Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 06,2000 00:00

ՏԱՇԱԾ ՔԱՐ, ՈՐՆ ԱՌԱՅԺՄ ԳԵՏՆԻՆ Է Ըստ որոշ աղբյուրների՝ հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնի ամենահավանական թեկնածուն վարչապետի երբեմնի թեկնածու Արտաշես Թումանյանն է։ Սերժ Սարգսյանի՝ այս պաշտոնը զբաղեցնելուց հետո աշխատակազմի ղեկավարի պաշտոնը համարվում է հեռանկարայիններից։ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ Հետազոտական լրագրության համար ProMedia կազմակերպության հայտարարած մրցույթում գրանտների են արժանացել Վալերիա Զախարյանը /«Նովոյե վրեմյա»/, Վահան Իշխանյանը /ազատ լրագրող/, Սառա Պետրոսյանը /«Ազգ»/, լրագրողների մի խումբ՝ Էմանուել Մկրտչյանի գլխավորությամբ /«Սնարք»/, Ժաննա Ալեքսանյանը /«Հայկական ժամանակ»/, Ավագ եւ Վաչե Եփրեմյանները /«Կապան»/: Քաջ ծանոթ լինելով հիշյալ գործընկերների ստեղծագործությանը, «Առավոտը» ողջունում է ProMedia-ի ընտրությունը: «ԱՐՈՐԴԻՆԵՐՆ» ԱՅԼ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ԵՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ «Արորդիների ուխտ» կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով առաջարկում է գրավված տարածքը փոխանակել գրավված տարածքի հետ: Ըստ Ուխտի, Ղարաբաղից դուրս գտնվող «Հայաստանի կողմից գրավված ադրբեջանական հողերը» /բացառությամբ Լաչինի միջանցքի/ կարելի է փոխանակել «Ադրբեջանի կողմից գրավված հայկական Նախիջեւանի մարզի հետ»: ԸՆԴԱՄԵՆԸ 500 ՕՐԻՆԱԿ Վերահրատարակվելու է «Գրական թերթը», որի նոր գլխավոր խմբագիրն է Ալբերտ Իսոյանը։ Թերթի առաջին համարում հրատարակվել է մի հատված Հրանտ Մաթեւոսյանի նոր՝ «Եզրով» վիպակից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել