««Ուժեղ Հայաստանն» ասում է, որ պետք չէ ԹՐԻՓՓ-ն իրագործել, քանի դեռ «խաղաղության պայմանագիրը» ստորագրված չէ։ Բայց ես կարծում եմ, որ այս պնդումը գալիս է խորը թյուրընկալումից։ Մեր հարգարժան գործընկերները կարծում են և համոզված են, որ ԹՐԻՓՓ-ը վատ բան է Հայաստանի համար։ Բայց ԹՐԻՓՓ-ն ամենևին վատ բան չէ Հայաստանի համար»,- ԱԺ նստաշրջանում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Ես կասեմ հակառակը՝ շատ լավ է, որ ԹՐԻՓՓ-ի իրագործումը որևէ կախման մեջ դրած չէ «խաղաղության պայմանագրի» ստորագրման և վավերացման հետ, ինչպես և շատ լավ է, որ Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացը նույնպես կախման մեջ դրված չէ «խաղաղության պայմանագրի» ստորագրման հետ, որովհետև հիմա «խաղաղության պայմանագրի» ստորագրման հետ կապված կա խնդիր՝ Ադրբեջանն անում է պնդում և այդ պնդման հիման վրա հրաժարվում է հենց հիմա ստորագրել «խաղաղության պայմանագիրը»։ Մենք համաձայն չենք պնդման հետ և ասում ենք՝ հենց հիմա պատրաստ ենք ստորագրել։ Եվ այս համատեքստում շատ լավ է, որ խաղաղության այն մյուս կոմպոնենտները, որոնք արտահայտվում են գետնի վրա, կանգնած չեն»,- հավելեց Ռուբինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հայտարարություններին՝ Ռուբինյանն ասաց․ «Պարոն Կարապետյան, մենք ԹՐԻՓՓ-ով Ադրբեջանին բան չենք տալիս։ Մենք ԹՐԻՓՓ-ով Ադրբեջանի համար բացում ենք սահմանը նույն կերպ, ինչպես մեր համար ենք բացում»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































