Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ԻՐԱՆԱԿԱՆ ԹԵՄԱՅՈՎ

Ապրիլ 11,2001 00:00

ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ԻՐԱՆԱԿԱՆ ԹԵՄԱՅՈՎ «Իրանագիտության կովկասյան կենտրոնում» տեղի ունեցավ «Միջին եւ Մերձավոր Արեւելքի պատմամշակութային ավանդույթները եւ ժամանակակից զարգացումները» գիտական կոնֆերանսը։ Կոնֆերանսին մասնակցում էին ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի, ԱՌՀՀԿ, ԵՊՀ իրանագիտության, արաբագիտության եւ աստվածաբանության ֆակուլտետների երիտասարդ գիտնականները։ Դիտարկված պրոբլեմային շրջանակներն էին՝ այն պայմանների քննական դիտարկումը, որոնք նպաստեցին իսլամի տարածմանը տարածաշրջանում, Իրանի դերը Մերձավոր եւ միջինարեւելյան տարածաշրջանի պատմամշակութային զարգացումներում, նրա ազդեցությունը իսլամական աշխարհի մշակույթի վրա՝ ըստ այդ մշակույթը կրող տարբեր ազգերի եւ ժողովուրդների։ Տարածաշրջանի ժամանակակից քաղաքական զարգացումները դիտարկվեցին գիտաժողովի երկրորդ մասում: Գիտաժողովը «Դեպի քաղաքակրթությունների երկխոսություն» ծրագրի շրջանակներում կազմակերպել էին «Ներդաշնակ աշխարհ» հասարակական նախաձեռնությունը, հայ-իրանական մշակութային «Միհր» ակումբը եւ «Իրանագիտական կովկասյան կենտրոնը»։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել