Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ «ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ»

Հոկտեմբեր 25,2001 00:00

ՀԱՅԿԱԿԱՆ «ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ» Ըստ գյուղնախարարության լրատվական ծառայությունից ստացված տեղեկատվության՝ արդեն բոլոր հիմքերը կան, որպեսզի 2002թ. մայիսից բացառվի հորմոնացված հավի բդիկների (որոնք, ի դեպ, նույն գինն ունեն, ինչ տեղականը) ներկրումը Հայաստան՝ ի հաշիվ տեղական թռչնամսի արտադրության։ Հայրենական թռչնաբուծության հաղթանակի արտահայտությունը կարելի է համարել այն, որ հաճախ հավի ճտերով «բեռնավորված» մեքենաներ են շրջում գյուղերում, ինչը, իրոք, ոգեւորում է գյուղացիներին։ Սակայն քիչ չեն լինում նաեւ դեպքերը, երբ հետագայում վերջիններս պարզում են, որ իրենց գնած «հավերը» ընդամենը աքլորներ են, որոնք ոչ ձու ածելու ցանկություն ունեն, ոչ էլ կարողություն։ Ինչպես տեղեկացանք գյուղնախարարությունից, ներկայումս կտրուկ աճել է նաեւ անասունների գլխաքանակը եւ արտադրվող մսի ծավալները։ Սակայն բազմաթիվ են դաբաղ կոչվող հիվանդության դեպքերը, ինչը, գյուղնախարարության լրատվական ծառայության ղեկավարի հավաստմամբ՝ նորություն չէ։ Պարզապես հարցը լուրջ ուշադրության չի արժանացել, քանի որ իր տեսակով «անասունների գրիպ» համարվող այդ հիվանդությունն այնքան էլ վտանգավոր չեն համարել։ Բացի այդ, «հիվանդ կենդանու բուժումից 1 շաբաթ անց օգտագործելի է ե՛ւ միսը, ե՛ւ կաթը, վտանգն էլ թույլատրելիության սահմաններում է», ու դաբաղի գոյությունը չպետք է տագնապ առաջացնի, քանի որ մեր երկիրը դեռեւս միս չի արտահանում։ Իսկ, ա՛յ, Եվրոպայում այդպես չեն մտածում. դաբաղը խուճապ է առաջացնում մսի մեծածավալ արտադրությամբ եւ արտահանմամբ զբաղվող երկրների ու ընկերությունների շրջանում՝ անմիջականորեն առնչվելով նրանց վարկանիշին, քանի որ «երբեք հնարավոր չէ մորթված անասունի վրայի սպիներով պարզել՝ դաբաղի՞, թե՞ կատաղության դեմ էր կատարված պատվաստումը»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել