Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՎԵԼ ՏԵՂՅԱԿ ԱՂԲՅՈՒՐԻՑ

Հուլիս 07,1998 00:31
David Shahnazaryan

«Իրավունքի» վերջին համարում «տեղյակ աղբյուրի» վկայակոչմամբ նշված էր, թե վերջերս Դավիթ Շահնազարյանը Կարեն Դեմիրճյանի հետ Գեղարքունիքի Նորադուզ գյուղում մի խնջույքի է մասնակցել, որի ժամանակ Դեմիրճյանը սեղանակիցներին հայտարարել է. «Ժողովուրդ ջան, մնաց 6 ամիս, ընդամենը եւ ինձ կտեսնեք նախագահի, իսկ Դավթին՝ վարչապետի աթոռներին»։

Պրն Շահնազարյանը, որին դիմեցինք պարզաբանումների համար՝ նախ, չէր ցանկանում անդրադառնալ այդ լուրին՝ այն համարելով պարապությունից ծնված հորինվածք։ Հետո, այնուամենայնիվ, նշեց, որ Դեմիրճյանի հետ վերջին անգամ ընտրությունների երկրորդ փուլից առաջ է հանդիպել, իսկ Նորադուզում առնվազն երկու տարի չի եղել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031