Լրահոս
Օրվա լրահոսը

ԾՆՎՈՒՄ ԵՎ ԱՊՐՈՒՄ ԵՆ ԱՌԱՆՑ ՎԿԱՅԱԿԱՆԻ

Ապրիլ 24,1999 00:00

ԾՆՎՈՒՄ ԵՎ ԱՊՐՈՒՄ ԵՆ ԱՌԱՆՑ ՎԿԱՅԱԿԱՆԻ Էջմիածնի շրջանի Լեռնամերձ գյուղը (Արմավիրի մարզ) իր կարմիր կենսագրությունից բացի բազմաթիվ այլ պրոբլեմային էջեր եւս ունի։ Դրանցից մեկն այն է, որ սոցիալապես ծանր վիճակում ապրող գյուղացիները հնարավորություն չունեն իրենց տղոցկան կանանց ծննդատուն տեղափոխել։ Արդյունքում՝ վերջին տարիներին Լեռնամերձի զավակները ծնվում են տան պայմաններում, գյուղի շատ շնորհալի ձեռքեր ունեցող մանկաբարձուհու օգնությամբ։ Ծնվելը՝ ծնվում են, մայրերն էլ վկայեցին, թե առողջ երեխաներ են ծնվում, իրենք էլ առողջության հետ կապված խնդիրներ չեն ունենում։ Բայց տներում ծնված լեռնամերձցիներին ոչ ոք ծննդյան վկայական չի տալիս։ Գյուղում բազմաթիվ երեխաներ կան՝ 0-5 տարեկան, որոնք իրենց անձը հաստատող որեւէ փաստաթուղթ չունեն։ Ճարպիկ ծնողները կարողանում են համապատասխան անձնագրային ծառայությունների հետ լեզու գտնել եւ ծննդյան վկայական ձեռք գցել։ Ավելի խեղճերի ու անապահովների երեխաները մեծանում են առանց վկայականի։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել