Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՓՈՐՁ

Հուլիս 07,2001 00:00 Share

ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՓՈՐՁ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը երեկ հարցազրույց վերցրեց «Առավոտի» աշխատակցից՝ տեսնելով Մարգարիտ Եսայանի վիրակապված ձեռքը, նախարարը ձայնագրիչը գրեթե խլեց նրա ձեռքից եւ հարցրեց. – Որտե՞ղ եք կոտրել ձեր ձեռքը։ – Աշխատանքի վայրում։ – Իսկ ի՞նչ էիք անում։ – Ոտքս սահեց եւ ընկա։ – Իսկ ըստ լուրերի՝ ինչ-որ մեկը հարձակում է գործել ձեր վրա, դա ճի՞շտ է։ – Ոչ։ – Իսկ դա առնչություն չունի՞ «Հոկտեմբերի 27»-ի հետ կապված ձեր հոդվածներին։ – Դուք ավելի լավ կիմանաք։ Հարցազրույցը վարեց արդարադատության նախարար ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ Հ. Գ. Եթե կադրային փոփոխությունների պատճառով Դավիթ Հարությունյանը գործազուրկ դառնա, «Առավոտը» սիրով հրավիրում է նրան աշխատանքի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031