Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 22,2000 00:00

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԱՐՏԱԳԱՂԹԵԼ Բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հավաստմամբ, վերջերս մեկ օրվա մեջ Հայաստանից վրացական պետհամարանիշներով 24 ավտոբուս է մեկնել, ամեն մեկի մեջ 60-70 հոգի։ Ավտոբուսների վրա նույն բարձրությամբ շարված են եղել անկողնային պարագաներ եւ ճամպրուկներ։ ԽԱՂԱՎԱՐԻՆ ՀԼՈՒ-ՀՆԱԶԱՆԴ Ճշմարիտ էր նշել հոկտեմբերի 27-ի գործով նախկին մեղադրյալներից մեկի պաշտպանը, թե Նաիրի Հունանյանն իր մատներին կապված թելերով խաղացնում է ամբողջ քննչական խմբին։ Արժե միայն հավելել՝ ոչ միայն նրանց։ Կուզենա՝ կմեղադրի, կուզենա՝ կհրաժարվի ու նոր մարդկանց կմեղադրի։ Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով նրան մեկ կհավատան, մեկ չեն հավատա… Կարդացեք էջ 3։ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ Կիրակի, «Ար» հեռուստաընկերության «Անուշադրության կենտրոնում» հայտնվելով, երկու սենսացիոն հայտարարություն արեց Խաչիկ Ստամբոլցյանը։ Նախ, որ գազամուղը պայթեցնում էր Բաբկեն Արարքցյանը։ Եվ երկրորդը, ընդգծելու համար շարժման մեջ պատահականորեն հայտնվածների նկատմամբ իր առավելությունը, պրն Ստամբոլցյանն իր իսկ խոսքերով, առաջին անգամ ասաց, թե «Կազմակերպել եմ 1965-ի Ցեղասպանությունը»։ ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ «Առավոտին» հասած լուրերի համաձայն, մոտ օրերս տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության պետի տեղակալ է նշանակվելու Մհեր Դավոյանը, որը, ցավոք, առայժմ չի հաջողել նոր հովանավորներ գտնել «Նորաթերթի» վերահրատարակման համար։ Մհեր Դավոյանը փաստորեն փոխարինելու է իր դիմումի համաձայն հեռացած Արայիկ Մանուկյանին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել