ՔԿ քննիչների կողմից ոստիկանին ենթադրյալ խոշտանգելու դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։
Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (մի խումբ անձանց կողմից խոշտանգումը) նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Իրականացվում են անհետաձգելի վարութային գործողություններ, այդ թվում՝ որոշում է կայացվել դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին»,- հայտնեց ՀԿԿ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
Իզաբել ՍԱՀԱԿՅԱՆ
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում


















































