Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՐԳԵԵՎԻ ԱՅՑԸ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է

Հունիս 30,1998 00:00
lurer

Հուլիսի 1-ին սպասվում էր ՌԴ պաշտպանության նախարար Իգոր Սերգեեւի այցը Հայաստան։ Սակայն այդ այցելությունը հետաձգվում է մինչեւ հուլիսի կեսերը։ Գեներալ Սերգեեւին նվիրված հրապարակումը կարդացեք մեր առաջիկա համարներից մեկում։

ԷԼ Ի՞ՆՉ ՆՈՐ ԲԱՆ ԿՄՏԱԾԵՆ

Երեկ, մինչ նախագահի հրամանագրով հրավիրված արտահերթ նստաշրջանի սկսվելը, պատգամավորները սկսեցին Խոսրով Հարությունյանին նեղել, թե ինչո՞ւ են Սահմանադրությանը հակառակ՝ անտեսվում կոնյակի գործարանի խնդրով արտահերթ նիստ հրավիրելու իրենց ստորագրությունները։ ԱԺ նախագահը նրանց հանգստացնում էր, թե այդ նիստն անպայման հրավիրվելու է։ Սակայն ԱԺՄ-ի եւ կոմկուսի ներկայացուցիչները, վկայակոչելով Քոչարյանի հրապարակավ արած այն հայտարարությունները, թե մտադիր չէ այդ նիստը հրավիրել, ապարդյուն փորձեցին այս մեկը ձախողել՝ պատգամավորներին կոչ անելով չգրանցվել, քանի դեռ այդ հարցը եւս օրակարգ չի մտել։

ԹԱՎԱԴՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՍՏՈՒԳԵԼ

Անցած շաբաթ իր ասուլիսում ԱԺ Վերահսկիչ պալատի նախագահ Աշոտ Թավադյանը հայտարարեց, որ ինքը մոտ օրերս կստորագրի եւ Ազգային ժողովին կներկայացնի Մեծածախ շուկայի վարկի, Կենսաթոշակային ֆոնդի գործունեության եւ Ազգային հեռուստատեսության պետական պատվերի կատարման վերաբերյալ Վերահսկիչ պալատի կատարած ստուգումների արդյունքները:

ՆՈՐ ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿ

Հուլիս 4-ին Մոսկվայում աշխատանքը կսկսի ԱՊՀ եւ Բալթյան երկրների ժողովրդահայրենասիրական ուժերի խորհրդաժողովը։ Հայաստանի պատվիրակությունը կգլխավորի Հայկոմկուսի առաջնորդ Սերգեյ Բադալյանը։ Հրավիրվող ատյանի նպատակն է լուրջ հիմք ստեղծել կամավորության սկզբունքով նոր միության կազմավորման համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930