Կոսովոյում շարունակվող ծանրամարտի պատանիների եւ մինչեւ 15 տարեկանների Եվրոպայի առաջնության չորրորդ օրը ցերեկվա մրցահերթում պատանիների մրցաշարի մասնակից Մյասնիկ Կարապետյանը հանդես եկավ 65 կգ քաշային կարգում։
Նա առանձին վարժություններում եւ երկամարտում ցույց տվեց համապատասխանաբար 112, 137 եւ 249 կիլոգրամ ու բոլոր դեպքերում 11 ծանրորդների պայքարում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































