Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՄԱՐԱՆՉԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հուլիս 04,2001 00:00

ՍԱՄԱՐԱՆՉԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, մարկիզ Խուան Անտոնիո Սամարանչը պաշտոնավարության ավարտին հայտարարել է, թե անհնար է դոպինգի դեմ պայքարում վերջնական հաղթանակ տանել։ Իսպանիայի «Էլ Պաիս» թերթին տված հարցազրույցում նա մասնավորապես ասել է. «Հնարավոր է միայն շահել որոշ պատերազմներ եւ խոսել ժամանակավոր հաջողությունների մասին։ Վերջին տարիներին արգելված դեղամիջոցների ցանկը մի քանի անգամ մեծացել է, սակայն բժիշկները մշտապես ստեղծում են նորանոր խթանիչներ կամ նյութեր, որոնք քողարկում են օգտագործած դոպինգը»։ Այս պատերազմի որոշիչ պահը Սամարանչը համարում է 100 մետր արագավազքում օլիմպիական չեմպիոն եւ աշխարհի ռեկորդակիր կանադացի Բեն Ջոնսոնի որակազրկումը։ Նրա համոզմամբ, եթե նման բան մեկ անգամ էլ կրկնվի, դա կլինի ամբողջ օլիմպիական շարժման վերջը։ Հիշեցնենք, որ Սամարանչն իր լիազորությունները վայր է դնելու այս տարվա հուլիսի կեսերին՝ Մոսկվայում կայանալիք ՄՕԿ-ի համաժողովում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել