գտնվող քննակենտրոն՝ հետեւելու ռուսաց լեզվի քննությանը: Նա հյուրընկալվեց Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Արարատ Գոլեցյանի անվան թիվ 1 դպրոց: Մինչ նախարարի ժամանելը, «Առավոտը» զրուցեց քննակենտրոնի դիմաց հավաքված ծնողների հետ, որոնք սկզբում դպրոցի փակ դարպասների հետեւում, հետո ավելի ազատ պայմաններում խմբված զրուցում էին ընդունելության քննություններին վերաբերող տարբեր հարցերից:
«Առավոտը» նրանց խնդրեց ամփոփել միասնական քննությունների անցկացման գործընթացը: Ծնող Նունե Ջամալյանն ասաց. «Այս տարի այնքան անակնկալներ են եղել, որ չենք կարող ասել, թե ռուսաց լեզվի քննության ժամանակ ինչ կլինի: Դա ցույց տվեց մաթեմատիկայի եւ հայոց լեզվի քննությունների փորձը: Օրինակ՝ հայոց լեզվի պարագայում առաջադրանքների ձեւակերպումները հստակ չէին, երեխան մտածում էր նախ հարցը հասկանա, հետո տրամաբանի պատասխանի վրա: Այնինչ, պիտի այնպես լինի, որ հարցը մատչելի լինի եւ երեխան մտածի պատասխանի վրա: Որպես ծնող մտածում եմ, որ սթրեսային վիճակը, լարվածությունը մեծ էր: Թեստերով կարծես երեխաներին նսեմացրին, այնպիսի տպավորություն էր, կարծես երեխաներին ուզում էին ասել, թե դուք լավ չգիտեք, դուք վատն եք... ախր չի կարելի երեխաներին այդպես կոտրել»: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կարելի է անել նման իրավիճակից խուսափելու համար: Մի ծնող պատասխանեց. «ԿԳՆ-ում չեն կարողանում այդ հարցը լուծել, մե՞նք ոնց լուծման ճանապարհներ ասենք»: Մեկ այլ ծնող էլ ավելացրեց. «Թեստերը այնպես պիտի կազմված լինեն, որ լիարժեք երեխաների գիտելիքները գնահատեն, իսկ այս դեպքում ավելի շատ ստուգվում էր տրամաբանությունը»:
Մեզ հետ զրույցում մի ծնող էլ խոսեց այն մասին, որ օտար լեզվի քննության ժամանակ թիվ 1 դպրոցում երեխաներին հուշաթերթիկներ են բաժանվել, բայց երբ նախարարի հետ զրույցում լրագրողները հարցը բարձրացրին, այդ ծնողը «բերանը ջուր առավ»: Իհարկե, սա հասկանալի է, քանի որ զրույցին մասնակցում էր նաեւ Արարատի փոխմարզպետը, իսկ Արտաշատն այնքան էլ մեծ քաղաք չէ: Բայց այս դեպքում գործեց նաեւ ձեւավորված վատ ավանդույթը՝ կարծիք հայտնել, բայց հետո, պաշտոնյա տեսնելիս ոչ միայն տեր չկանգնել սեփական կարծիքին, թաքնվել լրագրողի թիկունքում, այլեւ ճիշտ հակառակը՝ բացել «ամեն ինչ հրաշալի է, շատ շնորհակալ ենք»-ի տոպրակը... Նախարարի հետ զրույցում ծնողները խոսեցին իրենց հուզող տարբեր կրթական հիմնախնդիրների մասին: Օրինակ՝ հայտ լրացնելու հետ կապված խոսակցության ժամանակ նախարարն ասաց. «Հայտնի մարդկանցից մեկի դուստրը դիմում-հայտում ընդամենը լրացրել է 2 տող՝ իրավաբանական ֆակուլտետ՝ անվճար եւ վճարովի: Ըստ ամենայնի, նրա միավորները չեն հերիքի այդտեղ ընդունվելու համար, բայց նա ստացել է դրական միավորներ եւ կարող էր այլ տեղ ընդունվել, եթե, իհարկե, դիմում-հայտում լրացրած լիներ»: Իսկ լրագրողների հետ զրույցում նախարարը «մինի» ամփոփում արեց ընդհանրապես կրթական ոլորտի այլ գործընթացների վերաբերյալ, սակայն չցանկացավ բացել բոլոր փակագծերը՝ ասելով, թե այդ դեպքում ամփոփիչ ասուլիսին ոչ ոք չի մասնակցի: Փոքր-ինչ անկեղծանալով՝ նախարարն ասաց. «Ցանկանում եմ այս ամենը շուտ ավարտվի, քանի որ մեր նախարարությունը ոչ թե ընդունելության քննությունների, այլ կրթության եւ գիտության նախարարություն է: Այս էտապը հսկայական նյարդեր եւ ժամանակ է պահանջում մեզանից եւ թույլ չի տալիս զբաղվել ոլորտի բովանդակային խնդիրներով: Առաջիկայում նախապատրաստվում ենք հանդես գալ կրթության ոլորտի օրենսդրական փոփոխությունների փաթեթով»:
Անդրադառնալով ասպիրանտուրայի եւ մագիստրատուրայի ընդունելության գործընթացին՝ նախարարն ասաց. «Նախնական տվյալներով ասպիրանտուրայում ունենք 30 թափուր տեղ, անգամ թափուր են մնացել այնպիսի հանրային հետաքրքրություն ունեցող մասնագիտությունների տեղեր, ինչպիսիք են կառավարումը եւ միջազգային հարաբերությունները: Ասպիրանտական տեղերի վերաբաշխում ենք արել հօգուտ հայ ժողովրդի պատմության, լրագրության, ֆիզիկայի եւ այլ մասնագիտությունների գծով: Թափուր տեղերի առաջացման պատճառներից մեկն էլ օտար լեզվի քննությունն է, որը դժվարհաղթահարելի է: Մագիստրատուրայում եւս ունենք թափուր տեղեր»:
«Առավոտը» Ա. Աշոտյանին փոխանցեց ծնողների այն բնորոշումը, թե ընդունելության քննությունների էտապը սթրեսային էր եւ երբեմն անցնում էր նսեմացուցիչ պայմաններում: Նա պատասխանեց. «Պատճառը ծնողների, հասարակության անհանգստությունն է իրենց երեխայի ճակատագրով: Տասը կրթության նախարար էլ նշանակենք, եթե հայ ծնողը անհանգիստ է իր երեխայի համար, որեւէ նախարար դա չի կարող ամբողջությամբ փարատել: Մեր խնդիրն է ցույց տալ, որ գործընթացը վստահելի է, արդար եւ ծնողի անհանգստությունը կարող է տեղավորվել ընդամենը իր զավակի հանդեպ եղած անհանգստության սահմաններում»: |
| |
| ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-06-24 |
| ԻՆՉՈ՞Ւ Է ԼՌՈՒՄ ՄԵՐ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ |
| |
Ադրբեջանական քարոզչությունն աշխարհի կրթական կենտրոնները հեղեղել է պատմական փաստերը կեղծող գրականությամբ:
Դեռեւս խորհրդային տարիներին «եղբայրական» Ադրբեջանի գիտական շրջանակները ձեռնամուխ եղան ազերիների՝ քրիստոնյա աղվանների հետնորդները լինելու մտացածին տեսության գիտական հիմնավորմանը: Այն ժամանակ անհեթեթ թվացող այս ձեռնարկը հետապնդում էր կոնկրետ հեռահար նպատակներ. նենգափոխելով պատմական իրողությունները՝ հող նախապատրաստել հայկական մշակութային արժեքների յուրացման համար: Գործընթացը սկսողներից մեկը ազերի ճարտարապետ-տեսաբան Զիա Բունիաթովն էր, որը դեռեւս 60-ական թվականներին սկսեց հայկական պատմաճարտարապետական եւ պատմահնագիտական արժեքների ադրբեջանականացումը: Նրան անմիջապես հետեւեցին բազմաթիվ այլ «գիտնականներ» եւ Ադրբեջանական ՍՍՀ ԳԱԱ-ն հրատարակեց ՀՀ ներկայիս տարածքում ադրբեջանցիների, այսպես ասած, նախնիների՝ քրիստոնյա աղվանների թողած մշակութային ժառանգության միֆը «գիտականորեն» ապացուցող մի քանի հատորներ: Մինչ Հայկական ՍՍՀ ԳԱԱ-ն «եղբայրաբար» լռում էր, ժամանակի երեւելի գիտական այրերից շատերն ընդվզեցին եւ իրենց բողոքի ձայնը բարձրացրին պատմամշակութային իրողությունների նենգափոխման դեմ: Նրանց թվում էին նաեւ հայտնի բանասեր եւ պատմաբան Ասատուր Մնացականյանն ու բանաստեղծ Պարույր Սեւակը, որոնք խորհրդային կենտրոնական մամուլի էջերում հանդես եկան ադրբեջանցի գիտնականների կեղծարարությունները մերկացնող եւ նրանց սին փաստարկները հիմնավորապես ջախջախող հոդվածով: Սակայն նման դրսեւորումները շատ չէին եւ կրում էին ոչ համակարգված բնույթ:
Անցան տարիներ, սկսվեց ղարաբաղյան պատերազմը, եւ արդեն ոչ Ադրբեջանը, ոչ էլ Հայաստանը կաշկանդված չէին եղբայրություն խաղալու խորհրդային պարտադրանքով: Մինչդեռ իրավիճակը, մեծ հաշվով, շատ չփոխվեց. Ադրբեջանի ԳԱԱ-ն ինչպես կեղծում էր, այնպես էլ, թերեւս ավելի մեծ թափով, շարունակում է կեղծել սեփական ժողովրդի պատմությունը՝ մեր մշակութային արժեքները վերագրելով իրենց: Իսկ Հայաստանի ԳԱԱ-ն ինչպես նախկինում լռում էր, այնպես էլ այսօր շարունակում է անպատասխան թողնել ադրբեջանցիների պնդումները, պատճառաբանելով, թե դրանք չափազանց անհեթեթ են, որպեսզի իրենք պատասխանեն: Մինչդեռ նման մոտեցումը, ըստ «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպություն» հ/կ ղեկավար Սամվել Կարապետյանի, կարող է վտանգավոր հետեւանքներ ունենալ. «Ասել, որ ադրբեջանցիների պնդումներն այնքան անհեթեթ են, որ միայն ծիծաղ կարող են հարուցել, շատ վտանգավոր մոտեցում է: 60 տարի առաջ նույն կերպ ժպիտ էին հարուցում ազերիների պնդումներն այն մասին, որ նրանց նախնիները եղել են քրիստոնյա աղվանները: Անցավ 60 տարի, եւ այսօր դա, հավատացեք, այլեւս ժպիտ չի հարուցում: Աշխարհի շատուշատ գիտնականներ այսօր լրջորեն հաշվի են առնում այս թեզը եւ շրջանառում: Անցած տարիների ընթացքում քրիստոնյա աղվանների մասին ազերիները հրատարակել են հարյուրավոր անուն գիտական գրականություն: Եվ այսօր, երբ նրանք իրենց հերթական սուտն են գրում՝ հղում անելով այն հաստատող հարյուրավոր հրատարակած գրականությանը, ակամայից դա պատկառազդու է դիտվում: Բանն այնտեղ է հասել, որ ադրբեջանական կայքէջերում Հայաստանն արդեն հիշատակվում է իբրեւ «Արեւմտյան Ադրբեջան»: Մտեք նրանց գիտական կայքէջերը եւ կտեսնեք՝ Հայաստանի Հանրապետություն ասվածն արդեն չկա, կա «Արեւմտյան Ադրբեջան»:
Ադրբեջանցիների կեղծարարություններն անպատասխան թողնելը խիստ վտանգավոր է համարում նաեւ հնագույն եւ միջնադարյան քարտեզների մասնագետ, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Ռուբեն Գալչյանը. «Այո, իրենց արածն անհեթեթություն է, սակայն եթե այդ անհեթեթությունն անպատասխան թողնվի, ապա մի քանի տարի անց աշխարհի գրադարանները լի կլինեն նրանց գրականությամբ, ինչին ի հակակշիռ, ցավոք, այսօր չկա մերը: Վաթսուն տարի է՝ մեր գիտական աշխարհը չի պատասխանել ադրբեջանական անհեթեթ տեսություններին եւ ստերին: Եթե այն ժամանակ եղբայրական հանրապետություններ էինք, ապա հիմա ի՞նչն է պատճառը, հիմա ինչո՞ւ է լուռ մեր գիտական հանրությունը»:
Վերջին 15 տարիների ընթացքում Ադրբ եջանի նախագահի կնոջ՝ Մ. Ալիեւայի ղեկավարած Հ. Ալիեւի հիմնադրամը հրատարակել է հայկական մշակութային արժեքների աղվանական ծագումը «գիտականորեն հիմնավորող» մի քանի տասնյակ հատոր գրականություն. սկսած հայկական ժողովրդական հեքիաթներից, մեր էպոսից, վերջացրած հայ աշուղական երգարվեստով ու պատմաճարտարապետական հուշարձաններով՝ բոլորը վերագրված են քրիստոնյա աղվաններին ու թուրք օղուզներին: Եվ այդ ամբողջ գիտական աղբը շատ գեղեցիկ կերպով պատկերազարդված է, թարգմանված մի քանի լեզուներով: Նույնաբովանդակ բազմաթիվ գրքեր եւ ալբոմներ են հրատարակվում նաեւ Ադրբեջանի մշակույթի եւ տուրիզմի, ինչպես նաեւ ԱԳ նախարարությունների կողմից: Եվ ոչ միայն հրատարակվում են, այլեւ անվճար ուղարկվում աշխարհի գրեթե բոլոր խոշոր գիտական հաստատություններին, քաղաքական կառույցներին, գրադարաններին ու համալսարաններին: Այսինքն, ադրբեջանական մշակութային էքսպանսիան իրականացվում է պետական ամենաբարձր մակարդակով:
Իսկ, ի պատասխան, ի՞նչ է արվում Հայաստանում: Սամվել Կարապետյանի կարծիքով. «Պետական մակարդակով այսօր ոչինչ չի արվում: Ավելին, այն նյութը, որը մեր կազմակերպությունն է հրատարակել, դրանից էլ մեր պետական ատյանները հարկ չեն համարում օգտվել»: Պարոն Կարապետյանը նշեց, որ իրենց կազմակերպության կողմից հրատարակված 11 հատոր գրքերի գրեթե ողջ տպաքանակը մնացել է իրենց գրասենյակում. «Մեր վերջին՝ «Հյուսիսային Արցախ» գիրքը 1000 օրինակ է տպվել եւ 800 օրինակն այստեղ բարձած-դրված է: Ինչի՞ համար է սա, որ թթո՞ւ դրվի, թե՝ որ քարոզչական դաշտի մեջ օգտագործվի որպես հակակշիռ: Ընդ որում, այս գիրքն այնքան հիմնավոր պատասխան է ազերիների բոլոր անհեթեթություններին, որ միանգամից կլվանա մնացածը: Մեր ԱԳՆ-ն ինչո՞ւ մի անգամ չի դիմում այս պատրաստի նյութն օգտագործելու համար: Նրանք կարծես թե ուղղակի հետաքրքրված չեն»:
Ադրբեջանական ցնդաբանությունները հիմնավորապես ջախջախող «Ադրբեջան եւ Հայաստան, երեւակայությունները ցուցափեղկում» անգլերեն գրքի հեղինակ, Լոնդոնում Հայաստանի նախկին պատվավոր հյուպատոս Ռուբեն Գալչյանն էլ մեզ հետ զրույցի ընթացքում դժգոհեց պետական ատյանների անտարբերությունից. «Նախքան հրատարակելը, ես իմ գիրքը ներկայացրի ՀՀ ԱԳՆ-ին, բայց որեւէ հետաքրքրություն չդրսեւորվեց նրանց կողմից: Աշխատակիցների մակարդակով ինձ բոլորն ասում էին, որ իրենք նյութ չունեն՝ օտարերկրյա հյուրեր ունենալու դեպքում նրանց բաժանելու համար: Սակայն, այնուամենայնիվ, ԱԳՆ-ում այդպես էլ ժամանակ չգտան ինձ հետ հանդիպելու, որպեսզի ես նրանց ներկայացնեի արդեն իսկ պատրաստի աշխատանքն ու բացատրեի դրա կարեւորությունը»: Իր անձնական միջոցներով գիրքն ամերիկյան եւ եվրոպական 200 գրադարաններին ուղարկած գիտնականը ներկայումս այն թարգմանում է հայերեն եւ ռուսերեն. «Այն ի սկզբանե գրել էի անգլերեն, քանի որ դա, ըստ իս, առավել առաջնային էր՝ արտաքին աշխարհում գոնե որեւէ կերպ հակազդելու համար: Իսկ թե հայերեն ու ռուսերեն տարբերակն ի՞նչ միջոցներով պիտի հրատարակեմ՝ դեռ չգիտեմ»:
Հ. Գ. Խնդրի վերաբերյալ ՀՀ մշակույթի փոխնախարար Գ. Գյուրջյանի հետ հարցազրույցը՝ առաջիկայում: |
| |
| ԱՐԵՎԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-06-24 |
| «Միությունները պետք են» |
| |
Կարծում է Մոսկվայի կոմպոզիտորների միության անդամ Արտյոմ Կոկժաեւը

Մ. Բրոնները (ձախից),
Ա. Թալալյանը եւ Ա. Կոկժաեւը:
Երեկ Կամերային երաժշտության տանն ավարտվեց ապրիլի 4-ից մեկնարկած թավջութակի երաժշտության երկրորդ փառատոնը (գեղարվեստական ղեկավար՝ Երեւանի պետկոնսերվատորիայի դոցենտ Արամ Թալալյան)՝ նվիրված հայ թավջութակի դպրոցի հիմնադիր եւ երախտավոր Գերոնտի Թալալյանի հիշատակին:
Ջերմ ընդունվեցին հատկապես Մոսկվայի կոմպոզիտորների միության անդամ Արտյոմ Կոկժաեւի ութ թավջութակի համար գրված երկու պիեսը մեկ սյուժեով՝ «Շնիկով տիկինը», «Շների մենուետ» եւ Ռուսաստանի կոմպոզիտորների միության քարտուղար Միխայիլ Բրոնների «Յակովի աստիճանները» կվարտետն ու «Արցունքների այգի» ստեղծագործությունը՝ գրված երգչախմբի եւ թավջութակի համար:
«Առավոտը» կարճատեւ հարցազրույց ունեցավ Ա. Կոկժաեւի հետ: Ժամանակակից հայ կոմպոզիտորական դպրոցի անվանի անուններից Միխայիլ Կոկժաեւի որդին՝ Արտյոմը պատմեց, որ 1996թ. Երեւանի կոնսերվատորիան (պրոֆեսոր Էդ. Հովհաննիսյանի դասարան) ավարտելուց հետո մեկնել է Մոսկվա վերապատրաստման՝ կոմպոզիտոր, ՌԴ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Ալեքսանդր Չայկովսկու մոտ: Եվ ստացվել է այնպես, որ վերջինիս մոտ ավարտել է նաեւ ասպիրանտուրան: «1999 թ. Մոսկվայի կոմպոզիտորների միության անդամ եմ, ստեղծագործական կյանքիցս դժգոհելու առիթ չունեմ. երկերս մշտական «շրջանառության» մեջ են, հրատարակվում են ստեղծագործություններս, օրինակ, հայկական հոգեւոր թեմաներով 1998թ. գրված դաշնամուրային տրիոն եւ մյուսները: Մասնակիցն եմ «Մոսկովյան աշուն», «Ռուսաստանի երիտասարդական ակադեմիա» ամենամյա փառատոների: Կարծում եմ, շուտով Էստոնիայում կբեմադրվի Շարլ Պերոյի «Ավանակի կաշի» հեքիաթ-բալետը: Այս օրերին Երեւանում ծանոթացա հիանալի սոպրանո Հասմիկ Բաղդասարյանի հետ: Հավանաբար նրան կառաջարկեմ Կատենինի պոեմի հիման վրա գրված «Նատաշա» մոնոօպերան...»,- ասաց երիտասարդ կոմպոզիտորը: Հարցին՝ արդյո՞ք ռուսաստանյան կոմպոզիտորների միությունները արդարացնում են իրենց, թե՞ դրանք խորհրդային տարիների նման շարունակում են լինել երաժշտական գեներալներով միավորումներ, Ա. Կոկժաեւը պատասխանեց. «Եթե նախկինում միությունները պետական կառույցներ էին, այսօր դրանք հասարակական են: ԽՍՀՄ ողջ տարածքում այսօր գործում են եւ պե՛տք է գործեն նման միություններ: Մշակույթի զարգացմանը խթանում են հենց այդ կառույցները: ԽՍՀՄ նախկին տարածքում էլ պետությունը մասնակի աջակցություն էր ցուցաբերում, բայց անհրաժեշտ է, որ ակտիվանան հովանավորները՝ արեւմուտքի իրենց գործընկերների օրինակով, որպեսզի հովանավորությունը կրի սիստեմատիկ բնույթ»: |
| |
| Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-06-24 |
| ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ ՀԱՂԹԵՑ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ |
| |
«Առավոտի» ապրիլի 28-ի համարում տպագրված «Հայկական արտաքինի պատճառո՞վ» լուրում տեղեկացրել էինք, որ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի դերասանուհի Իսկուհի Մանասյանը պատրաստվում է դատի տալ գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանին: Դերասանուհու փոխանցմամբ, թատրոնի գեղարվեստական ղեկավարն այլեւս չէր ցանկանում իր հետ աշխատել, պատճառաբանելով, որ Իսկուհին հայկական արտաքին ունի եւ հարմար չէ ռուսական թատրոնի համար: Հիշեցնենք, որ նրան աշխատանքից ազատելու մասին հրամանում՝ տնօրեն Ֆրեդ Դավթյանը այդ քայլը հիմնավորում էր՝ Ի. Մանասյանի աշխատանքային պայմանագրի ժամկետի՝ մարտի 31-ին ավարտվելով, եւ թատրոնի խաղացանկային քաղաքականությամբ:
Երեկ խմբագրություն զանգեց Ի. Մանասյանը եւ հայտնեց, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռ. Ափինյանի նախագահությամբ, հունիսի 17-ին վճիռ է կայացրել, ըստ որի՝ բավարարվում է դերասանուհու հայցն ընդդեմ Կ. Ստանիսլավսկու անվան թատրոն ՊՈԱԿ-ի: Իսկուհին վերականգնվում է իր թատրոնում աշխատանքի՝ դերասանուհու հաստիքով, եւ թատրոնն էլ պարտավորվում է նրան վճարել պարապուրդի համար: Իսկուհին «Առավոտին» նաեւ հայտնեց, որ թատրոնի բոլոր այն աշխատողները, որոնք իր կողքին են եղել, իրեն խրախուսել են համարձակ քայլի համար: «Ուրախ եմ, որ արդարությունը հաղթանակ տարավ»,- ասում է Ի. Մանասյանը:
|
| |
| Գ. ՀԱԿՈԲՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-06-24 |
| ԱՆԾԱՆՈԹ ՄՐՑԱԿԻՑՆԵՐ |
| |
Շվեյցարիայի Նիոն քաղաքում անցկացվեց Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին ու երկրորդ փուլերի վիճակահանությունը:
ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում մեկնարկելու է որակավորման երկրորդ փուլից եւ մրցակիցը լինելու է Խորվաթիայի ներկայացուցիչ Զագրեբի «Դինամոն»: ՉԼ-ի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումները կայանալու են հուլիսի 14/15-ին, իսկ պատասխան խաղերը՝ հուլիսի 21/22-ին Եվրոպայի լիգայում (ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության մրցաշարը վերանվանվել եւ այսուհետեւ կրում է «Եվրոպայի լիգա» անունը) մեր հանրապետությունը ներկայացնում են «Գանձասարը», «Բանանցը» եւ «Միկան»: Վերջին երկուսը մեկնարկելու են առաջին, իսկ «Գանձասարը»՝ երկրորդ փուլից: «Բանանցը» կհանդիպի «Շիրոկի Բրիեգի» (Բոսնիա), իսկ «Միկան»՝ «Հելսինգբորգի» (Շվեդիա) հետ: Իսկ ինչ վերաբերում է «Գանձասարին», նրա մրցակիցը Հոլանդիայի «ՆԱԿ Բրեդան» է: Եվրոպայի լիգայի առաջին փուլի խաղերը նշանակված են հուլիսի 2-ին եւ 9-ին, իսկ երկրորդինը՝ հուլիսի 16-ին եւ 23-ին:
Մեկնաբանելով վիճակահանության արդյունքները՝ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը լրատվամիջոցներին ասել է. «Վիճակահանությունը մեզ բաժին հանեց Չեմպիոնների լիգայի մրցաշարի ամենաուժեղ ակումբներից մեկին: Խորվաթական թիմը, անկասկած, ոչ ոքի համար նվեր չէ: Մենք նրանց ծանոթ չենք, սակայն այսօրվանից եւեթ սկսելու ենք ուսումնասիրել մեր մոտակա մրցակցին: Մի բան պարզ է. հաջորդ փուլ անցնելու համար մենք պետք է մի լավ քրտնենք: Հուսով եմ, որ մեր տղաներն ամենայն պատասխանատվությամբ կվերաբերվեն այդ հակամարտությանը»: Տեղեկացնենք, որ առաջին հանդիպումը «Փյունիկն» անցկացնելու է հարազատ հարկի տակ:
«Բանանցի» գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի խոսքերում մի փոքր ավելի հանգստություն է նշմարվում: «Անկեղծ ասած, մենք մրցակցին բացարձակ չենք ճանաչում,- հայտարարել է նա վիճակահանությունից հետո:- Ճիշտ է, Հայաստանի հավաքականը հանդիպել է բոսնիացիների հետ, բայց սա միանգամայն այլ հարթություն է: Մենք կաշխատենք ուսումնասիրել մեր մրցակցին, որպեսզի նրա մասին իմանանք ամեն բան: Մենք պետք է տրամադրվենք բացառապես հաղթանակի: Հույս ունեմ, որ այդ խաղերից առաջ մենք մեր թիմը կուժեղացնենք՝ լավ հանդես գալու համար բավարար հիմքեր ստեղծելով»: |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-06-24 |
| Բոլորը ազգային հավաքականնե րի անդամներ են |
| |
«Առավոտի» հունիսի 16-ի համարում տեղեկացրել էինք, որ հուլիսի 1-12-ը Բելգրադում կայանալիք համաշխարհային ուսանողական մարզական 25-րդ խաղերին մեր հանրապետությունը մասնակցելու է չորս մարզաձեւում եւ ընդհանուր առմամբ մրցասպարեզ է մտնելու 14 մարզիկ:
Այժմ մեր մարզիկները նախապատրաստական վերջին մարզումներն են անցկացնում, որոնց ավարտից հետո հունիսի 30-ին մեկնելու են մրցավայր: Սակայն մեր ուսանողական մարզական պատվիրակության ղեկավար, ՀԱՕԿ-ի առաջին փոխնախագահ, «Հայաստան» մարզական միության նախագահ Ռազմիկ Ստեփանյանը Բելգրադ է մեկնելու մի քանի օր շուտ, որպեսզի մասնակցի Խաղերի նախօրեին կայանալիք Ուսանողական սպորտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին:
Երեկ պարոն Ստեփանյանից հետաքրքրվեցինք, թե ովքե՞ր են Բելգրադում պաշտպանելու մեր հանրապետության մարզական դրոշի պատիվը: «Ձյուդոիստներ Անուշ Հակոբյանը, Հակոբ Առաքելյանը, Ռոբերտ Վարդանյանը, Համբարձում Տոնոյանը եւ Արթուր Սրապյանը, թեքվանդոիստներ Մաքսիմ Սահակյանը, Լեւոն Փաշաբեզյանը եւ Արման Երեմյանը, խոցասուսերակիրներ Միքայել Ղազարյանը, Արկադի Մուրադյանը եւ Արթուր Կարապետյանը, սեղանի թենիսիստներ Մուրադ Ասատրյանը, Գարեգին Մկրտչյանը եւ Մեսրոպ Ղուկասյանը»,- թվարկեց պատվիրակության ղեկավարը եւ ավելացրեց, որ նշված բոլոր մարզիկներն էլ առանց բացառության իրենց մարզաձեւերում Հայաստանի ազգային հավաքականների անդամներ են եւ միջազգային մրցումների մասնակցության փորձ ունեն: |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-06-24 |
| ՀԱՄԵՍՏ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ |
| |
Ատլետիկայի Հայաստանի հավաքականը համեստ մասնակցություն ունեցավ Բոսնիայում անցկացված մարզաձեւի Եվրոպայի 3-րդ լիգայի թիմային առաջնությունում, որտեղ պայքարում էին 13 երկրներ: Նրանց բոլորի նպատակը առաջին երկու տեղերից մեկը գրավելն էր, որպեսզի հաջորդ տարի մեկ աստիճան վեր գտնվող առաջնությունում հանդես գալու իրավունք ձեռք բերեն: Հասկանալի է, մեր թիմին դա անել չի հաջողվել: Ընդհանուր պայքարում Հայաստանը գրավել է 8-րդ հորիզոնականը: Իսկ բաղձալի նպատակին հասել են Իսրայելն ու Մոլդովան:
Սակայն մեր թիմում հաջող մրցելույթներ են եղել անհատական պայքարում: Մասնավորապես, լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Վահրամ Փահլեւանյանը հավասարը չի ունեցել տղամարդկանց հեռացատկում, իսկ կանանց պայքարում Հայկանուշ Բեգլարյանը եռացատկում գրավել է երկրորդ տեղը: |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-06-24 |
| «Օլիմպիական խաղեր»՝ Երեւանում |
| |
«Կապույտ երկինք, կարմիր արեւ, առողջություն, խաղաղություն». սա այն ամենն է, ինչ երկրագնդի համար ցանկացան «Օլիմպիական խաղերի» մասնակից, մայրաքաղաքի թիվ 296 համալիր մանկապարտեզի ավագ խմբի սաները՝ երկրագնդի եւ մարդկության համար: Մանկապարտեզում երեկ կազմակերպված սպորտային միջոցառումը «Օ՜, սպորտ, դու խաղաղություն ես» խորագիրն ուներ: Այն կյանքի կոչվեց օլիմպիական խաղերի սցենարով՝ օլիմպիական կրակի վառումից մինչեւ մրցություններ եւ պարգեւատրումներ: «Օլիմպիական» մեդալներ եւ դափնիներ ստացան հայ օլիմպիական եւ աշխարհի չեմպիոններ Հրանտ Շահինյանին, Ալբերտ Ազարյանին, Յուրի Վարդանյանին, Վլադիմիր Ենգիբարյանին մարմնավորած մանկապարտեզի սաները: Մանկապարտեզի ֆիզկուլտ-հրահանգիչ Օֆելյա Մադյանն «Առավոտի» հետ զրույցում միջոցառման նպատակն այսպես պարզաբանեց. «Փոքրիկ երեխաների մեջ պատկերացում ենք ցանկանում ստեղծել օլիմպիական խաղերի մասին: Որպեսզի այս տարիքից իրենք հասկանան ու կարեւորեն սպորտի տեղը, դերը մարդու կյանքում, նաեւ՝ մեծամեծ մրցույթների նշանակությունը: Սպորտը ոչ միայն առողջություն է, այլ նաեւ վայելուչ կազմվածք. այս մասին երեխան հենց մանկապարտեզում պիտի իմանա, որպեսզի դպրոցում ավելի լուրջ վերաբերմունք դրսեւորի սպորտի նկատմամբ: Բացի այդ՝ գեղեցիկ սպորտային միջոցառում է, կազմակերպվածություն եւ կոլեկտիվ դաստիարակություն»: Իսկ մանկապարտեզի տնօրեն Կարինե Օհանյանը իր ղեկավարած հիմնարկում հատկապես է կարեւորում երեխաների ֆիզիկական պատրաստվածությունը, քանի որ նաեւ դրանով է պայմանավորված, թե վաղը մենք ինչպիսի քաղաքացիներ ենք ունենալու: Իսկ որ իր սաներից հաղթահարելու են իսկական օլիմպիական բարձունքները՝ տիկին Օհանյանը կասկած չունի:
|
| |
| Ն. Գ. |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-06-24 |
| Տալլինում նշել են Տիգրան Պետրոսյանի 80-ամյակը |
| |
Լրատվական գործակալությունները տեղեկացնում են, որ Էստոնիայի մայրաքաղաքում անցկացվել է շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 80-ամյակին նվիրված անդրանիկ բաց մրցաշարը, որի հաղթող են դարձել Ռոբերտ Դուբրովինը եւ Գեորգ Ներոն:
Մրցաշարը լուսաբանած լրատվամիջոցները տեղեկացնում են, որ մրցաշարի մասնակիցների մեջ եղել են մեր մեծ հայրենակցի հասակակիցներ, որոնք աշխարհի չեմպիոնի կենդանության օրոք շփվել են նրա հետ, անգամ հանդիպել խաղատախտակի առջեւ: Նրանք հանդիպումների եկել են լուսանկարներով, հիշարժան փաստաթղթերով եւ հուշանվերներով: Մասնավորապես, միջազգային մրցավար Լեմբիտ Վախեսաարը, որը սպասարկել է Կարպով-Կասպարով նշանավոր մրցամարտը, ցուցադրել է պատմական մի փաստաթուղթ՝ Տիգրան Պետրոսյանի դիմում-բողոքի բնագիրը «Տալլին-79» մրցաշարում, որի ժամանակ Պետրոսյան-Յան Էլվեստ պարտիայի ժամանակ էստոնացի շախմատիստը 10 րոպեով լքել է մրցաշարի դահլիճը:
Լրատվամիջոցները նաեւ այնպիսի տպավորություն են ստացել, ասես շախմատային Էստոնիան սպասում էր Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարին եւ հույս հայտնել, որ այն իր հաստատուն տեղը կունենա Էստոնիայի շախմատային օրացույցում: |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-06-24 |
| Հունիսի 24 |
| |
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր պատրաստ եղեք ձեր մասին քննադատություններ լսելուն:
ՑՈՒԼ (21.04-21.05)- Օրը կսկսեք շատ բարձր տրամադրությամբ: Ձեր բոլոր հանդիպումները բարեհաջող կանցնեն:
ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Առավոտից՝ ձեր մտքերը զբաղված կլինեն նոր գործեր սկսելով ու դրանցից շահույթ ստանալով:
ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր աշխատեք լեզու գտնել ղեկավարության հետ, որովհետեւ դա նախ ձեր շահերից է բխում:
ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր սիրելիի հանդեպ ցուցաբերած ձեր անտարբեր վերաբերմունքի շնորհիվ անցանկալի խոսակցություններ կլինեն:
ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Բացահայտում արած չեք լինի, եթե պարզեք, որ գործընկերներն ու մտերիմները միշտ պատրաստ են ձեզ օգնել:
ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Հնարավոր է կոնֆլիկտներ լինեն՝ կապված աշխատանքի, գործուղումների հետ:
ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Այսօր մի կողմ դրեք ամեն ինչ եւ օրը նվիրեք ընտանիքին:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Ֆինանսական հարցերում մեծ հաջողություններ կունենաք:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.12-20.01)- Այսօր հնարավոր է հաճելի sms կամ փոքրիկ նվեր ստանաք:
ՋՐՀՈՍ (21.01-19.02)- Ձեր հոգում ու մտքում ամեն ինչ խառնվել է: Ստեղծված լաբիրինթոսից դուրս գալու համար անհրաժեշտ է ուժեղ լինել:
ՁՈՒԿ (20.02-20.03)- Այսօր ձեզ մոտ անցյալը վերադարձնելու ցանկություն կառաջանա: Շատ զգացմունքային կլինեք: |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-06-24 |
| «ՋՐԻ ՎԱՐՁ ՉԵՆՔ ՄՈՒԾԵԼՈՒ» |
| |
Արդեն որերորդ ամիսն է՝ Թբիլիսյան խճուղու թիվ 7 շենքի բնակիչները նորմալ ջրամատակարարում չեն ստանում: Բացի այն, որ 2 մուտքից բաղկացած 108 բնակարանով շենքը ժամանակ առ ժամանակ ջրազրկվում է՝ բնակիչներին թողնելով բակի ցայտաղբյուրի հույսին, ջուրը մատակարարվում է առանց ճնշման: Ցածր ճնշման հետեւանքով մարդիկ չեն կարողանում ո՛չ ջրատաքացուցիչ միացնել, ո՛չ լվացքի մեքենա: «Երկու ամիս ամեն օր զանգում ենք կամ «Երեւան ջուր», կամ Արաբկիրի ջրմուղ՝ բողոքը փոխանցում, բայց ոչ մի օգուտ չունի, որեւէ մեկը մեր ջրերի ճնշման հարցով չի զբաղվում: Մինչ այդ, եթե չհաշվենք, որ պոմպը շատ հաճախ փչանում էր, գոնե նորմալ ջուր էր բարձրանում վերեւի հարկերը: Այժմ բնակիչներն ամեն օր նյարդայնանում են թույլ ճնշման պատճառով, քանի որ ջրի հետ կապված ոչ մի սարք չեն կարողանում միացնել: Մեր բողոքներին պատասխանում են, իբր կողքի նորակառույց շենքը ջուր անցկացնելու հետեւանքով է մեր շենքի ճնշումը բացակայում, բայց այդ շենքի ջրի հարցը լուծվեց, իսկ մեր շենքինն այդպես էլ մնաց»,- «Առավոտին» դժգոհեցին բնակիչները:
3 օր է՝ նշյալ հասցեի բնակիչները կրկին անջուր են. պոմպն է այրվել: Բնակիչների խոսքերով, Արաբկիրի ջրմուղից երկուշաբթի եւ երեքշաբթի պոմպ են բերել տեղադրել, սակայն միացնելուն պես՝ այրվել է: Երեկ կեսօրի դրությամբ շենքը ջուր չէր ստանում, պոմպը տեղադրվեց երեկոյան: «Ամեն անգամ նույն պատմությունն է, կամ ճնշում չկա, կամ պոմպն է այրվում, էլ ինչի՞ համար ենք ջրի վարձ մուծում, եթե նորմալ սպասարկում չենք ստանալու»,- ասացին բնակիչները:
|
| |
| Լ. Բ. |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-06-24 |
| «ԴԵՌ ՀԱՐՑ Է, ԹԵ ՈՎ ՈՒՄ Է ՆԵՐԵԼ» |
| |
Համաներման մասին այսպիսի կարծիք են հայտնում համաներում ստացած քաղբանտարկյալները
Բացի Մուշեղ Սաղաթելյանից ու Հարություն Ուռուտյանից, շիրակցի մյուս քաղբանտարկյալները՝ թվով 5 հոգի, արդեն ազատության մեջ են: Երեկ Արթիկի քրեակատարողական հիմնարկից ազատ արձակեցին եւս 1 քաղբանտարկյալի՝ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին: Չնայած հորդառատ անձրեւին՝ շիրակցի ընդդիմադիրները մոտ 2 ժամ գաղութի դիմաց սպասում էին իրենց ընկերոջը՝ բացականչելով. «Պայքա՛ր, պայքա՛ր մինչեւ վերջ»: Մեկ առ մեկ ողջագուրվելով հավաքվածների հետ՝ Պ. Մակեյանը մի կողմ քաշեց Գյումրիի ռազմական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանին եւ ազատամարտիկ Շոթա Սաղաթելյանին՝ կատակելով, թե «եկեք թմմվենք»:
Հիշեցնենք, որ նրանք 3-ն էլ մեղադրվում էին ընտրական գործընթացը խոչընդոտելու, հանձնաժողովի անդամներին սպառնալու, հայհոյելու մեջ: Ու չնայած դատարանում 9 վկա պնդեց, որ նրանք անմեղ են, ոչ մի անկիրթ արարք իրենց թույլ չեն տվել, միեւնույն է, նրանց դատապարտեցին ազատազրկման: Պետրոս Մակեյանը լրագրողներին փոխանցեց, որ տխուր է, քանի որ գաղութում է թողնում իր գաղափարակից ընկերոջը՝ Հ. Ուռուտյանին: «Տխուր եմ, որ տղեքի մի մասը մնում է, գումարած դրան, որ 3 միլիոնս պատանդ ենք այս երկրում, պայքարը պետք է շարունակենք, որպեսզի ազատագրենք մեր քաղբանտարկյալ մնացած ընկերներին եւ մնացած ժողովրդին՝ Սերժի եւ Քոչարյան Ռոբերտի ստեղծած համակարգից»: Իսկ համաներում բառը լսելով՝ պարոն Մակեյանը զայրացավ. «Ի՞նչ համաներում, մեկը լինի Սերժին համաներում անի, հիմա համաներման մասին պիտի խոսե՞մ ես, բերել են՝ փակել են, հիմա էլ եվրոպացիները դրեցին իրենց սեղմեցին՝ բաց են թողնում մի մասին, էս է, դրան ավելացրած համաժողովրդական շարժումը, ճնշումը բերեց-հասցրեց էս մասնակի քայլին: Նենգությամբ էլի կեսին պահեցին, չԷ՞, ուզում են ցույց տալ, որ սրանք բոլորը հանցագործ են, մի մասը փոքր հանցանք է կատարել, մի մասը՝ մեծ հանցանք: Նենգությունը, Աղվան Հովսեփյանի ստոր սարքած ամբողջ սցենարը, սա է իրականությունը»:
«Առավոտը» հետաքրքրվեց, թե Պետրոս Մակեյանի կարծիքով, հատկապես ո՞ր քաղբանտարկյալներին են թողել գաղութում: «Կարծում եմ, որ իրենց սցենարը մշակվել է մի տարի առաջ, իրենք նախապես մշակել էին, որ մի մասը պետք է մնա, նրանց խնդիրն էն էր, որ հնարավորինս փակեն՝ ում ինչ հոդվածով պատահի, հետո նոր սրեցին, այսպես ասած, դանակները, որին՝ ինչքան, կարծում եմ, մեր պայքարը պետք է շարունակենք, որպեսզի ոչ միայն մեր պատանդ ընկերներին էս համակարգից ազատենք, այլ մեր ժողովրդին ազատենք էս բանդայից, սա է մեր խնդիրը»,- ասաց պարոն Մակեյանը: Իսկ Աշոտ Զաքարյանն ու Գեւորգ Ղազարյանը, որոնք «Վարդաշեն» քրեակատարողականից ազատվել էին նախորդ օրը, երեկ Հայ ազգային կոնգրեսի Շիրակի մարզային գրասենյակում մամուլի ասուլիս հրավիրելով՝ եւս ասացին, որ համաներումը կամայականորեն կիրառելը պայմանավորված է Սերժ Սարգսյանի եւ Աղվան Հովսեփյանի «անձնավորված քինախնդրության, մարդկային չարության հետ»: «Եթե նշված ակտը իրականացվեր իսկապես իշխանությունների նախաձեռնությամբ, ես միգուցե կմտածեի, որ, այնուամենայնիվ, ինչ-որ քայլ իշխանությունները կատարել են նաեւ երկխոսություն սկսելու համար, բայց ես ավելի քան վստահ եմ, որ այդ ակտը իրականացվել է միջազգային կառույցների ճնշմամբ, որը մեր ժողովրդի հետեւողական պայքարի արդյունքն է: Եվ ես կարծում եմ, որ գործող վարչակազմը, այնուամենայնիվ, չունեցավ էդ քաղաքական, քաղաքացիական կամքը, որպեսզի մեկընդմիշտ քաղբանտարկյալ ինստիտուտից ազատվեր, դրանով՝ վերջ դնելով Հայաստանի նկատմամբ 1 տարուց ավելի եվրոպական կառույցների կողմից իրականացվող մոնիտորինգին»,- ասաց Աշոտ Զաքարյանը: «Առավոտի» այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն հայտարարություններին, թե համաներումը իշխանությունների ներողամտության արդյունքն է, Ա. Զաքարյանը պատասխանեց. «Էստեղ դեռ հարց է, թե ով ում է ներել, ես շատ կուզենայի մեջբերել ընդամենը մի քանի օր առաջ Ալեքսան Արզումանյանի պաշտպանական ճառից մի հատված, երբ հայտարարեց, թե «Ես ներում եմ այն մարդկանց, ովքեր իմ նկատմամբ չարություն են կատարել, բայց ես իրավասու չեմ ներել բոլոր էն մարդկանց, ովքեր մեր ժողովրդի նկատմամբ են չարություն գործել, ովքեր էս ժողովրդի նկատմամբ սպանդ են իրականացրել, ովքեր մեղադրանքների արդյունքում 150 մարդկանց ապօրինի պահել են քաղաքական պատանդի կարգավիճակում: Մեզանից որեւէ մեկը ի վիճակի չէ ներողամտություն ցուցաբերելու եւ դեռ հարց է՝ ով ներողամտության կարիք ունի»:
Ա. Զաքարյանը նաեւ տեղեկացրեց, որ իրենց գործն ուղարկվել է Եվրոդատարան, արդեն իսկ պատասխան են ստացել, որ այն վարույթ է ընդունվել. «Մենք սպառել ենք մեր պետական դատական ատյանները: Իհարկե, ցավով եմ նշում, որ մենք ստիպված ենք չվստահել մեր դատական ատյաններին եւ փորձել ենք արդարադատություն որոնել Հայաստանից դուրս, բայց, ցավոք, ունենք այն, ինչ ունենք: Անցնող ժամանակահատվածում հատկապես կյանքը ցույց տվեց, որ Հայաստանում արդարադատության համակարգ որպես այդպիսին գոյություն չունի, կա մի համակարգ, որը սպասարկում է օլիգարխիկ եւ կրիմինալ համակարգին: Փորձում եմ հավատալ, որ Եվրոպական դատարանը, ցավոք, Հայաստանի Հանրապետության դեմ վճիռ է կայացնելու, բայց հանուն այն բանի, որ արդարադատությունը ի վերջո հաղթանակ տոնի, ի վերջո դատավոր կոչվածները՝ ովքեր ե՛ւ իրենց կոչումով, ե՛ւ իրենց կարգավիճակով կոչված են արդարադատություն իրականացնելու, միգուցե այդ վճիռները առիթ հանդիսանան, որ իրենց վերաբերմունքը փոխեն»: |
| |
| ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-06-24 |
| Կարաոկեն աղմկում է |
| |
Թեեւ նման ժամանցի ակումբները աղմուկի համար տուգանվում են, սակայն կրկին շարունակում են բնակիչներին նյարդայնացնել:
Մայրաքաղաքի կենտրոնում գործող կարաոկե, ստրիպտիզ եւ այլ ակումբներ, որոնք անտանելի աղմուկով են աշխատում, արդեն երեւանցիների «կոկորդին են հասել»: Որքան էլ քաղաքային իշխանությունները պայքարում են այդ ակումբներին կարգի հրավիրելու համար՝ որպեսզի նրանք սահմանված նորմերը չխախտեն, միեւնույն է, ամեն քայլափոխի կամ նոր ակումբներ են բացվում, կամ էլ մի անգամ տուգանվում են եւ նորից շարունակում հանգիստ խղճով խախտումներ անել: Դրա պատճառը հիմնականում այն է, որ եթե, օրինակ, ակումբի երաժշտության ձայնը կամ աղմուկը գերազանցում է սահմանված նորմը, օբյեկտի տերը տուգանվում է ընդամենը 30-50 հազար դրամով, ինչը էական ազդեցություն չի ունենում տնտեսվարողի գրպանի վրա: Օրերս «Առավոտին» են դիմել Սայաթ-Նովայի 12 հասցեի մի խումբ բնակիչներ, որոնք դժգոհում էին նույն հասցեում գործող «Բունկեր» կարաոկե ակումբի գործունեությունից: Նրանց ներկայացմամբ՝ ակումբից անդադար լսվող երաժշտության ձայնն այնքան բարձր է, որ ոչ միայն անմիջապես վերեւի հարկի բնակարաններում է լսվում, այլ նույնիսկ վերջին հարկերում:
Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկման վարչության պետի տեղակալ Ալֆրեդ Հունանյանի վստահեցմամբ՝ իրենք այդ ուղղությամբ աշխատանքներ են տանում՝ նկատողություն են անում, տուգանում, սակայն իրենք միայն վերահսկող են եւ ակումբները փակելու իրավունք չունեն: Պարոն Հունանյանի խոսքերով՝ «Մենք այդ օբյեկտներ հատուկ հանձնաժողով ենք ուղարկում, որտեղ նաեւ հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունից ներկայացուցիչ է լինում: Մտնում են օբյկետներ՝ չափումներ կատարում, մտնում են նույնիսկ այն բնակարանները, որտեղ հնարավոր է ձայները լսվեն, եւ համապատասխան խախտումների դեպքում օբյեկտներին տուգանք ենք նշանակում: Բայց դժբախտությունն այն է, որ մենք չենք կարող փակել տալ նորմերը խախտող օբյկետը: Օրինակ՝ Նալբանդյան 25/14 հասցեի կարաոկե ակումբը վերջերս փակվեց, բնակիչները շատ էին բողոքում, բայց ակումբը կամավոր փակվեց: Հայտնի «Պիոներ» ակումբն էլ բազմիցս տուգանվել է աղմուկի համար, նույնիսկ որոշ ժամանակ չէր աշխատում, բայց տնօրենը հսկայական ծախսեր արեց ու ձայնամեկուսացնող սարքեր տեղադրեց, բայց դա էլ այնքան չի օգնում: Մենք փորձում ենք ծրագիր մշակել, որ նման օբյեկտները բազմաբնակարան շենքերից հանվեն եւ լինեն գոնե 200-300 մետր հեռավորության վրա: Ինչ վերաբերում է «Բունկերին», ապա այս 2 օրը անպայման այդտեղ էլ ստուգումներ կանցկացնենք»:
«Առավոտի» հետ զրույցում «Բունկերի» տնօրեն Քրիստինա Հովհաննիսյանը վստահեցրեց, որ իրենք գիշերային ժամերին աղմուկ չեն բարձրացնում, քանի որ մինչեւ ժամը 24-ն են աշխատում, իսկ 23-24-ը՝ երաժշտության ձայնը ցածրացնում են, որպեսզի չխանգարեն բնակիչներին. «Նախորդ տարվա հոկտեմբերին մեզ մոտ ստուգումներ կատարեցին, որից հետո որոշեցինք երեկոյան ժամերին երաժշտությունն ավելի ցածրացնել»:
«Առավոտը» նաեւ հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետ Արտյոմ Վանյանից պարզեց, որ, ճիշտ է, իրենք նշված հասցեի բնակիչներից դիմում չեն ստացել, հետեւաբար՝ ստուգումներ էլ չեն իրականացրել, սակայն «Առավոտի» հրապարակումից հետո պարոն Վանյանը հայտնեց, որ կպարզեն՝ ակումբը խախտումներ անո՞ւմ է, թե՞ ոչ: |
| |
| ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-06-24 |
| ԼՐԱԳՐՈՂԻ ԴԵՄ ԲՌՆԱՐԱՐՔԻ ԳՈՐԾԸ՝ ԹԵՐԻ |
| |
Մեղադրյալն իրեն մեղավոր չճանաչեց
 
Լրագրողը լսում է պաշտպանի ճառը:
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան ուշացումով ներկայացավ «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության նախագահ, «Հետք» էլեկտրոնային թերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը: Սակայն դա չէր խանգարել առանց տուժողի սկսել Կարեն Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Երեկ պաշտպանական ճառով հանդես եկավ վերջինիս պաշտպան Վահագն Մանուկյանը: Հիշեցնենք, որ Կ. Հարությունյանը մեղադրվում է անցյալ տարվա նոյեմբերի 17-ին Էդիկ Բաղդասարյանին ծեծի ենթարկելու համար: Պաշտպանը գտնում էր, որ մեղադրանքը շինծու է, եւ կան չփարատված կասկածներ, որոնք իր պաշտպանյալի դեմ չպետք է օգտագործվեն: Մասնավորապես, նա ասաց, որ Կարեն Հարությունյանը դեպքի օրը գտնվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, որտեղ նրա մայրը ենթարկվել է վիրահատման, այնուհետեւ նա մորը երթուղայինով տեղափոխել է տուն, որտեղ բժշկուհի Լուսինե Թովմասյանի եւ Նաիրա Մուրադյանի հետ միասին ամբողջ օրը եղել են վիրահատվածի կողքին: Էդիկ Բաղդասարյանը հայտարարություն է տվել, որ դեպքի օրը Բուզանդի փողոցի 1/3 շենքի մոտ «երեք անհայտ անձինք ծեծի են ենթարկել իրեն»: Նա նաեւ հայտնել էր, որ իր վրա հարձակվողները եղել են 25-30 տարեկան՝ 165-170 սմ հասակով, նիհարավուն կառուցվածքով տղաներ, որոնց դեմքերը չի հիշում: Պաշտպանը հայտնեց, որ անձին ճանաչման ենթարկելու քննչական գործողության ժամանակ Է. Բաղդասարյանին են ներկայացվել չորս անձինք, որոնց մեջ եղել է նաեւ Կարեն Հարությունյանը, սակայն լրագրողը մատնացույց է արել ձախից չորրորդը կանգնած մի երիտասարդի, բայց նախաքննության մարմինը հետագայում որեւէ գործողություն չի ձեռնարկել, թե ինչ առնչություն կարող էր ունենալ այդ անձը եւ, առհասարակ, ըստ պաշտպանի, դատավարական փաստաթղթեր չկան Բաղդասարյանի ճանաչած անձի վերաբերյալ: Փաստաբանն ուշադրություն հրավիրեց ոստիկանության աշխատակցի՝ Նորայր Ավետիսյանի (միակ ականատեսի) ցուցմունքներին, որոնք, ըստ նրա, աչքի էին ընկել անհեթեթությամբ: Մասնավորապես նշեց, որ, ըստ Ն. Ավետիսյանի զեկուցագրի, լրագրողի հետ տեղի ունեցածը կատարվել է ժամը 20-21-ի սահմաններում, իսկ Էդիկի նշած ժամը 19.30-19.50-ն էր, այսինքն՝ ակնհայտ է 1 ժամ տարբերությունը: Ոստիկանը զեկուցագրում գրել է, որ Կ. Հարությունյանին տեսել է Բուզանդի փողոցի 1/3 շենքի ձախակողմյան հատվածից դեպի այգի գնալիս, մեր գործընկերը գրել էր, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել այգու աջակողմյան հատվածում՝ Խանջյան փողոցում: Այս հակասությունը նույնպես վրիպել է նախաքննության մարմնի ուշադրությունից: Ոստիկան Ն. Ավետիսյանը նոյեմբերի 19-ի իր ցուցմունքում հայտնել էր, որ դեպքի օրը «նկատել է Կարենին՝ ինչ-որ մի տղայի հետ այգի մտնելուց»:
Իսկ այս տարվա մարտի 23-ին հարցաքննության ժամանակ այս նույն ոստիկանը պնդել էր, որ «Կարենն անցել է իր մեքենայի կողքով միայնակ», ինչը հակասում է, ըստ պաշտպանի, նախաքննական ցուցմունքներին: Ոստիկանը հայտնել էր նաեւ, որ հետապնդել է լրագրողին ծեծի ենթարկած անձանց, իսկ տուժողը մնացել է գետնին ընկած: Պաշտպանը հարցրեց՝ այդ դեպքում ո՞ւր մնաց տուժողի ցուցմունքն այն մասին, որ ինքը կրակոց լսելուց հետո վեր է կացել, վազել է գրասենյակի ուղղությամբ, իսկ ինչ-որ մեկը հետապնդել է իրեն, որը, ինչպես հետո պարզվեց, եղել է Նորայր Ավետիսյանը: Փաստաբանը նաեւ ասաց, որ ոստիկանը չի նկատել տուժողի գլխին քարով, կողոսկրերին ոտքերով հարվածողներին: Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ տեղանքի զննության ժամանակ քար կամ քարեր չեն հայտնաբերվել եւ որ մեկ գիշերվա ընթացքում դրանք չէին կարող անհետանալ: Նա միջնորդեց, որպեսզի արդարացվի 20-ամյա իր պաշտպանյալը, քանի որ նա որեւէ թշնամություն չի ունեցել լրագրողի հետ, ընդհանրապես չի ճանաչել նրան: Կարեն Հարությունյանը, դիմելով մեղադրողին, ասաց. «Չեմ վախենում 5,5 տարուց, ուզում եք՝ 7 տարի տվեք: Եթե օրենքի մարդ եք՝ պաշտպանեք օրենքը»: Մեղադրողը գտավ, որ տեղի չեն ունեցել քրեադատավարական օրենքի խախտումներ եւ նկատեց, որ պաշտպանն իր մարտավարությունը ընտրել է սխալ եւ գրավում էր դատական նիստը հետեւողների ուշադրությունը, այլ ոչ թե դատարանի: Մեր գործընկեր Է. Բաղդասարյանը անհասկանալի համարեց քննիչների գործողությունները, սակայն դատարանի ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ նախկին բնապահպանության նախարար, Մոսկվայում այդ ժամանակ գտնվող Վարդան Այվազյանին (Կ. Հարությունյանը նրա որդու ընկերն է) դեպքի օրը զանգեր են եղել եւ մինչ Կ. Հարությունյանի կալանավորվելը այդ զանգերը քչացել են: Նա նաեւ ասաց, որ եթե Կ. Հարությունյանը հիվանդանոցում է եղել, ինչպե՞ս է «Օդնոկլասնիկ» կայքէջում հաղորդակցվել: «Այդ հարցերը ինձ համար էլ պարզ չեն: Ես չեմ ուզում կասկածել: Ես նրա բռնվելու հետ կապ չունեմ, բայց ուզում եմ պատասխան ստանալ»,- ասաց Է. Բաղդասարյանը: Կ. Հարությունյանը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման: |
| |
| ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-06-24 |
| «Որոգայթի» տղաներից 2-ը զոհվել են |
| |
Նախորդ օրը Վաղարշապատ-Արմավիր ճանապարհին՝ հարավսլավացի զոհված փրկարարների հուշարձանի մոտ տեղի է ունեցել ավտովթար
 
Գեղամ Խանդիլյանը եւ Արամ Միսկարյանը գտնվել են այս ավտոմեքենայում
:
«ԲՄՎ-745» մակնիշի 11 ԼՏ 602 պետհամարանիշի ավտոմեքենան, գերազանցելով արագությունը, ճանապարհի երթեւեկելի մասից դուրս էր եկել ու շրջվել: Ըստ պաշտոնական տեղեկատվության, Գոհար Տեր-Ադամյանին պատկանող ավտոմեքենայից դուրս են բերել ուղեւորներ՝ 36-ամյա Արամ Միսկարյանի (Գարիկ) եւ 35-ամյա Գեղամ Խանդիլյանի (Գոքոր) դիակները: Վարորդին՝ Երեւանի Սողոմոն Տարոնցու փողոցի 1/3 շենքի թիվ 19 բնակարանի 26-ամյա բնակիչ, օպերատոր Էդգար Տեր-Ադամյանին, ծանր վնասվածքներով տեղափոխել են Վաղարշապատի հիվանդանոց: Երեկ Վաղարշապատի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Վաչագան Մկրտչյանը տեղեկացրեց, որ Էդգար Տեր-Ադամյանի վիճակը գնահատվում է ծանր, սակայն՝ կայուն: Ավտովթարի հետեւանքով նա ստացել է երիկամների, լյարդի եւ աղեցանցի վնասվածքներ, նրան արդեն վիրահատել են: Սակայն բժիշկներին առավելապես մտահոգում է գանգուղեղային ծանր վնասվածքը, ինչի առնչությամբ սպասվում է նեյրովիրաբույժի ժամանում Երեւանից: Հետազոտումից հետո Էդգար Տեր-Ադամյանին կտեղափոխեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:
Ոստիկանության Էջմիածնի բաժնում հարուցվել է քրեական գործ:
«Որոգայթ» քրեական դրամայում Արամ Միսկարյանը կերպավորում էր թիկնապահ Գարիկի, իսկ Գեղամ Խանդիլյանը՝ Գոքորի կերպարը: Չլինելով պրոֆեսիոնալ դերասաններ՝ նրանք դարձել էին մեր բազմերանգ իրականության մասը, սիրված ներկայություն: Նրանց սիրում էր ժողովուրդը, քանի որ նրանք հեռուստասերիալում իրենց կերպավորած հավատարմության, նվիրվածության եւ ընկերությունը պաշտպանելու դասեր էին տալիս: |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-06-24 |
| ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ |
| |
«Կրիմինալ» քաղաքում՝ ամենասովորական «տղայական խոսակցություն»
2009 թ. հունիսի 20-ին, երեկոյան ժամը 23-ի սահմաններում, Վանաձորի Մյասնիկյան փողոցի սկզբնամասում (քաղաքային բաղնիքին հարող թաղամաս) «ընկերոջ թասիբ պահող» վանաձորցի երեք երիտասարդներ վիճաբանության մեջ մտան այդ նույն թաղամասի բնակիչ՝ 1991 թվականին ծնված Գեւորգ Սահակյանի հետ՝ նրանից պահանջելով բացատրություն իրենց ընկերոջը հասցրած վիրավորանքի համար:
Հունիսի 20-ին, ժամը 23.10-ի սահմաններում, ինքնությունը չպարզված անձանց կողմից Վանաձորի թիվ 1 հիվանդանոց տեղափոխվեց 1990 թվականին ծնված՝ Վանաձոր քաղաքի բնակիչ Էդգար Խառատյանի դիակը՝ կրծքավանդակի շրջանում կտրած, ծակած, թափանցող վնասվածքով։
Կարճ ժամանակ անց կրծքի շրջանի վնասվածքով նույն հիվանդանոց տեղափոխվեց Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 1991 թվականին ծնված Դավիթ Սիրեկանյանը, իսկ հաջորդ օրը՝ գոտկատեղի շրջանում կտրած, ծակած վնասվածքով՝ 1992 թվականին ծնված Թելման Թելմազյանը...
Լոռու մարզի ոստիկանության քննչական բաժանմունքում հարուցվեց քրեական գործ։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեցին դեպքի հանգամանքները. հիշյալ անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Գեւորգ Սահակյանն իր մոտ ունեցած դանակով հարվածել էր Էդգար Խառատյանին, տեղում սպանել նրան, ապա նույն դանակով հարվածել Դավիթ Սիրեկանյանին ու Թելման Թելմազյանին՝ պատճառելով նրանց մարմնական վնասվածք։ Որից հետո դիմել էր փախուստի։
Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանի տեղեկացմամբ՝ ոճրագործն արդեն ձերբակալված է, նրան հայտնաբերել են Վանաձոր-Ստեփանավան մայրուղու մերձակա անտառում: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ |
| |
| ԱԴՐԻՆԵ ԹՈՐՈՍՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-06-24 |
| ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ ՄԱՀԱՑԱՎ |
| |
Երեկ, ժամը 04.29-ին, Լոռու մարզի Ամրակից գյուղի մերձակայքում, չպարզված հանգամանքներում, «Մերսեդես» մակնիշի 03 ՍՏ 072 պետհամարանիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու հարվածել ծառին: Վարորդին` Ստեփանավանի Վիրահայոց փողոցի թիվ 72 տան բնակիչ, 1975 թ. ծնված Արթուր Բժոյանին ծանր վնասվածքներով տեղափոխվել էին Ստեփանավանի հիվանդանոց: Ա. Բժոյանը հիվանդանոցում մահացել է: |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-06-24 |
| «ՋԻԹԻԶԵԹԸ» ՊԱՏՐԱՍՏ Է, ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆԸ... |
| |
Արտակարգ իրավիճակների նախարարը լոռեցիներին խոստացել է լուծումներ գտնել
Լոռու մարզին պատուհասած բնական աղետները արտակարգ դրություն էին «հաստատել» մարզում, ու իրավիճակն անտարբեր չթողեց կառավարական վերին ատյաններին: Հունիսի 20-ին պաշտոնական այցով Վանաձորում էր արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը: Իսկ երեկ Վանաձոր է այցելել ՀՀ վարչապետը եւ քննարկել միայն մեկ խնդիր՝ քաղաքի քիմկոմբինատի վերագործարկման հարցը:
Արտակարգ իրավիճակների նախարարը Վանաձորում էր աղետի պատճառած վնասների չափերը պարզելու եւ դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումները ճշտելու նպատակով։ Նախարարի հավաստմամբ՝ այսուհետեւ պարբերաբար կձեռնարկվեն կանխարգելիչ միջոցառումներ, որոնք արդյունավետ կլինեն արտակարգ իրավիճակների նախարարության, վարչությունների եւ տեղական ինքնակառավարման ու տարածքային կառավարման մարմինների համագործակցության պայմաններում միայն։
«Իշխանությունների հետ համատեղ ջանքերի միավորմամբ պետք է գտնենք լուծումներ»,-համոզված է Մհեր Շահգելդյանը։ Ըստ նրա, արտակարգ իրավիճակների դեմ պայքարում Հայաստանը համագործակցում է դրսի կազմակերպությունների հետ՝ «Միջազգային կազմակերպությունների հետ ենք աշխատում: Լոռու եւ Տավուշի մարզերում «Ջիթիզեթ» գերմանական կազմակերպության կողմից աշխատանքներ են տարվում բնական աղետների կանխարգելման, կանխատեսման, նախապատրաստման ուղղությամբ»։ Նախարարը լոռեցիներին տեղեկացրել է, որ «Ջիթիզեթը»՝ «Արտակարգ իրավիճակների կանխարգելում Հարավային Կովկասում» ծրագրով պատրաստ է հարկ եղած դեպքում ցուցաբերել թե՛ տեխնիկական, թե՛ ֆինանսական աջակցություն: Ծրագրով նախատեսված է 2,5 մլն եվրո՝ Հայաստանի եւ Ադրբեջանի համար։ Միայն թե պատկան մարմինները առայսօր հստակ նախագծեր չեն ներկայացրել: Ուստի՝ ընկերությունն առայժմ զբաղված է բնակչության համար սեմինարներ անցկացնելով, այն դեպքում, երբ հիմնական առաքելությունը բնական աղետների կանխարգելումն ու ռիսկային գործոնների նվազեցումն է:
Նախատեսվում է ծրագրի առաջին փուլն ավարտել 2009 թվականի հոկտեմբերին։ Հուսանք, որ իշխանություններն ավելի նախաձեռնող կգտնվեն եւ արդեն մինչ այդ կոնկրետ առաջարկներ կներկայացնեն: Եթե ընկերությունը կարող է սպասել, ապա՝ աղետները չեն սպասում: |
| |
| ԱԴՐԻՆԵ ԹՈՐՈՍՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-06-24 |
| «Հայի ապագան Հայաստանում է» |
| |
ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը երեկ ամփոփեց նախարարության այս տարվա առաջին կիսամյակի գործունեությունը: Հայաստանից դուրս ապրում է յոթ միլիոն հայ, գործում՝ 33 հազար կազմակերպություն: Համայնքներն ունեն իրենց առանձնահատկությունները, սակայն բոլորի համար տագնապ եւ մարտահրավեր են լեզվի պահպանության եւ ուծացման հարցերը:
Սփյուռքահայերի, Սփյուռքում գործող կազմակերպությունների հետ մշտական քննարկումների արդյունքում նախարարությունը սահմանել է գործունեության հետեւյալ սկզբունքները. նախարարությունը չի կառավարում կամ վերահսկում Սփյուռքը, նախարարությունը եկել է երկխոսելու, քննարկելու եւ համատեղ որոշելու, նախարարությունում աշխատում են սփյուռքահայեր, ծրագրերը լայնորեն հրապարակվում են, աշխարհասփյուռ հայերի ներուժը օգտագործելու համար ստեղծվում են հայկական մասնագիտական միավորումներ՝ ճարտարապետների, իրավաբանների եւ այլն, Հայաստանում Սփյուռքը եւ Սփյուռքում Հայաստանը ավելի ճանաչելի դարձնելու ուղղությամբ են աշխատում, նախարարությունում ուսումնասիրում են հայերենի դասական ուղղագրությունը եւ այդ ուղղագրությամբ գրված նամակներին նույն «լեզվով» կպատասխանեն, հաշվի առնելով գաղթօջախների առանձնահատկությունները՝ մշակվում են տարածաշրջանային ծրագրեր՝ Մերձավոր Արեւելք, Լատինական Ամերիկա եւ այլն, մեծ ուշադրություն է դարձվում հայրենադարձությանը, հայաշատ երկրներում տեղացիները դառնում են ՀՀ Սփյուռքի նախարարի օգնական, ձեւավորվում են բարեկամների խմբեր:
Այս ամենի՝ նաեւ նախարարության աշխատանքների արդյունքում Իսպանիայի հայկական համայնքները համակարգող մարմին են ձեւավորել, իսկ Ռուսաստանում վերջին շրջանում բացվել են եւս 5-6 հայկական մեկօրյա դպրոցներ: Հրանուշ Հակոբյանը կոչ արեց նման ձեռնարկներ էլի նախաձեռնել: «Դրսում հայի ներկան է, իսկ նրա անցյալը եւ ապագան Հայաստանում է»,- վերջում բանաձեւեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
|
| |
| Ա. Զ. |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-06-24 |
| Առեւտուր՝ կեղտաջրերի մեջ |
| |
Ալավերդի քաղաքի կենտրոնական հատվածում տեղավորված «Հայպետշին» թաղամասի շուկայում առավոտյան եւ երեկոյան ժամերի ջրամատակարարման ժամանակ վթարված կոյուղագծերի կեղտաջրերից արդեն 2 շաբաթ է՝ առվակներ են գոյանում: Կեղտաջրերը ոչ միայն անանցանելի են դարձնում փողոցը եւ խոչընդոտում մարդկանց անցուդարձին, այլեւ գարշահոտություն տարածում շուկայի ողջ տարածքում: Ամենացավալին, սակայն, այն է, որ կեղտաջրերը հոսում են շուկայում վաճառվող բանջարեղենի եւ սննդամթերքի արկղերի տակով: Անտարբեր ալավերդցիները, սակայն, անվրդով առեւտուր են անում, բնավ չմտահոգվելով՝ կոյուղաջրերի առվակների մեջ դրված սննդամթերքի օգտագործման անկանխատեսելի հետեւանքների մասին: Էլ ավելի ցավալի է, որ այս վիճակին անտարբեր է Ալավերդու քաղաքապետարանը:
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի «Հյուսիս-արեւելյան» տարածքային մասնաճյուղի «Ալավերդի» տեղամասի պետ Արթուր Կոլոլյանը վթարի մասին հունիսի 22-ին մեր հարցմանը պատասխանեց. «Տեղյակ ենք վթարի մասին, այն մեր մեղքով չի տեղի ունեցել, կոյուղագծի վրա անօրինական առեւտրի տնակ են տեղադրել: Ուրբաթ օրը՝ հունիսի 19-ին, մեր պահանջով տնակը տեղափոխել են, այժմ վթարային բրիգադը աշխատում է Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու մոտ տեղի ունեցած վթարի վայրում, այնտեղ ավարտելուց հետո ձեռնամուխ կլինեն շուկայի կոյուղագծերի վթարի վերացմանը»:
Արթուր Կոլոլյանին հիշեցրինք, որ սննդամթերք վաճառվող շուկայում, բոլոր դեպքերում, աններելի է կոյուղու վթարի վերացման երկու շաբաթ ձգձգումը: «Մեր մեղքով չէ, ինչ կարող ենք անել», նկատեց նա: Հուսով ենք՝ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի ղեկավարությունը իր տեղամասի տնօրենին կբացատրի կոյուղագծերի վթարների օպերատիվ վերացման կարեւորությունը, այն էլ սննդի հետ առնչվող օբյեկտներում: |
| |
| ԼԱՐԻՍԱ ՓԱՐԵՄՈՒԶՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-06-24 |
| «Սիվիլիթասը» հասավ Շվանիձոր |
| |
«Հայաստան» համահայկական եւ «Սիվիլիթաս» հիմնադրամների միջոցներով Մեղրու տարածաշրջանի Շվանիձոր գյուղում սկսվել է գյուղի խմելու ջրի հարցի լուծումը: Ծրագրի շրջանակներում կմաքրվի եւ կնորոգվի գյուղի մեկ ջրհոր, կապահովվի նաեւ գյուղի խմելու ջրի քլորացումը, 350 մ-ով կերկարացվի խմելու ջրագիծը, որի 1,8 կմ-ը կառուցվել էր երկու տարի առաջ՝ Rec Caucasus կազմակերպության օգնությամբ: Այդ ժամանակ գյուղում կառուցվել էր նաեւ լրացուցիչ ջրավազան: Շվանիձորի գյուղապետ Հովհաննես Օհանյանի խոսքով, նախատեսվում է կառուցել նաեւ լրացուցիչ ջրավազաններ՝ գյուղում պահուստային ջուր ունենալու համար: Ծրագրի շրջանակներում Շվանիձորի համայնքը նվեր է ստացել մեկ տրակտոր, որի կարիքը խիստ զգացվում էր գյուղում:
Ծրագրի հովանավորը Իրանի հայ համայնքն է եւ տեղում աշխատում են նաեւ իրանցի մասնագետներ: Մեզ հետ զրույցում գյուղապետ Հովհաննես Օհանյանը նշեց, որ իրենց չեն գոհացնում Իրանից եկած մասնագետների աշխատանքները եւ մտադիր են այդ մասին տեղյակ պահել ծրագրի մասնագետներին ու աշխատանքներն իրականացնել տեղի մասնագետների ուժերով: Գյուղապետը ասաց նաեւ, որ վերջին օրերին տեղացած առատ անձրեւների պատճառով բավական բարդություններ ու դժվարություններ են առաջացել:
Շվանիձորում, բացի խմելու ջրից, հրատապ է նաեւ ոռոգման ջուր ունենալու խնդիրը: Այս հարցը պետք է լուծվեր «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով, սակայն, ինչպես հայտնի է, ծրագիրը սառեցվել է:
|
| |
| ՄԵՐԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-06-24 |
| Վիրավորանք՝ ՀՀ պետությանը եւ ԱԺ-ին |
| |
Երեկվա համարում «Առավոտը» տեղեկացրել է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պարզաբանում է պահանջել Վրաստանի իշխանություններից՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, ծագումով ջավախեցի Շիրակ Թորոսյանին Վրաստան մուտք գործելը արգելելու կապակցությամբ: Իսկ Ջավախքից լուրեր էինք ստացել, որ Վրաստանի հատուկ ծառայությունները Ջավախքի հայ ուսուցիչներին արգելում էին գալ Հայաստան՝ վերապատրաստվելու:
Եվ քանի որ ուսուցիչների վերապատրաստման ծրագրում առաջնային դեր ունի ՀՀ Սփյուռքի նախարարությունը, նախարար Հրանուշ Հակոբյանին խնդրեցինք ներկայացնել իր կարծիքը տեղի ունեցածի մասին: «Ճիշտ է վարվել արտաքին գործերի նախարարությունը, ես միանում են այդ նոտային»,- ասաց Հրանուշ Հակոբյանը: Իսկ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի հնարավոր տապալման մասին էլ ասաց. «Մենք կապի մեջ ենք թեմի առաջնորդ սրբազան Միրզախանյանի հետ: Հույս ունենք, որ ուսուցիչները, այնուհանդերձ, կգան: Եթե չգան՝ թերթերը պետք է անպայման անդրադառնան հարցին»:
Իսկ Շիրակ Թորոսյանը հայտարարել է՝ «Ես տվյալ դեպքում անձ չեմ ներկայացնում, ես ներկայացնում եմ «Ջավախք» հայրենակցական միությունը եւ ՀՀ խորհրդարանը։ Ես որեւէ խնդիր չունեմ եւ վատ չեմ զգում այս միջադեպից։ Վիրավորանքն ավելի շատ հասցված է Հայաստանի խորհրդարանին եւ Հայաստան պետությանը»։
|
| |
| Ա. Զ. |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-06-24 |
| ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍԻ ՀԵՏԵՎԱՆՔ |
| |
Երեւան–Անկարա հարաբերությունները հայ–թուրքական հարաբերություններ չեն
Թուրքիայի Հանրապետությունը ներկայացնում է թուրք ժողովրդին եւ խոսում նրա անունից: Հայաստանի Հանրապետությունը չի ներկայացնում հայ ժողովրդին, համայն հայությանը, այլ ներկայացնում է միայն ՀՀ բնակչությանը եւ կարող է հանդես գալ միայն նրա անունից, ինչպես արտոնում է ՀՀ սահմանադրությունը, ըստ որի՝ ՀՀ իրավասությունները տարածվում են մոտ 30 հազար քառ. կմ տարածքի եւ մոտ 3 միլիոն բնակչության վրա:
Հայ ժողովրդի, համաշխարհային հայության միայն մեկ երրորդն է ՀՀ քաղաքացի, մյուս մասը հայկական Սփյուռքն է, որը հիմնականում հետեւանք է Մեծ եղեռնի, Արեւմտյան Հայաստանի հայաթափման, անընդմեջ կոտորածների, տարագրության: Նախկին Օսմանյան կայսրության կենդանի մնացած հայ քաղաքացիների ժառանգները՝ արեւմտահայերը, որ այսօր աշխարհում (այդ թվում եւ ՀՀ-ում) մոտ 7 միլիոն են, ունեն իրենց յուրահատուկ շահերը, իրավունքները, պահանջատիրությունը: Հայոց ցեղասպանության լիարժեք դատապարտումը, մեղադրանքներ եւ պահանջներ ներկայացնելը արեւմտահայության լիազոր ներկայացուցչական մարմինների գործն է: Հուսով եմ, դրանք կհիմնադրվեն մոտ ապագայում, Արեւմտահայերի ազգային համագումարում, Փարիզում, որ նախապատրաստվում է այդ նպատակով ստեղծված Միջազգային կազմակերպչական կոմիտեի կողմից:
Շատերը, թե ՀՀ-ում, թե Սփյուռքում, շփոթության մեջ են, երբ ՀՀ իշխանությունները բանակցություններ են վարում՝ առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար: Կա սխալ ընկալում, իբր ՀՀ-ն կարող է հանդես գալ համայն հայության անունից, հետապնդել համահայկական նպատակներ, հանդես գալ արեւմտահայության անունից եւ համապատասխան պահանջներ ներկայացնել Թուրքիային:
ՀՀ-ն կարող էր դա անել, եթե նա վերահաստատեր (նոր սահմանադրությամբ) իրավահաջորդությունը 1918 – 1920 թթ. Հայաստանի Առաջին Հանրապետության, տեր կանգներ եւ վերակենդանացներ Սեւրի դաշնագիրը, ստանար արեւմտահայերի պահանջների լիազորությունները: Եվ եթե ՀՀ-ն դա չի անում, պահանջներ չի ներկայացնում Թուրքիային՝ նույնիսկ Կարսի նկատմամբ եւ Ադրբեջանին՝ Նախիջեւանի նկատմամբ, կամ Վրաստանին՝ Ջավախքի նկատմամբ, ապա դա պետք է դիտել իբրեւ գիտակցված եւ հիմնավորված գերագույն զիջում ՀՀ իշխանությունների կողմից: Նրանց կողմից այդպիսի զիջում է նաեւ այն, որ պահանջներ չեն ներկայացվում Ադրբեջանին՝ դեռ նրա կազմում գտնվող արցախյան մնացյալ տարածքների նկատմամբ: Պահանջներ չեն ներկայացվում հայ փախստականներին վերադարձնելու Ադրբեջան: Պահանջներ չեն ներկայացվում դատապարտելու հայերի գենոցիդը Ադրբեջանում:
Այս բոլորը ահռելի զիջումներ են, որոնց վերաբերյալ կարելի է կարծիքներ հայտնել, տարբեր դիրքորոշումներ ունենալ, բայց իրողությունը սա է, ՀՀ այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությունն այսպիսին է: Եվ պետք է իրատեսորեն գնահատել, թե ինչու է այսպես, եւ որ դեպքում կարող է ուրիշ լինել: Կա՞, արդյոք, մեկ ուրիշ քաղաքական մտածողություն, ուրիշ ուղղություն եւ քաղաքական ուժ:
Համայն հայության մասնակցությունը հայկական պետականության վերկանգնման գործընթացին՝ աննշան է: Այն օգնությունը, որը գալիս է դրսից, հատկապես Ռուսաստանից, որի հետեւանքով հազարավոր ընտանիքներ ՀՀ-ում եւ Արցախում գոյատեւում են, տարերային բնույթ է կրում, եւ որոշիչ նշանակություն չի կարող ունենալ պետության տնտեսության, քաղաքականության, դիվանագիտության եւ, ամենակարեւորը՝ ռազմական հզորացման գործում: Այդ գործին լիարժեք մասնակից կարող է լինել միայն համապատասխան կերպով վերակազմավորված հայկական Սփյուռքը, միակ իրական եւ էական ռեսուրսը Հայության: Այսօրվա դրությամբ դրա պատկերը ներկայացնում է «Հայաստան» հիմնադրամը, որի բյուջեն տարեկան ընդամենը մի քանի միլիոնի է հասնում: Այնինչ, պետք է լինի մի քանի միլիարդ: Եվ կարող է, պարտավոր է, որ լինի, եթե հարկավոր է, որ կատարի իր պատմական առաքելությունը՝ Հայրենիքի վերաստեղծման սուրբ գործընթացում: Այն գործընթացում, որի առաջին առիթը (Կիլիկյան հայկական թագավորության անկումից հետո) կորցրինք անցյալ դարի սկզբին:
Կարո՞ղ է, արդյոք, Հայությունը չկորցնել այս երկրորդ ստեղծված առիթը, որի առաջացմանը հայերը չեն մասնակցել, որին նախապես չեն պատրաստվել, եւ պահանջվում է ստեղծված իրավիճակում հարմարվել, ուժ ստեղծել, պայքարել, հաղթանակել:
Այս իրավիճակում, այս ուժերով՝ ոգեղեն եւ նյութական, ինչի՞ կարող ենք հասնել, ի՞նչ պահպանել, ի՞նչ եւ ինչպե՞ս զարգացնել, ի՞նչ ուժ եւ կորով կարող են հայերը ցուցաբերել, որպեսզի չլինեն նոր պարտություններ, նոր կորուստներ:
Տեսնելով հայերի համընդհանուր վիճակը, ազգային համերաշխության աստիճանը, կազմակերպվածությունը, մարտունակությունը, դիմադրողականությունը, մրցունակությունը հիմնական բնագավառներում, եղած ոգին, կամքը, ուժը՝ հայերին փորձում են ստիպել գնալ նոր զիջումների:
Նոր զիջումներ սպասելը հայկական կողմից, հատկապես ղարաբաղյան հակամարտության բանակցությունների ընթացքում, որտեղ հայերը ոչ միայն արդար են, այլեւ հաղթանակած (ի տարբերություն հայ-թուրք հարաբերություններում, ուր արդար էինք, բայց ոչ միշտ ճիշտ եւ պարտված ենք), անօրեն է, անիրական է, անբարոյական է: Ավելին: Բանակցություններ վարելը Ադրբեջանի հետ Արցախի կարգավիճակի կապակցությամբ՝ անիմաստ է եւ անարդյունավետ: Նրա հետ բանակցություններ կարելի է վարել միայն հարաբերություններ հաստատելու կապակցությամբ, պայմանով, որ նա ընդունի կայացած իրավիճակը իբրեւ անվերականգնելի փաստ եւ հրաժարվի իր անօրեն պահանջներից:
Ադրբեջանը հայկական տարածքներ չի գրավել: Այդ տարածքները՝ Արցախը եւ Նախիջեւանը, գրավվել են Խորհրդային Ռուսաստանի Կարմիր բանակի կողմից եւ հանցագործ կերպով հանձնվել են Ադրբեջանին 1921 թ. Կովբյուրոյի տխրահռչակ անօրեն որոշումներով: Երբ խորհրդային բանակը հեռացավ Ադրբեջանից՝ ԽՍՀՄ փլուզումից հետո, Ադրբեջանը, զրկվելով Կրեմլի հովանավորությունից, պարտություն կրեց իր իսկ կողմից սկսած պատերազմում, եւ հայերը մասամբ ազատագրեցին զավթված հայկական տարածքները:
Այդ իսկ պատճառով բանակցությունները անհրաժեշտ է վարել ՌԴ իշխանությունների հետ, որ իրավահաջորդն է Խորհրդային Ռուսաստանի, Խորհրդային Միության, եւ առաջին հերթին մի գլխավոր նպատակով՝ հասնել նրան, որ այդ իշխանությունները դատապարտեն նախկին վարչակարգի հանցագործությունները եւ աջակցեն այդ հանցագործությունների հետեւանքների ուղղմանը: Հակամարտությունը, այսպես կոչված՝ ղարաբաղյան կոնֆլիկտը, սկսվել է ոչ թե 1988-ին, այլ 1921- ին, երբ հայերը պարտություն կրեցին քեմալա- բոլշեւիկյան արշավանքից, երբ ՀՀ-ն բռնի խորհրդայնացվեց, ազատազրկվեց եւ մասնատվեց: Այս իմաստով այդ լոկալ կոնֆլիկտը կարելի է համարել ավարտված՝ այսօրվա վիճակով Արցախի դե-ֆակտո ՀՀ-ին միացումով, ՀՀ-ի տարածքային մասնակի ամբողջականության վերականգնմամբ, եթե կարելի կլինի դե-յուրե այդ միացումը ընդունելի դարձնել համաշխարհային հանրությանը, առաջին հերթին Մոսկվային, հետո մյուսներին: Ինչո՞ւ սկզբում Մոսկվային: Որովհետեւ Կրեմլի հորինվածքն է հետխորհրդային մինի-կայսրությունների, այդ թվում եւ Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» անձեռնմխելիությունը: Մյուսները կրկնօրինակում են Մոսկվային: Պաշտպանում են Լենին-Ստալինի կողմից, մեծ մասամբ հանցավոր կերպով գծված խորհրդային սահմանները: Սա աբսուրդ է: Բայց սա մեր հանցանքն է: Ալիեւը, Սահակաշվիլին եւ մյուսները կարողացել են օգտագործել մերօրյա դեռ թույլ եւ խոցելի Ռուսաստանի այդ սխալ կեցվածքը: Այդպիսի կեցվածքը ակնհայտ դարձավ, երբ Կրեմլը վերջապես ճիշտ եւ արդարացի վարվեց, երբ ազատագրեց Աբխազիան եւ Հարավային Օսեթիան վրացական մինի-կայսրության գերությունից, բայց չհաջողեց մինչեւ այսօր դա այնպես ներկայացնել, ինչպես, օրինակ, Արեւմուտքը ներկայացրեց իր դիրքորոշումը Կոսովոյի դեպքում: Կրեմլը միայն մի միջոցով կարող է իր արարքը արդարացնել եւ ընդունելի դարձնել, եթե դատապարտի նախկին վարչակարգի հանցագործությունները եւ նպատակ դնի վերացնելու նախկին վարչակարգի հանցագործությունների հետեւանքները: Այլ ոչ թե այն պատրվակով, որով պատերազմ սկսեց Վրաստանի դեմ՝ իբր թե նպատակ ունենալով պաշտպանել իր միջնորդ խաղաղապահներին եւ քաղաքացիներին: Եվ որպես հետեւանք՝ վրացիները խորամանկ կերպով կարողանում են հարցն այնպես ներկայացնել, որ պատժվում են Մոսկվայի կողմից, իբր իրենց արեւմտամետ լինելու եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկության համար: Եվ Մոսկվայի դեռ վերջնականապես ապախորհրդայնացված չլինելու կացությունը, նախկին վարչակարգի գործած հանցագործություններից ձերբազատված չլինելը, նրա նոր իշխանությունների վարած ներքին եւ արտաքին քաղաքականությունը խոչընդոտում են ռուսներին իրենց ազգային շահերը արդյունավետ պաշտպանելու գործում եւ միջազգային կյանքում ակտիվ մասնակցություն բերելու համար, համաշխարհային նոր, ավելի արդար, ավելի բարոյական համակարգ ձեւավորելու գործընթացին: Բայց ռուսները բռնել են այդ դժվար ճանապարհը, յոթանասունից ավելի տարիների մոլորություններից հետո արդեն նշանակալի ուղի են անցել ազգային վերածննդի, ազգային պետականության վերականգնման գործընթացում: Եվ Մեդվեդեւի կողմից վերջերս ընդունված Ռուսաստանի ազգային անվտանգության հայեցակարգը կարեւոր եւ հուսադրիչ քայլ է այդ ուղղությամբ, ապախորհրդայնացման, ռուսական նոր ազգային, առաջադիմական, քաղաքական մտածողության ձեւավորման ճանապարհին: ԽՍՀՄ-Արեւմուտք հակամարտությունից, սառը պատերազմի հետեւանքներից ազատվելու, դեպի նոր Ռուսաստան-Արեւմուտք համագործակցության ճանապարհին:
Ժամանակակից հայ ազգային քաղաքական մտածողության պակասի հետեւանքն էր, որ ի հակադրումն «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային Խորհրդի համատեղ որոշման, ի հակադրումն 1991 թ. սեպտեմբերի 25-ի Հայաստանի անկախության հռչակագրի, Հայաստանի տարածքային ամբողջականության վերկանգնման գործընթացը վերափոխվեց «Ղարաբաղի հայերի ինքնորոշման» խնդրով, Արցախում երկրորդ հայկական պետության ճանաչման թույլ եւ անհեռանկարային հարցով: Այս մետամորֆոզը, պարտվողական մտածելակերպը եւ գործելակերպը ներկայացվում է ՀՀՇ-ից ժառանգած իբրեւ իրատես քաղաքականություն: Այս հայեցակարգի վրա հիմնված բանակցությունները հակառակորդի դաշտում տանում են փակուղի, երբ Բաքուն, օգտվելով սրանից, մոլորեցնում է համաշխարհային հանրությանը, խոստանալով «Ղարաբաղի հայերին» ամենաընդարձակ ինքնավարություն:
Հայկական հարցի (արեւելյան եւ արեւմտյան ասպեկտներով) լուծումը կարող է արդյունավետ կերպով հետապնդվել, երբ միջազգային կյանքում կձեւավորվի հզոր ինքնուրույն հայկական գործոն, որ հնարավոր կդառնա, երբ հայ Սփյուռքը կներկայանա իբրեւ կազմակերպված ինքնակառավարելի մարմին՝ ի դեմս Արեւմտահայերի լիազոր ներկայացուցչական մարմինների (Արեւմտահայերի ազգային Ժողով, Ազգային խորհուրդ), որով կապահովվի Համաշխարհային հայության երկու հատվածների միջեւ աշխատանքի բաժանում, դերերի բաշխում կատարելը, լիարժեք համագործակցության պայմաններում, եւ որ հնարավոր կդարձնի այնպիսի համահայկական ծրագրեր իրագործել, որ հայ ժողովրդի համար անվտանգ եւ հեռանկարային ապագա կապահովվի: |
| |
| ԿԱՐԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ, հրապարակախոս Մոսկվա |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-06-24 |
| ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆԻ LOVE STORY-ԻՆ ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ… |
| |
Նրա կյանքի անկանխատեսելի իրադարձություններն ու նախասիրությունները
Սեր՝ ատամնաբույժի այցելելիս
Սերը, որ ամուսնությունից առաջ ծնվեց, արդյունք էր նրա, որ ես որոշեցի գնալ ատամնաբուժարան: Հենց առաջին պահից իմ մեջ հետաքրքիր զգացողություններ առաջացան, երբ տեսա, որ բժշկուհիս բարետես ու ժպտերես անձնավորություն է: 10 օր բուժում ընդունելուց հետո, որոշեցի, որ նրան պետք է դուրս հրավիրեմ զրուցելու: Իհարկե, առաջին անգամ մերժեց. ըստ էության՝ դեռ խնդիր կար հասկանալու, որ ես համակրանքի պատճառով եմ նրան հրավիրում եւ նաեւ այն, որ նա երբեք ընկեր չէր ունեցել՝ այս կտրվածքով էլ կոմպլեքսներ ուներ: Հետո ամեն ինչ շատ անակնկալ արագ զարգացավ: Կարծում եմ, որ տվյալ պարագայում միշտ չէ, որ երկար ժամանակ է պետք մարդու հետ ծանոթանալու համար: Մինչեւ հիմա կինս՝ Արմինեն, ծիծաղում է, ասելով, որ բոլոր հարցերում բծախնդիր եմ ու դժվար եմ որոշում կայացնում, այդ ոնց եղավ, որ այս մի հարցում շատ արագ որոշեցի ու իրեն առաջարկ արեցի: Մենք մեկուկես ամիս ընկերություն արեցինք. Նոր Նորքի շատրվանների մոտ գտնվող սրճարաններից մեկում նրան ամուսնության առաջարկություն արեցի: Շատ հետաքրքիր զգացողություն էր, չնայած անմիջապես «այո» չասաց: Իմ նշանադրության արարողությունն էլ մի արկած էր հիշեցնում. դա 2006 թ. սեպտեմբերի 29-ին էր, եւ ես նույն օրը պիտի երեկոյան մեկնեի Լոնդոն՝ մասնակցելու տարածաշրջանի կոնֆլիկտների ու անվտանգության վերաբերյալ բավականին մեծ ու հեղինակավոր քննարկման: Ըստ էության՝ Արմինեի հարազատներն ինձ այդքան էլ լավ չէին ճանաչում ու ես պատկերացնում եմ, թե ինչքան տարօրինակ էին նայում, երբ մենք գնացինք նրանց տուն նշանադրության ու ես ասացի, որ խնդրում եմ արագացնել այս արարողությունը, որովհետեւ պետք է գնամ օդանավակայան: Նոյեմբերի 2-ին մենք հարսանիքով ամուսնացանք: Իսկ ընդհանուր առմամբ իմ ուշ ամուսնանալու պատճառը ոչ միայն այն է եղել, որ մեր ընտանիքում ընդունված չէ շուտ ամուսնանալը, այլեւ այն, որ վերջին տարիներին առաջին հերթին խելապատառ կարեւորում էի աշխատանքը, կարիերան, ու եթե այդ ժամանակ չամուսնանայի՝ կսկսվեր քարոզարշավը ու խորհրդարանական ընտրությունների ընթացքում այդպես էլ չէի ամուսնանա:
Պատգամավորի նախընտրած կանայք
Կանանց հարցում ինձ համար թիվ մեկ չափանիշը խելացի եւ կարդացած լինելն է, իհարկե՝ նաեւ այն, որ ոչ մի տղամարդ դեմ չի լինի, որ իր կինը լինի բարետես, գեղեցիկ: Ես նախընտրում եմ խելոք կանանց: Եվ ընդհանրապես կարծում եմ, որ կնոջը ամենամեծ հմայք տվողը խելքն է, միտքը, որը նրա համար նաեւ արտաքին աուրայի աշխարհ է պայմանավորում: Շատ է պատահում, երբ ոչ այնքան գեղեցիկ կանայք հրապուրիչ ու գայթակղիչ են լինում, որովհետեւ հետաքրքիր աուրայով են լինում ու հետաքրքիր ներքին ու արտաքին աշխարհ են ունենում:
Պոմիդորով ձվածեղը՝ նյարդայնացնող հանգամա՞նք
Իմ սովորություններից ամենադժվարը, որի հետ բավականին բարդ են համակերպվել թե ծնողներս, թե կինս, դա ուտելու խնդիրն է եղել: Այդ առումով շատ քմահաճ եմ: Ինձ համար ճաշացանկում կան արգելված եւ չարգելված ճաշատեսակներ: Հիշում եմ, որ ծնողներս միշտ ասում էին՝ երազում ենք այն օրը, որ դու գնալու ես Երեւան ուսանող դառնաս՝ մենք ամուսիններով կարողանանք նորմալ ճաշ ուտել: Պոմիդորով ձվածեղ շատ եմ սիրում, ամեն օր ուտում էի՝ ինչն էլ նյարդայնացնում էր բոլորին: Հաճախ ծնողներս անհանգստանում էին, մտածելով, որ դրա արդյունքում ես ինչ-որ հիվանդություն ձեռք կբերեմ: Ուտելը համարում եմ ժամանակի անիմաստ վատնում եւ այդ առումով նախանձում եմ այն մարդկանց, ում համար ուտելը արարողություն է:
Նախասիրությունները. «կախվածություն» ինֆորմացիայից
Շատ եմ սիրում սպորտ, հատկապես՝ լող: Ցավոք, ժամանակս շատ սահմանափակ է, որ ինձ թույլ տամ գնալ լողավազան: Երբ գործուղման եմ մեկնում ծովափնյա վայրեր կամ այնպիսի հյուրանոցային համալիրներ, որտեղ կան ֆիթնես սրահներ, լողավազաններ՝ աշխատում եմ առիթը բաց չթողնել: Սիրում եմ նաեւ կարդալ: Իմ կյանքում մի բան եմ հայտնաբերել. ինֆորմացիան ինձ համար դարձել է թմրադեղի պես մի բան, եւ եթե ես գտնվեմ մի վայրում, որտեղ ինֆորմացիայի պակաս կա, սկսում եմ նեղվել ու փորձում եմ հեռանալ այդտեղից եւ ինչքան հնարավոր է՝ մոտենալ ինֆորմացիային: Սիրում եմ լինել այնպիսի քաղաքներում, որտեղ ինֆորմացիան, այսինքն՝ ինձ համար հաճելին, աշխատանքն ու օգտակարը զուգահեռված են. այս առումով շատ եմ սիրում Լոնդոնը:
Գնահատելով հինը...
Կար մի ժամանակ, երբ ուր գնում էի՝ բերում էի գարեջրի գավաթներ, բայց ոչ միայն նրա համար, որ գարեջուր եմ սիրում, այլ պարզապես դա դարձել էր հավաքածուի պես մի բան: Որոշ ժամանակ անց հայտնաբերեցի, որ ամբողջ տունն այդ գավաթներն են, եւ այլեւս տեղ չկա դնելու: Ընդհանուր առմամբ, չեմ կարծում, որ ինչ-որ բաներ հավաքելն ինձ համար հոբի է: Օրինակ, շատ սիրում եմ տանն ունենալ անտիկվար, հին իրեր՝ դրանք սերնդեսերունդ փոխանցելով:
Դաստիարակի դերում չի սիրում լինել...
Տնից դուրս եւ տնից ներս իմ վարքագիծը բավականին տարբեր է, որովհետեւ դրսում կարող եմ դիմացինիս սխալները չնշել, շրջանցել: Դրսում հարաբերվում եմ այսպես. եթե ինչ-որ մեկի մոտ կա լավ կողմ, ապա ես հարաբերվելու եմ նրա հետ այդ կողմով ու իմ խնդիրը չէ վերադաստիարակել նրան, փոխել նրա այն հատկանիշները, որոնք ինձ դուր չեն գալիս: Կարող եմ նյարդայնանալ, եթե այդ սխալը թույլ են տալիս իմ ընտանիքի անդամները, դրանք չեմ կարող անտեսել ու այս առումով շատ բռնկուն եմ: Բայց թե դրսում, թե տանը հիշաչար չեմ:
Չի հերքում, բայց չի էլ տարվում...
Ուսանողական տարիներին եթե նայել են իմ սուրճի բաժակը, ապա դա թեկուզ հաճելի, բայց պարապությունից դրդված զբաղմունք է եղել: Հատուկ չեմ գնացել ինչ-որ մեկի մոտ գուշակության: Բայց սուրճի բաժակ նայելու դեպքեր շատ են եղել, երբ ինչ-որ մեկը ներկայացել է, որ կարող է գուշակություն անել: Չեմ ուզում ասել, որ չեմ հավատում նման բաների, բայց սնոտիապաշտությանը տուրք չեմ տալիս: Չնայած մասնագիտության բերումով բավականին ռացիոնալ գիտություն եմ ուսումնասիրել՝ ֆիզիկա, մաթեմատիկա, գեոֆիզիկա, բայց դա չի նշանակում, որ հավատում եմ աշխարհի ռացիոնալ ստեղծման տեսությանն ու չեմ հավատում աստվածաշնչյան կամ կրոնական այլ պատկերացումներին: Համենայնդեպս, չեմ փորձում հերքել դրանք, եթե անգամ հակասության մեջ են ռացիոնալ գիտությունների հետ:
Երազանքներ կամ անկանխատեսելի իրադարձություններ
Մանկուց իմ երազանքները շատ կոնկրետ ու հստակ չեն եղել, սահմանափակվել եմ ընդամենը նրանով, որ կուզենայի լինել հասարակության մեջ հարգված, հեղինակություն ունեցող, պիտանի մարդ: Բայց կոնկրետ մասնագիտությունների առումով նպատակներս ու երազանքներս հաճախ են փոխվել: Անկանխատեսելին իմ կյանքում շատ է եղել, եւ երբ ինձ հարցնում են, թե ինչ եմ անելու հաջորդ էտապում՝ չգիտեմ, բայց դա չի նշանակում, թե ես պլաններ չեմ կառուցում...
Եթե հնարավոր լիներ ետ պտտել ժամանակի անիվը, ապա...
Ես ժամանակի անիվը ետ կպտտեի՝ մինչեւ իմ մասնագիտության փոփոխության պահը, բայց ոչ թե նրա համար, որ ափսոսում եմ իմ անցած ճանապարհի համար, այլ կարծում եմ, որ շատ ավելի հետաքրքիր կլիներ իմ կյանքը, եթե, օրինակ, գնայի արվեստի ուղղությամբ: Փոքր ժամանակ նկարում էի ու շատ լավ, ըստ որում՝ հույսեր էի փայփայում, որ դառնալու եմ լավ նկարիչ... Բայց տարիների ընթացքում այդ գիծն ինձ մոտ այնքան չզարգացավ, եթե հիմա ինչ-որ բան նկարեմ, ապա ամաչելով կպահեմ, որովհետեւ իմ մանկական տարիքի նկարները շատ ավելի հաջողված կլինեին, քան այն, ինչ հիմա նկարեմ: Կուզենայի լինել արվեստի ոլորտում...
Բծախնդիր է նույնիսկ նվերներ ընտրելիս
Մեծ բավականություն եմ ստանում հարազատներիս համար նվեր գնելիս: Եթե երկարաժամկետ բացակայում եմ երկրից, ապա բացառված է, որ կնոջս, քույրերիս, եղբորս ու զարմիկներիս որեւէ նվեր չգնեմ: Կարճաժամկետ ուղեւորությունների ընթացքում փոքր-ինչ դժվարանում եմ նվերների ընտրության հարցում, որովհետեւ բծախնդիր եմ՝ դժվար եմ ընտրություն կատարում: Բայց որպես քեռի, ամուսին ու հորեղբայր, շատ եմ սիրում իմ պարտականությունները կատարել: Կնոջս շատ եմ սիրում ծաղիկներ նվիրել, թեպետ այլ նվերներ էլ եմ անում: Օրինակ, օծանելիքի հարցում մի քանի անգամ ձախողվել եմ. հասկացա, որ կնոջս նախընտրած օծանելիքը միանգամայն այլ է, ու ես երբեք չեմ կարողանում գուշակել, թե նա ինչ բույր է նախընտրում: Հագուստի առումով գիտեմ՝ ինչ է սիրում ու այն, ինչ նվիրում եմ կնոջս՝ նա հաճույքով է հագնում: Ինչ վերաբերում է ինձ, ապա այն նվերները, որոնք իմ հիշողության մեջ մնացել են՝ դա քրոջս նվիրած գրքերն են, որոնք երազում էի ունենալ:
Ձմեռ պապի գոյությանը հավատացել է, մինչեւ ...
Չեմ հիշում, թե որ տարիքից եմ դադարել հավատալ Ձմեռ պապի գոյությանը: Երեւի ինչ-որ մեկն ասել է, որ նա իրականում չկա, բայց ծնողներս միշտ էլ բարձիս տակ ինչ-որ նվեր պարտադիր դրել են, չնայած Ձմեռ պապին երբեք նամակ չեմ գրել ու նրանից ինչ-որ բան խնդրել: Հիշում եմ, որ յուրաքանչյուր հունվարի 1-ին բարձիս տակից մի բան հանում էի, ի դեպ, բարձի տակ դնելը նոր երեւույթ չէր. հայրս երաժիշտ էր, նա հաճախակի հարսանիքների էր մասնակցում՝ դհոլ նվագում եւ երգում ու յուրաքանչյուր շաբաթ- կիրակիից հետո ես բարձիս տակ պարտադիր 3, կամ 5 ռուբլիանոց էի հայտնաբերում: Ու քանի որ փոքր էի, քույրս, որն ինձնից 5 տարի մեծ էր, միշտ խաբում էր ինձ, ձեռքիցս վերցնում էր փողերը, չնայած մյուս կողմից էլ ես գյուղում էի ու ծախսելու տեղ չունեի... |
| |
| Պատրաստեց ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2009-06-24 |
| ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՓՇՏԱԿՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՐՁԸ |
| |
Հայոց պատմության ու մշակույթի զեղծարարները հիմա էլ հասել են հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկուն
Օրերս ուկրաինական տեղեկատվական-վերլուծական կենտրոնի մասնագետները (www.analitika.at.ua) համացանցում հայտնաբերել են ոմն Սամվել Ազիզյանի աշխատությունը, որ կոչվում է «Մեծն Այվազյանի գաղտնիքը»: Վայ-պատմաբան Սամվել Ազիզյանի «աշխատության» հիմնական գաղափարն այն էր, որ նկարիչ Այվազովսկին երբեք չի ցանկացել պահպանել իր հայկական արմատները, ստեղծագործել է բացառապես ուկրաինական թեմատիկայով եւ երբեք չի եղել Հայաստանում:
Ազիզյանի ապատեղեկատվությանն արձագանքել է ANALITIKA.at.ua կենտրոնը՝ հրապարակելով վերլուծաբան Դավիթ Դավթյանի հոդվածն այս կապակցությամբ:
Իր հոդվածում Դավթյանը նշում է. «Մեծն նկարչի սերն ու նվիրվածությունը հայ ժողովրդի հանդեպ բազմիցս արտացոլվել է նրա տեղծագործություններում: Բավական է հիշել «Արարատ լեռան հովիտը», «Հայերի կոտորածը Տրապիզոնում, 1896թ.», «Թուրքերը հայերին ողջ-ողջ ծովն են նետում», «Երդում», «Նոյն իջնում է Արարատից», «Խրիմյան Հայրիկը Էջմիածնում» եւ շատ ու շատ այլ հայկական ոգով արված ստեղծագործություններ: 1896 թ. Համիդյան ջարդերից հետո Այվազովսկին մեծ ցուցահանդես է կազմակերպում Օդեսայում եւ ստացված ողջ գումարը բաժանելով երկու հավասար մասի, փոխանցում է Օսմանյան կայսրության բարբարոսություններից տուժած հայ եւ հույն ընտանիքներին»:
Հեղինակը նշում է, որ Այվազովսկին հաճախ է այցելել Հայաստան, եղել է սուրբ Էջմիածնում եւ արժանացել ամենայն հայոց կաթողիկոսի ջերմ ընդունելությանը:
Ի դեպ, վերլուծաբան Դավթյանը մատնանշում է նաեւ այն փաստը, որ Ազիզյանի ռուսերեն աշխատությունում առկա են բազմաթիվ ուղղագրական եւ քերականական սխալներ:
Ստացվում է, որ հայկական մշակութային փաստերի կեղծումը տվյալ դեպքում արվել է դիլետանտի կողմից եւ պարզապես ունեցել է հակահայկական միտում: Բացի այդ, չի բացառվում, որ Ազիզյան կեղծանունով հանդես եկող այդ անձնավորությունը բնավ էլ հայ չէ: |
| |
| ՆԱՆԱ ԳՆԴՈՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +20 | +5 |
| Շիրակ | +15 | -3 |
| Արարատ | +20 | +4 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|
Մուտք Գրանցվել