«ԹՐԻՓՓ-ի լայնություն-երկարությունը տրամաբանական կլիներ հարցնել, եթե ԹՐԻՓՓ-ը լիներ, օրինակ, նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված Լաչինի միջանցքի հետ նույնական մի պրոյեկտ, ըստ որի՝ պետք է ստեղծվեր մի արտատարածքային տարածք, որը պետք է լիներ Հայաստանի իրավասությունից, ինքնիշխանությունից և վերահսկողությունից դուրս»,- ԱԺ նստաշրջանում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Նա հավելեց․ «Բայց քանի որ ԹՐԻՓՓ-ը տարածք չէ, առավել ևս՝ արտատարածքային տարածք չէ, այլ ենթակառուցվածքային բիզնես նախագիծ է, այն չի կարող ունենալ տարածք, այն կարող է ունենալ ենթակառուցվածքներ՝ երկաթգիծ, ճանապարհ, գազատար, էլեկտրահաղորդիչ գիծ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն արձագանքեց Ռուբինյանին․«Փաստորեն Ռուբեն Ռուբինյանն ընդունեց, որ նոյեմբերի 9-ով միջանցք է տրվել Ադրբեջանին։ Եվ ուզում եմ հստակեցնել, թե ստորագրողն ով է եղել»։
Մանրամասները՝ տեսանյութում
Տեղի ունեցավ վիճաբանություն։ «Տիկին Գրիգորյան, խնդրում եմ՝ ինձ սխալ հղումներ մի արեք, ես այդպիսի բան չեմ ասել, ասել եմ ուղիղ հակառակը»,- ասաց Ռուբինյանը։ Աննա Գրիգորյանը կոչ արեց չընդհատել իրեն։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































