Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱ-Ն ԲՈՂՈՔՈՒՄ Է

Ապրիլ 20,2001 00:00

ՀԱ-Ն ԲՈՂՈՔՈՒՄ Է Հելսինկյան ընկերակցությունը նամակով դիմել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովին, որի ուշադրությունն է հրավիրում հետեւյալ փաստերի վրա. – Չնայած Ազգային հեռուստատեսությունը, ըստ ստանձնած պարտավորությունների, վերանվանվել է «Հանրային», այսուհանդերձ գործադիր իշխանությունը շարունակում է իր հսկողության տակ պահել այն, մասնավորապես, նախագահի հրամանագրով են նշանակվում հեռուստատեսության խորհրդի անդամները։ – 2001թ. հունվարի 25-ից առ այսօր Հայաստանի տարբեր դատարաններում իրենց համոզմունքի պատճառով զինվորական ծառայությունից հրաժարվելու համար ազատազրկման տարբեր ժամկետների են դատապարտվել «Եհովայի վկա» կրոնական կազմակերպության 11 անդամ, իսկ կառավարամետ ԶԼՄ-ները շարունակում են լարել իրավիճակը նրանց շուրջը։ – 23 ամիս է՝ ազատազրկման մեջ է գտնվում «Նոր ուղի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, ՀՀ կրթության նախկին նախարար Աշոտ Բլեյանը, որին տնտեսական հանցագործությունների կեղծ մեղադրանքով առաջին ատյանի դատարանը դատապարտել է 7 տարվա ազատազրկման։ Անհրաժեշտ է նշել, որ ինչպես առաջին ատյանի դատարանի, այնպես էլ վերաքննիչ դատարանի դահլիճում, որտեղ առ այսօր շարունակվում է քննությունը, Ա. Բլեյանը գտնվում է առանձնապես վտանգավոր հանցագործների համար նախատեսված վանդակում, շրջապատված հրացանակիր պահակախմբով, իսկ դահլիճում միշտ ներկա են մոտ 15 ՄՀՆՋ-ցիներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել