Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 09,2000 00:00

ԿԱՊՐԵ՞ՆՔ ՄԻՆՉԵՎ 2003 Թ. Այսօր ԱԺ-ին ներկայացվող ծրագրի իրականացման արդյունքում կառավարությունը երաշխավորում է 2001-2003 թվականների ընթացքում կենսաթոշակների, նպաստների եւ բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձերի կրկնապատկում ու նաեւ արտահանման ծավալների տարեկան առնվազն 25% աճ. «Միաժամանակ, կառավարության գործունեությունն ուղղված կլինի 7-8 տարիների ընթացքում համախառն ներքին արդյունքի կրկնապատկմանը, գների շարունակական կայունության ապահովմանը»։ Մնում է, որ 10-րդ կառավարությունը մնա գոնե մինչեւ 2001-2002 թվականները։ Կարդացեք էջ 4։ ՄԻ՛ ԿՈՐՑՐԵՔ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՌԻԹԸ 1992-ի հուլիսի 15-ին ՌԱԿ կենտրոնական վարչությանն ուղղված իր տեղեկագրում ՌԱԿ ԿՎ ներկայացուցիչ Երվանդ Ազատյանը պատմում էր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ՀՌԱԿ-ի պատվիրակության հանդիպման մասին, որին մասնակցել էին նաեւ ՀՌԱԿ հանրապետական խորհրդի նախագահ Ռուբեն Միրզախանյանը եւ ՀՌԱԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավարը։ «Զգացի, թէ մեղմացման այս հանգրուանին առիթն էր նախագահին կարգ մը այլ առաջարկներ ներկայացնելու եւ անմիջապէս խնդրեցի ՀՌԱԿ-ի շէնք մը յատկացնել»,- գրում է պրն Ազատյանը։ Կարդացեք էջ 3։ ԿԱՌՈՒՑԵՆՔ ԵՎ ՊԱՇՏՊԱՆԵՆՔ «Ի պաշտպանություն ԼՂՀ-ի» կազմկոմիտեն երեկ կոնֆերանս էր հրավիրել ԵՊՀ դահլիճում։ Հաշվի առնելով սույն թեմայով հետաքրքրվածների թիվը (դահլիճը ավելի շատ դատարկ էր, քան կիսադատարկ- Լ. Ա.) կա՛մ այս խնդիրը հասարակությանն այնքան էլ չի հուզում, կա՛մ կազմկոմիտեի միջոցով այս խնդրի բարձրացումը այնքան էլ լուրջ եւ հեռանկարային չէր ընկալվել։ Ավելի մանրամասն՝ 3-րդ էջում։ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՀԺԿ գրասենյակից հայտնեցին, որ կուսակցությունն այսուհետ մամուլի ծառայություն ունի։ Ծառայության ղեկավար է նշանակվել «Հայուհին» ծրագրի հեղինակ Ռուզան Խաչատրյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել