Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿԱԷՍԹԵՏԻԿԱԿԱՆ ԱՌՎԱԿ

Հունիս 06,2001 00:00

ՀԱԿԱԷՍԹԵՏԻԿԱԿԱՆ ԱՌՎԱԿ Սա շինհրապարակ չէ, եւ ոչ էլ կտտանքների համար նախատեսված տարածք։ Թեեւ առաջին հայացքից հենց այդպիսի տպավորություն է թողնում՝ վեր խոյացած սուր-սուր ցցեր, ժայռաբեկորներ ու ավազաբլուրներ։ Սա ընդամենը Գետառի՝ համալսարանի հարեւանությամբ գտնվող հատվածն է։ Թեեւ, ինչ խոսք, այն ոչ գետի է նման, ոչ էլ նույնիսկ առվի, լավագույն դեպքում հիշեցնում է ճահճացող աղբավայր։ Ու այս «աչք ու քիթ շոյող» տեսարանը տուրիստների 300 հազարանոց բանակ ընդունելու պատրաստվող մայրաքաղաքի կենտրոնում է, երեւանցիների սիրելի զբոսայգու մարդաշատ հատվածում։ Եվ այսպես, արդեն երկու (եթե ոչ ավելի) տարի։ Գուցե պատմության էջերում Ռոբերտ Նորարար կոչվելու իրավունքի համար պայքարող քաղաքապետը իր՝ աչքի ընկնելու համար արած նորարարաշինարարական գործերի ցուցակում հերթական «պտիչկան» դնելու նպատակով գոնե զբաղվի այս հարցով։ Մ. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել