Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Արարատ Միրզոյանը չի պատասխանում Հաջիևին․ «Վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ խաղաղություն ենք կառուցում»

Հոկտեմբեր 27,2026 16:35 Share
Աջակցեք aravot.am-ին

ԱԺ նստաշրջանում «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիրան Աբրահամյանը հարց ուղղեց Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին, թե ինչո՞ւ Միրզոյանը չի պատասխանում Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևի այն հայտարարությանը, թե «Հայաստանն ու հայ ժողովուրդը պետք է ներողություն խնդրեն ադրբեջանցի ժողովրդից»։

«Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, խաղաղություն է կառուցում»,- արձագանքեց Արարատ Միրզոյանը։

«Հասկանալի է, որ շատ բարդ է, որ խոչընդոտներ կան, փոսեր կան, շատ հեշտ է հեգնել։ Մենք փորձում ենք խաղաղությունն ամրապնդել, խնամել, հոգ տանել խաղաղության մասին։ Այնքան կարելի է արձագանքել, հավատացնում եմ ձեզ՝ ես այնքան ամպագոռգոռ և հայրենասիրական բառեր գիտեմ, այնքան պաթոսային բառեր գիտեմ։ Հարցը հետևյալն է՝ դա անելը կնպաստի՞ խաղաղությանը։ Իհարկե, չի նպաստի։ Դուք բերեցիք մի օրինակ, որը չի նպաստում, ես էլ կարամ 10 հատ անեմ, որ չնպաստի, և՞։ Վատ տեղ կհասնենք»,- հավելեց Միրզոյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031