Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 08,2000 00:00

ԱԻՄ-Ը ԿԱՊ ՉՈՒՆԻ «Առավոտի» երեկվա համարում «Գավառական ցլամարտ» հրապարակման առնչությամբ ԱԻՄ-ի Արմավիրի մարզի դիվանական Տիգրան Ղազարյանը հարկ համարեց պարզաբանել Հայկոմկուսի եւ ԱԺՄ-ի ներկայացուցիչների ձեռնամարտին իրենց մասնակցության չափը։ Քանի որ միջադեպը տեղի էր ունեցել Էջմիածնում ԱԻՄ-ի գրասենյակի հարեւանությամբ, ԱԻՄ-ի մարզային կազմակերպության նախագահ Արմեն Բոյախչյանը տեսնելով, որ կոմունիստները 20-30 հոգով հարձակվել են մի քանի ԱԺՄ-ականների վրա, փորձել էր բաժանել եւ խաղաղեցնել նրանց։ Եվ ոչ ծեծկռտուքին մասնակցելու, ոչ նախապես հեռուստաբանավեճի ընթացքում անտեղի վիրավորանքներ հասցնելու հետ ԱԻՄ-ը կապ չունի։ ԳՆԵՐԸ ԿԲԱՐՁՐԱՆԱՆ Հունիսի 1-ի դրությամբ միջազգային գինը (պլաց) բենզինի համար եղել է տոննան՝ 375-380 դոլար, դիզ. վառելիքը- 1 տոննան՝ 225-230 դոլար։ ՀՀ-ում մեծածախ վաճառվում է՝ 20 լ՝ 6000-6200 դր., դիզ. վառելիքը՝ 2800-3000 դր.։ Ըստ նավթամթերք ներկրող ձեռնարկությունների՝ մինչեւ հունիս ամսվա վերջը նավթամթերքի գների ավելացման միտում կա։ Կառավարությունը թեպետ չի կարող միջամտել բենզինի գների բարձրացմանը, բայց խոստացավ վերահսկողություն սահմանել։ «ՉԻ». ԱՆԿԱԽ ԹԵՐԹ՝ ԱԶԱՏ ԸՆԹԵՐՑՈՂԻ ՀԱՄԱՐ ՈՒրբաթ օրը որոշ ընդմիջումից հետո լույս կտեսնի «Չորրորդ իշխանություն» շաբաթաթերթի հերթական համարը՝ իր ընթերցողներին ուղղված անսովոր դիմում-առաջարկով։ Թերթը հավակնում է դառնալ անկախ ֆինանսավորմամբ ազատ մամուլ՝ ստանալով հասարակական պատվեր եւ լույս տեսնել բաժանորդների աջակցությամբ։ Այս պարագայում թերթը զերծ կլինի տնտեսական ու այլեւայլ ճնշումներից եւ փակվելու վտանգից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել