Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտը» 19.06.01թ. տպագրեց «Կեղծիքները խրախուսվո՞ւմ են ՊՆ-ում» խորագրով հոդվածը, կապված փոխգնդապետ

Օգոստոս 18,2001 00:00

ՕԴԻՑ ՎԵՐՑՐԱԾ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ «Առավոտը» 19.06.01թ. տպագրեց «Կեղծիքները խրախուսվո՞ւմ են ՊՆ-ում» խորագրով հոդվածը, կապված փոխգնդապետ Ալբերտ Հովհաննիսյանի հետ, որին դեռ 1995թ. զորացրելուց հետո Ատեստավորման հանձնաժողովի 8 անդամներից 6-ի ստորագրությունները կեղծված են եղել եւ, որը արդեն հաստատված է հայ փորձագետների միության մասնագիտական եզրակացությամբ։ Հուսով էինք, որ ՊՆ-ում ուշադրություն կդարձնեին հրապարակմանը, կընդունեին համապատասխան որոշում, կուղղեին իրենց սխալները, իրենց իսկ տված փոխգնդապետ Հովհաննիսյանի զորացրման հրամանում եւ, եթե չէին «ցանկանում» կամայականորեն տեսնել Հովհաննիսյանին իրենց շարքերում, ապա հրամանում ճշտելով Հովհաննիսյանի հայրանունը (որը կարելի էր վրիպել, սխալվել), պաշտոնը (որը անթույլատրելի է սխալվել, նույնիսկ ծիծաղելի է) եւ կուղարկեին իր օրինական թոշակին, որից զրկվել է փոխգնդապետ Հովհաննիսյանն արդեն 6 տարի (որեւէ մեկը ՊՆ-ում փորձե՞լ է հաշվել՝ ինչքան է կազմում եւ ինչպես կվարվեին, եթե իրենց հետ այդպես վարվեին)։ Եվ որպեսզի չուղղեին իրենց սխալները, «հաստատեին» հրամանում տված, օդից վերցրած «անհամապատասխանության հոդվածը», հանձնարարվում է զբաղվել, ինչպես եւ պետք է վարվեին, ՎՎՀ-ին (վերահսկիչ-վերստուգիչ հանձնաժողովին, այն ժամանակ նախագահ՝ գնդապետ Գագիկ Գեւորգյան (Կյաժ)։ Այսքան լուրջ, վստահելի, պատասխանատու ՊՆ կազմակերպությունից սկսվում է կեղծիքների եւ զրպարտումների հաստատումը, թույլ տալով առավել կեղծումներ իրենց իսկ տված եզրակացությունում։ Այսինքն՝ էլ չենք ասում, որ փոխգնդապետ Հովհաննիսյանը ծառայել է 5 զորամասերում, նրանք հաշվի չառնելով 5-րդ զորամասը (այսօրվա գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի զորամասը), գրում են՝ «ծառայել է 4 զորամասում», իսկ այս 4 զորամասից ընդամենը 2 հրամանատարից՝ հանցագործ հրամանատարներից ստացած, իհարկե, բացասական բնութագրերով, 1-ինը իր հանցագործությունը թաքցնելու համար գրում է. «Այդպիսի ընտանիքներին Հովհաննիսյանի այցերից մեկը տեւել է 55 օր»։ Իհարկե, երբ փոխգնդապետ Հովհաննիսյանը տվել էր գնդապետ Գ. Գեւորգյանին ընթերցելու, նա զարմացել էր, թե «ով… է գրել»։ Իրոք, նորմալ մարդը կամաչեր ձայնով ասելու, իսկ այստեղ գրել են, առանց մտածելու, որ եթե իրենք չեն ներկայացնում Ա. Հովհաննիսյանին պատասխանատվության, ապա իրենք պետք է ենթարկվեն պատասխանատվության, իսկ 2-րդը, ինչպես կռահեցիք, գնդապետ Գարեգինյանն է, որը եւ թույլ է տվել 8-ից 6 ստորագրության կեղծում։ Այս 2 զորամասերի «բացասական» բնութագրերի հիման վրա ՎՎՀ-ում գրում են՝ «Բոլոր զորամասերում նա իրեն դրսեւորել է բացասական կողմերով»… Փոխգնդապետ Հովհաննիսյանի գրած դիմումները, ինչպես ինքն է գրում մեզ, կամ ՊՆ-ին չէր հասնում, կամ չէին հասցնում, իսկ եթե հասցնում էին, ապա կադրերի վարչությունից ստանում էր մերժում։ Առայժմ այս փաստաթուղթը ստիպված մեկնաբանեցինք, բաց արինք չնչին չակերտները, որը չէինք ցանկանում, բայց երբ 1 ամսից ավելի է անցել եւ ՊՆ-ում թքած են ունեցել, ապա, խոստանում ենք, որ կշարունակենք պարզաբանումները՝ հաջորդ փաստաթղթերի չակերտների բացմամբ։ Եթե առաջին հոդվածում ես հարցականով վերջացրի, թե 6 տարի անց ՊՆ-ում կգտնվի՞ մեկը, որ կկարմրի Ա. Հովհաննիսյանի առաջ, ապա այժմ հարցնում եմ՝ ՊՆ-ից քանի՞սն են պատասխան տալու օրենքի առաջ։ Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել