Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՎՃԱՐԸ ՀԵՏԻՆ ՈՒԺ ՉՈՒՆԻ

Հունիս 06,2001 00:00

ՀԱՄԱՎՃԱՐԸ ՀԵՏԻՆ ՈՒԺ ՉՈՒՆԻ Օրերս խմբագրություն դիմեցին մի քանի քաղաքացիներ, որոնք ցանկանում էին ճշտել, թե արդյո՞ք օրինական է այն, որ ծննդաբերությունից հետո իրենք պարտավոր են մուծել 15.000 դրամ համավճար։ «Իմ աղջիկը վերջերս է ծննդաբերել, սակայն նրան հիվանդանոցից դուրս չէին գրում այնքան ժամանակ, մինչեւ նրանց տվեցի իմ անձնագիրը՝ խոստանալով, որ կվճարեմ 15.000 դրամը հենց որ աշխատավարձ ստանամ»,- ասաց քաղաքացիներից մեկը։ «Ընդհանրապես, եթե այդ օրենքը չի ընդունվել, ինչո՞ւ պետք է վճարենք համավճար, թե՞ դա էլ փող գռփելու մի պատրվակ է։ Ամբողջ օրը աղաղակում են, թե շատ երեխաներ ունեցեք, որ ազգը շատանա, բայց դրա դիմաց ստիպում են, որ վճարենք»,- պատմում էին մեզ դիմած կանայք։ Հարցի պարզաբանման համար դիմեցինք առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանին, որն էլ մեզ տեղեկացրեց, որ մայիսի 16-ին կառավարության ընդունած 15.000 դրամ համավճարի մասին որոշումը անվավեր է ճանաչվել։ «Օրենքը չունի հետին ուժ, ուստի, եթե տվյալ կինը ծննդաբերել է մինչեւ մայիսի 16-ը, ապա նա պարտավոր է մուծել համավճարը։ Իսկ եթե նրանց ընտանիքը սոցապ նախարարությունում գրանցված է որպես անապահով, ապա ազատվում են համավճարից»,- ասաց տիկին Սարիբեկյանը։ Ա. Դ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930