Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 01,2000 00:00

«ԱՐՄԵՆԻԱՆ» ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՒՄ Է ԱՐԴԵՆ 100%172ՈՎ Ստեղծվել է կառավարական հանձնաժողով, որը զբաղվելու է «Արմենիա» հյուրանոցի պետական 20% բաժնեմասի մասնավորեցմամբ։ Այդ հանձնաժողովի նախագահն արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն է, որին «Առավոտը» հարցրեց, թե արդյոք հյուրանոցի 80%-ի ներկա սեփականատերը մտադի՞ր է օգտվել մնացածը եւս գնելու իր առաջնահերթ իրավունքից, թե՞ հնարավոր է, որ 20%-ը սեփականաշնորհվի «Արմենիայի» կոլեկտիվին, ինչի համար նրանք 2 տարի պայքարում են. «Հանձնաժողովը կազմվել է հենց այն պատճառով, որ սեփականատերը ցանկություն է հայտնել 20% բաժնեմասը գնելու եւ այս փուլում ավելի շատ, փաստորեն, ընթանում են բանակցություններ՝ այդ իրավունքի իրականացման վերաբերյալ»։ իԸ ճՁԿ? Օրերս ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի հրամանագրով գեներալ-լեյտենանտի կոչում ստացավ ՀՀ ԱԱ նախարար Կառլոս Պետրոսյանը։ Նշված չէ, սակայն՝ ո՞ր ծառայությունների կամ արժանիքների համար։ Որքան հայտնի է, մեր աչքի առաջ դեռ ունենք չբացահայտված հոկտեմբերի 27-ի ոճրագործություն։ Առայսօր չի բացահայտվել նաեւ Լոռու մարզում կատարված այն սպանդը, երբ մի օրում սպանեցին մի ողջ ընտանիք։ Գուցե հիշյալ նախարարը նախագահին արջի ծառայությո՞ւն է մատուցել ու մենք չգիտենք։ ԵՎՐՈՍՊՈՐՏԻ ՓՈԽԱՐԵՆ՝ Mձի -TV «Առավոտի» երեկվա «Դար 21»-ից բացի» լուրի կապակցությամբ, «Դար 21» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Լիլիթ Մելքոնյանը ճշտեց, որ Աշոտ Աղաբաբյանը՝ «Դար 21»-ից բացի նոր հեռուստաընկերություն չի ստեղծում։ Պարզապես «Դար 21»-ը անվճար հիմունքներով պայմանագիր է ստորագրել «Mցջ -TV» ընկերության հետ՝ նույն հաճախականությամբ ցուցադրելու «Mցջ -TV»-ի հաղորդումները։ Այս ամենը տեղի կունենա առաջիկա մեկ ամսվա շրջանակներում։ Ինչ վերաբերում է մեծ գումարներ ներդնելուն, ապա այդ մեծ գումարները ներդրվում են «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման նպատակով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել