Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 07,2000 00:00

«ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԿՈՉՎԱԾ «ԲԼԴՈՒՂԻՑ» ՉԵՄ ՎԱԽԵՆՈՒՄ» Ասել էր Աշոտ Բլեյանը։ Հունվարի 10172ից սկսված դատաքննության ընթացքում նա բազմաթիվ միջնորդություններով ի ցույց էր դրել այս գործի փուչ բնույթը։ Սակայն նրա անմեղության ապացուցման եւ գործի ելքի համար էական նշանակություն ունեցող այդ շուրջ երկու տասնյակ միջնորդություններն այդպես էլ պատճառաբանված լուծում չստացան։ Ու թերեւս անտեղի էր Աշոտ Բլեյանի հույսը, թե դատական վիճաբանությունների փուլի սկսվելուն խոչընդոտելով՝ կհարկադրի դատարանին քննարկել իր միջնորդությունները։ Ըստ էության, զուր ջանք է նաեւ մեր այս ձեռնարկումը՝ ի ցույց դնել, որ այդ միջնորդություններն իրոք կարեւոր են։ Մեջբերում ենք ըստ «Բլեյանի գործ. Քրեական ֆոլկլոր կամ մեծ աղմուկ ոչնչից» գրքից, որում զետեղված են նրա բոլոր միջնորդությունները, հայտարարությունները, բողոքները եւ այլն։ Դրանց գերակշիռ մասը ուշագրավ կլիներ իրավաբանների համար, քանզի շարադրվում են այն փաստարկները, որոնց շնորհիվ ակնհայտ են դառնում, որ նախաքննության մարմնի ձեռք բերած նյութերը կորցրել էին իրենց ապացուցողական նշանակությունը։ Հուլիսի 28172ին արված միջնորդության մեջ, ասենք, նշված է, որ քննիչ Հովիկ Պետրոսյանի պետական խոշոր գումարների հափշտակման հիմքով 1999172ի փետրվարի 8172ի որոշումը «կայացվել է օրենքի կոպիտ խախտումով՝ նշված չեն գործի անջատման հիմքերը, որոշման մեջ ընգրկված չէ, կա՛մ պատճեններով, կա՛մ բնօրինակներով նրան կցված չէ անջատվող նյութերի՝ որոշումների, արձանագրությունների, փաստաթղթերի իրեղեն ապացույցների ցանկը»։ Մեկ այլ միջնորդության մեջ նշված էր, թե այս գործով ամբողջովին ոտնահարվել է ՔԴՕ 11 հոդվածի այն պահանջը, որ իրեղեն ապացույցները դատարան են ուղարկվում փաթեթավորված եւ կնքված վիճակում։ Նման բազմաթիվ փաստեր կարող ենք մեջբերել։ Սակայն անցնենք վկայություններին։ Գուցե շրջանցենք այն փաստը, որ շուրջ 70 վկա դատարան չներկայացան՝ «առանց ներկայանալու հնարավորությունը բացառող պատճառների» եւ Բլեյանը միջնորդել էր. «Ապահովել իմ գործով նախաքննության ընթացքում իմ դեմ վկայած անձանց (վկաներ, տուժողներ), հետ առերես հարցաքննվելու իմ իրավունքը (ՀՀ ՔԴՕ, հոդված 65.2)»։ Բայց չի կարելի շրջանցել վկաներին առնչվող բազմաթիվ ապօրինությունները։ Ըստ հունիսի 24172ի միջնորդության՝ «վկաները հարցաքննվել են ոչ միայն մշտական հաղորդակցություն ունենալով միմյանց հետ, այլեւ հարցաքննվել են միասին»։ Սա ՔԴՕ172ի 206 հոդվածի խախտում է։ Ըստ վկաների դատաքննական ցուցմունքների՝ նախաքննության ընթացքում կատարվել են վկայականների ու դասամատյանների զննման, առարկաների ճանաչման գործողություններ, որոնց արձանագրությունները գործում բացակայում են։ Զանգվածաբար ոտնահարվել է զննում կատարելու կարգը (ՔԴՕ հոդված 217, 218), առարկաները ճանաչման ներկայացնելու կարգը (ՔԴՕ հոդված 222)։ Այսպիսով, բացակայում են շատ վկաների հաղորդած տվյալների ստուգման աղբյուրները։ Ուստի, ըստ այս մի լուծում չստացած միջնորդության՝ շատ վկաների հաղորդած տվյալները չեն կարող ծառայել որպես ապացույց՝ ՔԴՕ172ի 112 հոդվածով սահմանված կարգի համաձայն։ Գործի առանձին դրվագներին վերաբերող միջնորդությունները հրապարակվել էին մամուլում։ Ուստի համառոտ անդրադառնանք. ա) Պետությունը 1995 թ. դասագրքերի տպագրության ծրագրով «Նոր դպրոցի» գործարքի արդյունքով վնաս չէր կրել։ Նախարարության նյութատեխնիկական մատակարարման բազան, որը հանրապետությունով մեկ իրագործել է դասագրքերի բաժանորդագրությունը, որեւէ բաժանորդից «Դասագիրք17295» ծրագրի վերաբերյալ պարտք172պահանջ չունի, բ) կրթահամալիրի տանիքների շինարարության համար հատկացված 500 հազար դրամի դիմաց կատարվել են բազմապատիկ աշխատանքներ։ Խախտումներ չկան, որեւէ քաղաքացի այս առնչությամբ կրթահամալիրին գույքային պահանջ չի ներկայացրել, չի բողոքել, գ) տուժող ճանաչված 5 նախկին աշակերտներից կամ նրանց ծնողներից որեւէ մեկն իր որեւէ ցուցմունքում չի նշել Աշոտ Բլեյանի անունը կամ նրա որեւէ գործողություն, որի արդյունքում իրենց վնաս հասցված լիներ։ Մյուս 4 տուժողներից ոչ մեկը չի հարցաքննվել՝ գտնվել են զինվորական ծառայության մեջ, դ) քրեական գործում չկա անցած տարիներին որեւէ պետական ու իրավապահ մարմնից, ծնողից, շրջանավարտից կամ ուսուցչից ստացված բողոք։ Ահա չնչին մասն այն փաստարկների, որոնց հիման վրա Աշոտ Բլեյանն ամբողջ դատաքննության ընթացքում ժամանակ առ ժամանակ միջնորդում էր դադարեցնել իր նկատմամբ քրեական հետապնդումը։ Օգոստոսի 2172ին նա կրկնել էր դատաքննության առաջին օրն իսկ արած միջնորդությունը եւ պնդել, որ դատավոր Իսկուհի Վարդանյանը կատարի ՔԴՕ172ի 334 հոդվածով սահմանված օրենքի պահանջը եւ պարզաբանի, թե այդ ինչպե՞ս է, որ ընդհանուր հաշվով՝ 49 մլն 631 հազար 800 դրամ իբր հափշտակած, վատնած, չարաշահած ու վնաս պատճառած անձին ներկայացված չէ «որեւէ քաղաքացիական հայց ո՛չ պետության եւ քաղաքացիների (իմ գործով) շահերը ներկայացնող դատախազության եւ ո՛չ էլ որեւէ քաղաքացու կամ կազմակերպության կողմից»։ «Կաշառքի ստացումն անխզելի կապված է կաշառք տալու հետ, այդպիսին է օրենքը։ Կաշառատուներ գործով, մեղադրական եզրակացությամբ չկան»,172 Բլեյանը միջնորդում էր ըստ քրգործի ցույց տալ այն մարդուն, որն իրեն կաշառք է տվել։ Նա միջնորդում էր որոշակիացնել ու պարզել իրեն մեղսագրվող արարքներում մեղքը, հանցագործությունը եւ հանցակազմը։ Բլեյանը պահանջում էր պարզաբանել, թե ի՞նչ դիտավորությամբ է ինքը գործել, «երբ հափշտակված ողջ գումարից մեկ լումա անգամ ինձ չի հասել՝ ըստ մեղադրական եզրակացության։ Սպորտայի՞ն, թե՞ բարեգործական դիտավորություն եմ ունեցել ես»։ Այս ամենն, ըստ էության, մնաց անպատասխան։ «Դատավորը պարտավոր է մանրակրկիտ ստուգել հայտարարությունների տեսք ստացած իմ բողոքները, իմ անմեղությունն ապացուցող, նախաքննության անօրինականությունը հաստատող հանգամանքները»,172 դեռ դատավարության սկզբում՝ հունվարի 24172ին հայտարարել էր Աշոտ Բլեյանը։ Վերջին դռնբաց դատական նիստի ընթացքում մեր հարցին ի պատասխան, թե իրոք ի՞ր ծրագիրն էր, որ ներկա չլինենք մեղադրական ճառի ընթերցմանը, պատասխանեց. «Ինձ թույլ չէի տա ձեզ դնել այսքան խղճուկ վիճակում։ Բոլորիդ աչքի առաջ, հրապարակային ու բացահայտ կատարվում է հաշվեհարդար. փաստորեն դրա ականատեսն եք։ Դա հանցագործություն է։ Ես պիտի հնարավորություն տայի, որ այդ հանցագործությանը չմասնակցեք, դրա օժանդակողը չդառնաք»։ Այսուհանդերձ, վերոհիշյալ փաստերին ծանոթանալիս էլ զգացողություն ես ապրում, թե հանցագործության մասնակից ես։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել