Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հունիս 22,2000 00:00

Թհ- ԺժխԿ Թ ՁՀձըժ Երեկ մեկ տարվա լռությունից հետո մամլո ասուլիս տվեց արդեն երեք տարեկան դարձած Երիտասարդական կուսակցության նախագահ Սարգիս Ասատրյանը: Ինչո՞ւ էր լռում՝ որովհետեւ նա գտնում է, որ ձայն հանելն իմաստ չուներ այս ժամանակահատվածում: Սակայն սա չի նշանակում, որ կուսակցությունն անտեղյակ է հանրապետությունում կատարվածին կամ նստած է անգործ: Կուսակցությունն իր առջեւ մի շարք խնդիրներ է դրել: Օրինակ, Հայաստանի տնտեսական համակարգը, որը պետք է բարելավել նախեւառաջ գազամուղների օգնությամբ: Նախագահը մեջբերեց ռուսական ասացվածքը՝ ՉրԴ ՊպսՏ Չ ՑՐցոպ, որով եւ պետք է առաջնորդվել: Ինչպես նաեւ, այսօր պրն Ասատրյանը Մոսկվայում մասնակցելու է Ռուսաստան-Բելառուս միջազգային խորհրդին առընթեր երիտասարդական կազմկոմիտեի առաջին նիստին: Այնտեղ նա կհանդիպի Ռուսաստանի այնպիսի քաղաքական գործիչների, ինչպիսիք են Զյուգանովը, Բերեզովսկին, Ժիրինովսկին՝ մի խոսքով, Ռուսաստանի քաղաքական բեմահարթակի ուրախություններին: Հետաքրքրասեր լրագրողները միանգամից հարցրին. «Իսկ լրագրողներ չե՞ք տանի»: «Ոչ,- հիասթափեցրեց Ասատրյանը,- Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը ունի լրագրողներ, համ էլ ձեզ հովանավորելու գումարն ավելի լավ է՝ տրամադրենք ուսման վարձը մուծելու հնարավորություն չունեցող մի ուսանողի»: Ի դեպ, ինքը՝ Ասատրյանը, գումար չի մուծելու. այս միջոցառման ծախսերն իր վրա է վերցրել Ռուսաստանը: Այն հարցին, թե որտեղի՞ց է գումարներ ստանում Երիտասարդական կուսակցությունը, Ս. Ասատրյանն ասաց, որ գումարներ չկան: Ամեն ինչ միանշանակ էր, պարզ եւ երեւի, առաջին անգամ լրագրողները չսկսեցին հորանջել եւ ննջել սեղանների վրա: Մ. ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇՆՈՐՀԱԿԱ՞Լ ԵՆ Ոչ պաշտոնական, բայց հավաստի մեր աղբյուրները պնդում են, թե ազգային հեռուստատեսության գործադիր տնօրեն Տիգրան Նաղդալյանն ու նրա մեկ-երկու գործընկերները, որ հեռուստատեսությունում առանցքային պաշտոններ են զբաղեցնում, իշխանությունների կողմից առատաձեռն վարձատրություն են ստացել՝ վերջիններիս համար ծանր ժամանակաշրջանում ստացած աջակցության եւ դրա համար կրած բարոյական վնասների դիմաց։ Նույն աղբյուրները տեղեկացնում են, թե Տիգրան Նաղդալյանը պետական գումարների հաշվին, մոտ 58 հազար դոլար արժողությամբ, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է նվեր ստացել։ Բացի այդ, վերջինս, ինչպես նաեւ ոչ անհայտ Արմեն Արզումանյանը, բնակարաններ են ստացել Բայրոնի փողոցում «Պարադիզ» գովազդային գործակալության կողմից կառուցված շենքում։ Ի դեպ, այս շենքում բնակարանի 1 քմ-ն, ըստ մեր աղբյուրների, արժե 800-1000 դոլար։ Ինչեւէ, այս տեղեկության իսկությունը ճշտելու համար դիմեցինք պարոն Նաղդալյանին։ Վերջինս նշեց, որ մեր տեղեկությունները մասամբ են միայն համապատասխանում իրականությանը եւ պարզաբանեց, թե «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան գնել է «Կայմ» հեռուստաընկերությունը եւ ինքը, որպես ծառայողական ավտոմեքենա, այն հազվադեպ է վարում։ Ինչ վերաբերում է բնակարանին՝ Տ.Նաղդալյանն ասաց. «Ես այդ բնակարանն արդեն մեկ տարուց ավելի է ունեմ եւ դա նորություն չէ։ Բայց դա որեւէ կապ չունի ոչ պետական փողերի, ոչ էլ «Պարադիզի» հետ։ Դա մասնավոր գործարք է եղել»։ Հիշեցնենք միայն, որ «Պարադիզ» գովազդային գործակալությունը ազգային հեռուստատեսությամբ հեռարձակվող գովազդի ամենախոշոր եւ հիմնական տեղադրողն է։ Տ.Նաղդալյանը հերքեց նաեւ, թե նույն այդ շենքում բնակարան ունի նաեւ Արմեն Արզումանյանը։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ ՄԵՂՐԻԻ ՄԱՍԻՆ ԵՎ ՆՐԱ ՇՈՒՐՋ ԱԺ պատգամավոր Գրիգոր Հարությունյանին խնդրեցինք Մեղրիի խնդրի շուրջ իր մի քանի նկատառումները ներկայացնել։ Պարոն Հարությունյանի ասելով Մեղրիի հիմնախնդիրների լուծմանը պետք է արագ մոտենալ. «Չի կարելի ուշացնել, քանի որ ամեն ուշացրած օրը Մեղրիում շատ ծանր հետեւանքներ կարող է ունենալ։ Մեղրեցին պետք է համոզվի, որ Մեղրին ոչ մեկին չի տրվում, Մեղրին մնում է Հայաստանին։ Արդեն ցեցը գցել են մարդկանց մտածելակերպի մեջ, ինչ ուզում եք՝ ասեք։ Եկեք գնանք Մեղրիում տուն առնենք, ինչո՞ւ չենք գնում։ (Պարոն Հարությունյանը հենց Մեղրիից ընտրված պատգամավոր է, եւ նրա ծնողներն ապրում են Շվանիձորում- Մ. Ե.)։ Դրա համար պետք է խուճապ լինի։ Ե՛վ նախագահը, ե՛ւ կառավարությունը, ե՛ւ ԱԺ-ն պետք է խուճապի մեջ լինեն, ե՛ւ ցանկացած մարդ։ Պետք է խուճապի մեջ լինել, որ մեղրեցին դուրս չգա Մեղրիից։ Այսօր մենք խոսում ենք Ղարաբաղի մասին։ Շատ լավ է, որ Ստեփանակերտ քաղաք եթե մտնենք՝ ինչ-որ տեղ եվրոպական քաղաքի է նմանվում, շատ լավ է, որ էլէներգիան 13 դրամ է, այս ամենը շատ լավ է, բայց, դժբախտաբար, նույնը չեմ կարող ասել Մեղրիի մասին, որովհետեւ Մեղրիում ահավոր վիճակ է, եւ սա պետք է բոլորիս անհանգստացնի»։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել