Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ. ԽՄԲԱՅԻՆ ՓՈՒԼՆ ԱՎԱՐՏՎԵՑ

Մարտ 22,2002 00:00

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ. ԽՄԲԱՅԻՆ ՓՈՒԼՆ ԱՎԱՐՏՎԵՑ Մարտի 19-ին եւ 20-ին Չեմպիոնների եվրոպական գավաթի խաղարկության 6-րդ տուրի հանդիպումներով խմբային մրցաշարն ավարտվեց։ Գրանցվեցին հետեւյալ արդյունքները. «A» խումբ. «Բավարիա» (Գերմանիա)-«Նանտ» (Ֆրանսիա)՝ 2։1, «Բոավիշտա» (Պորտուգալիա)-«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 0։3։ «B» խումբ. «Գալաթասարայ» (Թուրքիա)-«Բարսելոն» (Իսպանիա)՝ 0։1, «Լիվերպուլ» (Անգլիա)-«Ռոմա» (Իտալիա)՝ 2։0։ «C» խումբ. «Պանատինաիկոս» (Հունաստան)-«Ռեալ» (Մադրիդ, Իսպանիա)՝ 2։2, «Սպարտա» (Չեխիա)-«Պորտու» (Պորտուգալիս)՝ 2։0։ «D» խումբ. «Դեպորտիվո» (Իսպանիա)-«Բայեր» (Գերմանիա)՝ 1։3, «Յուվենթուս» (Իտալիա)-«Արսենալ» (Անգլիա)՝ 1։0։ Այսպիսով, 6 տուրից հետո ենթախմբերի մրցաշարային աղյուսակների ամփոփիչ տեսքն այսպիսին ստացվեց. «A» խումբ ՄՅՈՒ 6 3 3 0 13-3 12 Բավարիա 6 3 3 0 5-2 12 Բոավիշտա 6 1 2 3 2-8 5 Նանտ 6 0 2 4 4-11 2 «B» խումբ Բարսելոն 6 2 3 1 7-7 9 Լիվերպուլ 6 1 4 1 4-4 7 Ռոմա 6 1 4 1 6-5 7 Գալաթաս. 6 0 5 1 5-6 5 «C» խումբ Ռեալ 6 5 1 0 14-5 16 Պանատին. 6 2 2 2 7-8 8 Սպարտա 6 2 0 4 6-10 6 Պորտու 6 1 1 4 3-7 4 «D» խումբ Բայեր 6 3 1 2 11-11 10 Դեպորտիվո 6 3 1 2 7-6 10 Արսենալ 6 2 1 3 8-8 7 Յուվենթուս 6 2 1 3 7-8 7 Ենթախմբերում երկու առաջին տեղեր գրաված թիմերը չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում պայքարը շարունակելու իրավունք նվաճեցին։ Խմբային մրցաշարի հաղթող թիմերը քառորդ եզրափակիչի առաջին խաղերը կանցկացնեն սեփական հարկի տակ՝ հյուրընկալելով երկրորդը ճանաչվածներին։ Զույգերի վիճակահանությունը տեղի է ունենալու այսօր՝ մարտի 22-ին։ Տեղեկացնենք, որ կանոնակարգի համաձայն, այս փուլում միեւնույն խմբի երկու թիմեր չեն կարող զույգ կազմել, սակայն թույլատրվում է, որ դրանք ներկայացնեն նույն երկիրը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել