Սկիզբը՝ «Առավոտ» օրաթերթի 15.10.2026թ. և 23.10.2026թ. համարներում
ՀՀ պետությունը այլընտրանք չունի, նա պետք է և պարտավոր է կրկնօրինակի (համաձայն Լի Կուան Յուի պրագմատիզմի սկզբունքի) ու կյանքի կոչի Սինգապուրյան սինդրոմի այս հիմնական սկզբունքները
Եթե ավտորիտարիզմի, դիկտատուրայի մեխանիզմները կիրառվում են և կոչված են հանուն ժողովրդի շահերի, միտված են երկրի կարևորագույն խնդիրների լուծման հետ, ապա նման պարագայում գործ ունենք պոզիտիվ դիկտատուրայի հետ։ Եթե դիկտատուրայի մեխանիզմները կիրառվում են իշխանական նեղ շերտերի շահերից ելնելով, որը վնասում է պետությանը, դա կլինի նեգատիվ դիկտատուրա կամ բթացման դիկտատուրա։ Լի Կուան Յուի կողմից իր ժողովրդին պարտադրված դիկտատուրայով համեմված ռեֆորմների հիմքում դրված էր 4 սկզբունք՝ ա) պրագմատիզմ, բ) մերիտոկրատիզմ, գ) կրթական-լուսավորչական դիկտատուրա, դ) ազնվություն կամ կոռուպցիայի ու հանցագործության դեմ տարվող կատաղի պայքար։ Պետությունը Լիի գլխավորությամբ, գիտակցաբար, ծրագրված, հարկադրելով իր ժողովրդին, դուրս բերեց ժողովրդին տգիտության և անգրագիտության ճահճից և երկիրը դարձրեց քաղաքակրթության օրրան, բացառին էտալոն։
Պոզիտիվ դիկտատուրան պաշտպանում է օրինապաշտ, կարգապահ, քաղաքացիների շահերը։ Պոզիտիվ դիկտատուրան պարտադրում է ՊԱԿՀ-ն գործել հանուն մարդու իրավունքների պաշտպանության, բարեկեցության և քաղաքացու կրթական հանակարգի, կյանքի որակի բարելավման ուղղությամբ։
Կարդացեք նաև
Գերհզոր, 1,5 մլրդ բնակչություն ունեցող Չինաստանը 2023թ. ամռանը պաշտոնապես հայտարարեց, որ իր երկրում անգրագիտության մակարդակը և աղքատության մակարդակը բերվել է 0-ի։ Լի Կուն Յուի խոստովանությամբ, «առանց կուլտուրական հեղափոխության, պարտադիր հարկադրական կրթական-լուսավորչական դիկտատուրայի, որը իրականացրեց Մաո Ցզե Դունը Ձինաստանում, Դեն Սյաո Պինը չէր կարող իրականացնել չինական արդյունաբերական բումը» և առանց Սինգապուրի կուլտուրական հեղափոխության, կրթական դիկտատուրայի, իրենք ևս չեն կարող ստեղծել Սինգապուրյան ինտելեկտուալ բումը, հզոր երկիրը։
Նախկին ՍՍՀՄ-ի օրոք, կրթական, լուսավորչական, հարկադրական պետական ծրագրերի համառ ջանքերով երկիրը դարձվեց 100% գրագիտության երկիր, և պարարտ «հող» ստեղծեց հասարակական գիտակցության գիտական մակարդակի զարգացման վրա: ՍՍՀՄ-ը իր ստեղծած կրթական, գիտական, ինտելեկտուալ գիտակցական բազայի շնորհիվ կարողացավ դառնալ աշխարհի 2-րդ հզոր տիրակալ երկիրը:
Հայաստանը ՍՍՀՄ-ի օրոք 80%-անոց անգրագիտությամբ երկրից դարձավ 100%-անոց հզոր գիտաարտադրական ներուժ ունեցող երկիր։ Հայաստանը գիտաարտադրական, կրթական-լուսավորչական ցուցանիշներով բարձր էր իր բոլոր հարևաններից և իր այդ ցուցանիշներով հավասարազոր էր Սինգապուրի ու Իսրայելի, Էստոնիայի նկատմամբ։ Իսկ 35 տարի անց ՀՀ-ն այդ ցուցանիշներով վերջինն է հարևանների մեջ և 10-ից ավեիլ անգամ զիջում է Սինգապուրին, Էստոնիային, Իսրայելին։ 35 տարում, ՀՀ պետությունը պրոգրեսի փոխարեն ռեգրես ապրեց։ ՍՍՀՄ-ում և սովետական Հայաստանում ծրագրային գիտակցական պայքար տարան կրոնի ու եկեղեցու դեմ և կրոնապաշտության մակարդակը բերեցին մինիմումի: Շատ հավատացյալ աստվածապաշտներ դարձան սկզբունքային աթեիստներ։ Սա խոսում է այն մասին, որ մարդու գիտակցական բազայի բոլոր էլեմենտները կառավարելի են և պետք է հմտորեն կառավարել։
Այսօր Սինգապուրը համարվում է աշխարհի ոչ միայն ամենակիրթ լուսավորչական երկիրը, այլև ամենաինտելեկտուալ քաղաքակիրթ երկիրը: Էստոնիան իր կրթական որակական ցուցանիշներով առաջատարներից մեկն է ԵՄ մեջ։
ՍՍՀՄ-ի և ՍՀ-ի պես հզոր քաղաքակիրթ երկրները քանդվեցին, իսկ Սինգապուրի պես անգրագետ, աղքատ երկիրը ծաղկեց և հզորացավ: Ինչո՞ւ. որովհետև ՍՍՀՄ-ում կուսակցական-քաղաքական գիտակցությունը, աշխարհակալ, մեծապետական, շովինիստական գաղափարախոսությունը ավելի բարձր մակարդակի վրա դրվեց, քան գիտական, կրթական գիտակցությունը, որը և արգելակեց բնականոն քաղաքակրթական զարգացման տրամաբանությունը:
ՀՀ-ում կիսագաղութի կարգավիճակը, միակուսակցական, ավտորիտար կառավարման համակարգը, միահեծան կուսակցապետությունը, ՀՀ-ի տնտեսության, քաղաքակրթական մակարդակի փոշիացման, դեգրադացման հիմնական պատճառները դարձան։
Լի Կուան Յուի ռեֆորմների հիմնաքարերից էր այն, որ զարգացած երկիրը պետք է լինի անկախ, ապակուսակցական և ապակոմունիստական: Սինգապուրյան ավտորիտար համակարգը, օգտագործելով կրթական-լուսավորչական դիկտատուրայի սկզբունքը, երկիրը հասցրեց ինտելեկտուալ բարձր մակարդակի: Սինգապուրյան ավտորիտարիզմը, պոզիտիվ դիկտատուրան, որը ուղղված է երկրի հզորացմանը, մարդկանց կյանքի որակի, կրթական մակարդակի բարձրացմանը, ընդհանուր բարեկեցությանը, միանշանակ պետք է ընդունվի ու կրկնօրինակվի պարտադիր ձևով ՀՀ պետական կառավարման համակարգում;
Այսինքն՝ պետությունը պարտադիր պետք է կառավարելի դարձնի գիտակցության տարբեր սեկտորների, գենոկոդերի, գենոծրագրերի պարտադիր զարգացումը՝ իր նպատակային խնդիրների իրականացման համար:
Այսօրվա հայ երեխային, եթե հարցնես՝ թե ի՞նչ կուզի դառնա՝ գիտնական, թե՞ «գողական» բարքերով մաֆիոզ, երեխան, բնականորեն տեսնելով ռեալ կյանքում ով ունի հեղինակություն, հարգանք, բարեկեցություն, հիմնականում գերադասում է «գողական» մաֆիոզի կարգավիճակը: Այսպիսին է ՀՀ-ում հասարակական ձևավորված գիտակցության և պետական անգրագիտության մակարդակը: Այսպիսի հասարակական գիտակցությամբ, կրթական-լուսավորչական մակարդակի, ՀՀ-ում հնարավոր չէ զարգացած հզոր երկիր կառուցել:
Երկրռւմ խորացող, մոլեգնող տգիտության, անգրագիտության, այլասերվածության, թմրամոլության, խաղամոլության աննախադեպ աճը պայմանավորված է արտաքին և ներքին թշնամական ուժերի կողմից ՀՀ պետությունը կագմաքանդելու, ոչնչացնելու հեռուն գնացող նպատակներով: Վերոհիշյալ չարաբաստիկ երևույթները, դրանք հայ ժողովրդի արտաքին ու ներքին թշնամու կողմից կառավարվող պատերազմի ղրևորումներ են: ՀՀ-ն թույլ և անկամ պսևդոիշխանությունները վերոհիշյալ չարաբաստիկ երևույթները արհեստականորեն ներմուծելով, երկրի ներքին կյանքում ստեղծում են անկառավարելի քաոս, որը հակահայկական թշնամական ուժերի համար ՀՀ պետությունը քայքայելու իմաստով դառձնում է կառավարելի։
Չինաստանը, Սինգապուրը, Թայվանը, Հարավային Կորեան իրենց գաղութացած տարիներին թաղված էին այս ճահճի մեջ: Միայն «կուլտուրական հեղափոխության», կրթական լուսավորչական դիկտատուրայի, դաժան միջոցների կիրառման արդյունքում, ոչ միայն դուրս եկան այդ փոսից, այլև դարձան քաղաքակրթական, գիտաարդյունաբերական զարգացման հզոր օջախներ: ՀՀ պետությունը, «բուլդոզերի» նման հարկադրաբար պետք է ուժ գործադրելով հայ ժողովրդին, պոզիտիվ դիկտատուրայի սկզբունքով, տանի քաղաքակրթական բարձունքների նվաճման։ Այլ տարբերակ չկա։
Այսօր ՀՀ պետության մեջ, հայ հասարակության մեջ, միջմարդկային հարաբերություններում, անհատի դեգրադացման արդյունքում, ամենաազդեցիկ ուժը դարձել է փողի ուժը, իշխանության ուժը, ֆիզիկական ուժը, թայֆաբազության ու գողական մշակույթում հիմնավորված «ախպերական», «ընկերական» ուժը:
Քաղաքակրթությանը բնորոշ ազգային կոմպոնետները կրթական լուսավորչական գիտելիքի, մասնագիտական գիտելիքի, աշխարհըմբռնման, գիտական ուժը, բարոյական նորմերի ուժը ՀՀ-ում հարգի չեն և ընկած են երկրորդ պյան: ՍՍՀՄ-ից ժառանգած հզոր կրթական լուսավորչական բազան, գիտատեխնիկական պոտենցիալը, անկախ ՀՀ-ում փոշիացվեցին: Արդյունքում ունենք թույլ ու անճար Հայաստանի Հանրապետություն։ ՀՀ-ն թույլ պետություն է, որովհետև ունենք թույլ իշխանություններ, թույլ պետական մարմիններ, թույլ անվտանգային համակարգ, թույլ տնտեսություն, թույլ բանակ և կադրերի ընտրման թույլ մեխանիզմներ, տգետ ու անկիրթ միջմարդկային հարաբերություններ:
Մարդու գիտակցական ներուժի անսահման մեծ սեգմենտը բազմաշերտ է և ուհի տարբեր մակարդակներ, սեկտորներ: Կարելի է տարանջատել մարդու գիտակցության տարբեր մակարդակներից, օրինակ` գիտակցության գիտական մակարդակ, կրթական մակարդակ, լուսավորչական մակարդակ, քաղաքական մակարդակ, բարոյական մակարդակ, կրոնական մակարդակ, «գողական» բարքերի մակարդակ և այլն: Գիտակցական այս մակարդակները բոլոր մարդկանց մեջ, մեկից շատ մյուսից քիչ, դարերի ընթացքում գենոծրագրերի ձևով ուղեղի ծալքերում մշակված կա: Սակայն, ռեալ կյանքի պայմաններում որոշ գիտակցական գենոծրագրեր ակտիվանում են, որոշ առօրյայում չօգտագործվող գենոծրագրեր մնում են ուղեղի հեռավոր ծալքերում, քնած ու մոռացված։ Այսինքն, պետությունը պարտադիր պետք է կառավարելի դարձնի գիտակցության տարբեր սեկտորների, գենոկոդերի պարտադիր զարգացումը, իր նպատակային խնդիրների իրականացման համար։
Հայ մարդու գիտակցության մեջ, գենոֆոնդի մեջ պետք է համակարգել բոլոր գենոծրագրերը ըստ կարևորության աստիճանի և կրթական համակարգի հիմնական խնդիրներից մեկը պետք է դարձնել այդ գենոծրագրերի, գենոկոդերի ակտիվացումը և առաջնահերթ կառավարումը։ Դպրոցներում, բոլոր կրթական հաստատություններում հայրենանվեր բոլոր գենոծրագրերը պետական մտածողության, հզոր ՀՀ պետության կառուցման անհրաժեշտության, պետականաշինության, բանակաշինության, անձնվեր հայրենասիրության և այլն, պետք է դարձնել կառավարելի, և այն պետք է դառնա կրթության, գիտության նախարարության առաջնահերթ ծրագրերից մեկը։
Հրայր Խառատյան
տեխ. գիտ. թեկնածու
«Առավոտ» օրաթերթ
05.11.2026



















































