Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի ունեցած ողբերգությունը մի ամբողջ քաղաքական իրականության մասին է, որտեղ իշխանության հետ անհամաձայնությունը կարող է մարդու կյանք արժենալ․ Միքայել Գրիգորյան

Նոյեմբեր 10,2026 12:49 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀԿ խորհրդի անդամ Միքայել Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը

Ցնցված եմ, ցնցված են բոլորը։ Տեղի ունեցած ողբերգությունը մի ամբողջ քաղաքական իրականության մասին է, որտեղ իշխանության հետ անհամաձայնությունը կարող է մարդու կյանք արժենալ։

Արսեն Գևորգյանին ձերբակալեցին հոկտեմբերի 21-ին՝ Ստեփանավանի ընտրություններից ընդամենը չորս օր առաջ։ Կալանավորեցին երկու ամսով։ Այսօր՝ նոյեմբերի 10-ին, նա մահացել է կալանավայրում։

Հիմա մեզ փորձելու են համոզել, որ սա ընդամենը հերթական քրեական գործ է, հերթական պատահականություն, հերթական ցավալի դեպք։ Բայց հասարակությունն իրավունք ունի շատ ավելի լուրջ հարցեր տալու։

Ո՞վ է պատասխան տալու կալանավայրում մարդու մահվան համար։ Արդյո՞ք ամեն ինչ արվել է նրա առողջական վիճակը վերահսկելու և անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։ Կլինի՞ արդյոք անկախ, անաչառ և ամբողջական քննություն, թե՞ այս դեպքն էլ կփորձեն փակել օրվա հերթապահների ավտոլայվերով կամ շաբլոն հայտարարություններով։

Այս իշխանության օրոք քաղաքական մրցակցությունը գրեթե միշտ վերածվում է վարչական ու իրավական ճնշումների, և հետևանքների, որոնց մենք շատ ենք ականատես եղել։ Ընտրություններից օրեր առաջ ընդդիմադիր թեկնածուին կալանավորելը, նրա թիմակիցների ձերբակալությունները, քարոզարշավի փաստացի խաթարումը, իսկ հիմա՝ նրա մահը կալանավայրում, առանձին-առանձին դիտարկելու շքեղությունը հասարակությունն այլևս չունի։

Ո՛չ, սա սովորական քաղաքական վեճ չէ։ Եվ սա այն դեպքը չէ, երբ կարելի է ուսերը թոթվել ու ասել՝ քննությունը կպարզի։
Մարդ է մահացել։ Մարդ, որին ընդամենը քսան օր առաջ ազատությունից զրկեցին իր քաղաքական ճանապարհը անցնելու հանար։ Նրա ընտանիքն այսօր սուգ է ապրում, իսկ հասարակությունն իրավունք ունի և պարտավոր է պահանջելու պատասխաններ։
Ցավակցում եմ Արսեն Գևորգյանի ընտանիքին, հարազատներին և մտերիմներին։

Ուղղակի հարցը մեկն է՝ մինչև ե՞րբ։ Մինչև ե՞րբ է մեր երկրում քաղաքական պայքարը մարդկանց համար վերածվելու վախի, հետապնդումների ու անպատասխան մնացող ողբերգությունների։

Այս հարցի պատասխանը/լուծումը միասնականության մեջ է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30