«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից հայտնում են
Խորը վշտով տեղեկացնում ենք, որ կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունների թեկնածու Արսեն Գևորգյանը, որին իշխանությունը ընտրություններից առաջ կալանավորեց` վարկաբեկման արշավ սկսեց անհիմն մեղադրանքներով։
Բանտում հերթական ընդդիմադիր գործչի մահվան պատասխանատվությունը կրում է այն մարդը, որի պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում և կալանավորում են։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը խորին ցավակցություններ է հայտնում Արսեն Գևորգյանի ընտանիքին։
Կարդացեք նաև
Քրեակատարողական հիմնարկների խոսնակ Նոնա Նավիկյանը «Ազատությանը» հայտնել էր, որ Գևորգյանը մահացել է ինֆարկտից:
«Այսօր ժամը 07։55-ի սահմաններում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող, 1980թ․ ծնված կալանավորված անձի համար կանչվել է շտապօգնություն ինքնազգացողության վատթարացման պատճառով։ Ժամը 08։30-ի սահմաններում շտապօգնության անձանակազմի կողմից արձանագրվել է կալանավորված անձի կենսաբանական մահը»,- հայտնել են Քրեակատարողական հիմնարկների լրատվականից:


















































