Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդն ու թմրամիջոցները

Մարտ 08,2002 00:00

Երիտասարդն ու թմրամիջոցները Շատերիս է հետաքրքրում երիտասարդության վերաբերմունքը թմրանյութերի նկատմամբ։ Այդ պատճառով փորձեցի պարզել, թե մանկավարժական համալսարանի երիտասարդներն օգտագործո՞ւմ են թմրանյութեր եւ ինչպե՞ս են վերաբերվում թմրամիջոցներին առհասարակ։ Էրիկ Պողոսյան – Թմրանյութերին վերաբերվում եմ շատ բացասական։ Կարծում եմ՝ այն քայքայում է ոչ միայն մարդու օրգանիզմն ու կյանքը, այլ նաեւ շրջապատող մարդկանց կյանքը։ Արտաշես Հարությունյան -Բացասական։ Կարծում եմ, որ տվյալ պահին հաճույք է պատճառում, սակայն թմրանյութերի ազդեցությունը շատ բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա։ Վաղարշակ Մանուկյան – Շատ բացասական։ Թմրամոլությունը խստագույնս փնովում եմ։ Վարդան Մկրտչյան – Բացասաբար։ Ես գտնում եմ, որ թմրանյութերը ապականում են ոչ միայն հոգին, այլեւ մարմինը։ Տիգրան Ստեփանյան – Շատ վատ։ Ես կարծում եմ, որ դա անգիտակցաբար են անում։ Չհասկանալով, որ քայքայում են իրենց կյանքը։ Արտակ Վարդանյան – Սկզբում հաճույքի համար են օգտագործում։ Հետո ուզում են նորից ու նորից։ Երբ հասկանում են իրենց արարքը՝ էլ չեն կարողանում հետ կանգնել։ – Դուք երբեւէ օգտագործե՞լ եք։ Էրիկ – Ոչ եւ չեմ էլ պատրաստվում օգտագործել։ Արտաշես – Ոչ։ Վաղարշակ – Ոչ եւ ցանկություն էլ չունեմ։ Վարդան – Ոչ եւ երբեք չեմ օգտագործի։ Տիգրան – Ոչ եւ երբեք չեմ անի այդպիսի բան։ Արտակ – Ոչ։ – Ձեր կարծիքով ինչո՞ւ են դիմում թմրանյութերին։ Էրիկ – Նախ օգտագործում են այն մարդիկ, որոնք ունեն փող եւ իշխանություն։ Իսկ ոմանք էլ օգտագործում են դառը իրականությունը մոռանալու համար։ Արտաշես – Ոմանց համար դրդապատճառը մեկն է՝ դժվարությունից ազատվելը, ոմանք էլ զուտ հաճույքի համար։ Վաղարշակ – Միայն հաճույքի համար։ Վարդան – Դա անում են հետաքրքրության համար։ Տիգրան – Սկզբից փորձում են։ Հետո դուրները գալիս է ու դառնում է սովորություն։ Ու չեն կարողանում հրաժարվել։ Արտակ – Հաճույքի համար։ – Ի՞նչ ծխախոտ եք ծխում եւ ի՞նչ միջոցներով եք գնում։ Էրիկ – Ծխում եմ «Սիգարոն»։ Սեփական միջոցներով։ Սովորում եմ եւ միեւնույն ժամանակ աշխատում, հոգալով եւ իմ հոգսերը, եւ ծնողներիս։ Արտաշես – Չեմ ծխում։ Վաղարշակ – Չեմ ծխում։ Վարդան -Ծխում եմ «Էլեմ»։ Սեփական միջոցներով։ Տիգրան – «Վինսթոն»։ Սեփական միջոցներով։ Արտակ – «Մարլբորո»։ Ընտանիքի գումարով։ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՄԻՐԱՔՅԱՆ Մանկավարժական համալսարան, 2-րդ կուրս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել