Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլոր համայնքներում «Ապրելու երկիր» կուսակցությունը հաղթահարել է անցողիկ շեմը և ներկայացված կլինի ավագանու կազմերում

Հոկտեմբեր 26,2026 15:39 Share
Աջակցեք aravot.am-ին

Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցությունը 6 համայնքներում արձանագրեց հետևյալ արդյունքները՝

  • Մեղրի- 18,82%
  • Դիլիջան-16,24%
  • Արթիկ- 8,84%
  • Ջերմուկ- 7,20%
  • Գորիս- 6,41% («Ապրելու քվե» դաշինք)
  • Մարտունի-4,81%

Բոլոր համայնքներում կուսակցությունը հաղթահարել է անցողիկ շեմը և ներկայացված կլինի ավագանու կազմերում։ Համայնքներում մեծ մասում «Ապրելու երկիր» կուսակցությունը զգալիորեն գերազանցել է նախորդ ընտրություններում արձանագրված արդյունքները։

Թեև բուն քվեարկության գործընթացն անցավ ոչ լայնածավալ խախտումներով, սակայն ինչպես մեր թիմակիցների, այնպես էլ ընդդիմադիր այլ թեկնածուների նկատմամբ բռնաճնշումները, ապօրինի ձերբակալությունները, վարչական ռեսուրսի համատարած կիրառումը, այդ թվում՝ ընտրողների նկատմամբ ճնշումները ստեղծեցին ծայրահեղ անհավասար պայմաններ ընտրություններին մասնակից ուժերի համար։

Այդպիսով, «Ապրելու երկիր» կուսակցությունն արձանագրում է, որ ՏԻՄ ընտրությունների արդյունքներն ամենևին չեն արտահայտում քաղաքացիների իրական քաղաքական նախապատվությունները, և այս ընտրությունները ևս մեկ քայլ նահանջ են ժողովրդավարության սկզբունքներից։

«Ապրելու երկիր» կուսակցությունը շնորհակալություն է հայտնում իրենց ձայնը տված հազարավոր քաղաքացիներին և վստահեցնում, որ մենք շարունակում ենք մեր պայքարը հզոր ու ժողովրդավար պետություն կառուցելու գործում։

«Ապրելու երկիր» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031