«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը
Դուք այսօր մարդ եք սպանել:
Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը ոչ միայն նրան կալանավորման հրահանգ տվածի ու կալանավորման որոշումը կայացրածի վրա են, այլ նաև բոլոր այն մարդկանց, ովքեր ծաղրում են մարդկանց առողջական խնդիրները:
Ամեն անգամ, երբ որևէ մեղադրյալի առողջությամբ պայմանավորված միջնորդություն է ներկայացվում մարդու նկատմամբ կալանք չկիրառելու, միշտ գտնվում են մարդիկ, ովքեր հեգնում են մարդու առողջական վիճակը, անտեսում են բժշկական տվյալները:
Կարդացեք նաև
Արդյունքում կալանավորվողներն իրենք էլ սկսում են չխոսել այդ հարցերից, որ հանկարծ այլ տպավորություն չստեղծվի ու լինում է սա:



















































