Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ԼՐՋԱՆԱԼՈՒ ՊԱՀԸ

Նոյեմբեր 11,1998 00:00 Share
eahk

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվից Երեւան ժամանեցին երեկ եւ նույն օրն էլ հանդիպեցին ՀՀ նախագահին։

Բաքվում կայացած հանդիպման ժամանակ, ինչպես պարզվեց մի հաղորդագրությունից, համանախագահները չեն համաձայնել Բաքվի այն առաջարկին, ըստ որի ԼՂՀ-ն պիտի Ադրբեջանի մաս կազմեր, եւ դրա դիմաց առաջադրել են իրենց տարբերակը՝ «միութենական պետություններ»։ Վերջին որակավորմանը, սակայն, համանախագահ Յուրի Յուկալովը չհամաձայնեց՝ ճշգրտելով՝ «միութենական համընդհանուր պետություններ», երբ կողմերը կազմում են մեկ ընդհանուր պետություն։ Իսկ այդ կողմերի հավասարության մասին եւ ընդհանրապես առաջարկությունների մանրամասները (որ արվել էին ՀՀ, իսկ դրանից առաջ՝ Ադրբեջանի նախագահներին) Յուկալովը լրագրողներին չվստահեց՝ միաժամանակ շեշտելով, որ ինչպես եւ նախկինում, բանակցությունները «շուկայում չեն վարելու»։

Սակայն մի չեզոք պատասխան, այնուամենայնիվ, տրվեց. «Մենք ստացել ենք հավասար պատասխաններ ե՛ւ Բաքվում, ե՛ւ Երեւանում»։ Իսկ կողմերի նոր առաջարկությունները պրն Յուկալովը գնահատեց իբրեւ «շատ լուրջ», «դրանք իսկապես նոր են եւ կարիք ունեն մանրամասն քննության։ Ինձ բոլորովին հասկանալի չէ Ադրբեջանի նախագահի՝ արտաքին քաղաքականության գծով խորհրդականի այն հայտարարությունը, թե մեր առաջարկները՝ ինչ-որ «միացյալ պետության» վերաբերյալ, մերժվել են։ Մենք նման առաջարկներ չենք արել»։

Իսկ Ադրբեջանի նախագահի լուրջ առաջարկները, ինչպես կրկնեց Յու. Յուկալովը, պետք է ուսումնասիրվեն, եւ ավելի ուշ կտրվեն պատասխաններ՝ հարցի առնչությամբ։ Ավելացնենք նաեւ, որ խնդրի լուծմանը կօգնի (համենայնդեպս Յու. Յուկալովը ճիշտ համարեց) «common (ընդհանուր) state» տարբերակը, որն իր ժամանակին օգտագործվել է Աբխազիայի եւ Վրաստանի միջեւ կայացած համաձայնություններում։

Ըստ ամենայնի, համանախագահներն այսօր կմեկնեն Լեռնային Ղարաբաղ։

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30