Լրահոս
Օրվա լրահոսը

Թող մի անգամ էլ Փաշինյանը մտնի Ադրբեջանի տարածք, կարող է նույնիսկ հովիվ ձևանալ, տեսնենք՝ հետ կտա՞ն, թե՞ չէ. Սամվել Կարապետյան

Հոկտեմբեր 27,2026 16:05 Share
Աջակցեք aravot.am-ին

«Կարող են ԹՐԻՓՓ-ը որպես միջանցք բացել և մեզ ցտեսություն ասել, իսկ նույն վտանգները շարունակեն կախված լինել մեր գլխին»,- ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին՝ եթե Խաղաղության համաձայնագիրը ստորագրված չէ, ԹՐԻՓՓ-ի ստորագրումն ինչ վտանգներ կարող է ենթադրել։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների վերաբերյալ հայտարարությանը, այս մասին էլ ասաց. «Մենք կմասնակցենք, կհաղթենք, ինքը գիտի՝ ոնց»։ Հավելեց, որ հավանական չի համարում ՔՊ-ի հաղթանակն արտահերթ ընտրություններից հետո. «Գնդակահարես, ինքը չի գնա արտահերթ ընտրությունների, 1 մլրդ դոլար ծախսելով՝ հազիվ կարողացել է մի 49 տոկոս ձայն հավաքել»։

Փաշինյանի՝ ընդդիմության մասին հայտարարության հետ կապված էլ ասաց. «Պետականամետ իշխանություններ են պետք, ընդդիմությունը միշտ պետականամետ է։ Մեր բախտը չի բերել, որ ունենք ադրբեջանաթուրքամետ իշխանություններ»։

Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» թեկնածուի ձերբակալման և հայտնի տեսանյութի մասին էլ Սամվել Կարապետյանը նշեց. «Եթե իսկապես ընտրակաշառք բաժանած լինեինք, ընտրակաշառք վերցնողներին էլ կձերբակալեին, բայց ձերբակալել են թիմի բոլոր անդամներին… Եթե 5 օր առաջ ձերբակալում են ամբողջ թիմին, դա խոսում է իրենց վախերի մասին, հասկանում էին, որ պարտվում են»։

Սամվել Կարապետյանը փաստում է՝ բոլոր այն համայնքներում, որտեղ ՔՊ-ն հաղթել է, տեղի ՔՊ-ի թեկնածուի վրա գործեր կան հարուցված. «Եթե տվյալ մարդիկ ասեն՝ չէ, ՔՊ-ի հետ չաշխատեն, իրենց էլ կկալանավորեն, բայց դրանք նաև ՔՊ-ի գերեզմանափորներն են»։

ՔՊ-ի հաղթանակի վերաբերյալ էլ նշեց՝ մարդկանց փող են տալիս, ընտրում են։ Իսկ ինչ վերաբերում է «Ուժեղ Հայաստանին», այս մասին էլ նշեց. «Մենք 360 մարդ ունենք կալանավորված՝ ներառյալ տնային կալանքը, և կաշառքի ոչ մի դեպք չունենք»։

Դիտարկմանը, թե եթե ասում են՝ արտահերթ ընտրություն չի լինելու, մի՞թե ապահովելու են 7 ձայնը Սահմանադրության փոփոխության համար, Սամվել Կարապետյանը հետևյալ կերպ պատասխանեց. «Ապահովելու ենք Փաշինյանի հեռացումը»։

Առաջիկա ՏԻՄ ընտրությունների մասին Կարապետյանը նշեց. «Սպիտակում ունենալու ենք թեկնածու և պայքարելու ենք հաղթանակի համար»։ Միևնույն ժամանակ հավելեց, որ չի բացառվում՝ այդ թեկնածուին էլ ձերբակալեն։

Փաշինյանի և Ռուբեն Ռուբինյանի՝ ընդդիմությանը տրված պիտակների վերաբերյալ էլ Սամվել Կարապետյանը նշեց. «Հայաստանին լոյալ իշխանություն է պետք, ընդդիմությունը ազգասեր, հայրենիքի համար պայքարող ընդդիմություն է, իսկ իշխանությունը, տեսնում եք՝ ինչ քայլեր է անում։ Իրենց գնահատականը կտա հայ ժողովուրդը ու շատ շուտով»։

Ճեպազրույցում հոկտեմբերի 27-ին էլ անդրադարձ եղավ։ Հարցին ի պատասխան՝ ինչպես է գնահատում բացահայտմանն ուղղված իշխանությունների ջանքերը, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը նշեց. «Այս իշխանությունը ոչ խելք ունի, ոչ շնորհք, ոչ էլ կամք, դրա համար էլ ոչ մի բան էլ չի լինի»։

ԵԱՏՄ զեկույցի և գազի գնի հնարավոր թանկացման մասին էլ նշեց. «Փաշինյանն անցած շաբաթ հերթական ստերը խոդեց, որ նրանք մի քանի անգամ թանկացրել են։ Բայց հիմա կթանկացնեն, թե ոչ, ամբողջությամբ կախված է Փաշինյանի խելքից ու շնորհքից։ Ինքը ուժեղ բանակցող է, վստահ եմ՝ կգնա, կխնդրի, որ թանկացնեն։ Իր նպատակը հայ ժողովրդին աղքատացնելն է… Այն համայնքներում, որտեղ աղքատության մակարդակը 50 տոկոս և ավել է, Փաշինյանը շատ լավ ձայներ է հավաքում, իսկ որտեղ մարդիկ մի քիչ ապրելու հնարավորություն ունեն ապրելու, այլ պատկեր է»։

Հաջիևի այն հայտարարության վերաբերյալ, թե Հայաստանը պետք է ներողություն խնդրի Ադրբեջանի ժողովրդից, Կարապետյանն այսպես արտահայտվեց. «Մենք որ ասում էինք՝ Ալիևը չի կանգնելու, հենց դրա մասին էինք ասում, ինչ էլ անի Փաշինյանը՝ նա չի կանգնելու։ Իրենց նպատակը խաղաղությունը չէ, ես չեմ պատկերացնում աշխարհում մի մարդ, որ կուզենա Փաշինյանի հետ խաղաղ ապրել»։

Հարցին՝ 300 հազար ադրբեջանցիները ե՞րբ են գալու, Կարապետյանն այսպես արձագանքեց. «Հերթով գալիս են, մեկը Շաքի է մտել, մյուսի անունը հովիվ են դրել, մենք ի՞նչ գիտենք… թող մի անգամ էլ Փաշինյանը մտնի Ադրբեջանի տարածք, տեսնենք՝ հետ կտա՞ն, թե չէ, կարող է նույնիսկ հովիվ ձևանալ»։

Եկեղեցու մի քանի գործերով հաղթանակների մասին Կարապետյանը նշեց՝ կան պարկեշտ դատավորներ, որոնք չեն ուզում խաղալ իշխանությունների խաղը. «Աշխարհը նույնպես դատապարտում է, որ ՀՀ իշխանություններն ապօրինի գործողություններով են զբաղված… »:

Սամվել Կարապետյանի ճեպազրույցը

Դատական նիստն ամբողջությամբ

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031