Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍ ՏԱՐՎԱ 77-ՐԴ ՆԻՍՏԸ

Հուլիս 25,2002 00:00

ԱՅՍ ՏԱՐՎԱ 77-ՐԴ ՆԻՍՏԸ «Հոկտեմբերի 27» քրգործով այս տարի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (մինչ երեկ) հրավիրել է փաստորեն 77 նիստ։ Մարտավարական փոփոխությունների արդյունքում Յու. Բախշյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Էդուարդ Աղաջանյանը ժամանակավորապես դատարան չի ներկայանում։ Մշտապես կարող ես դատարանում տեսնել Կ. Դեմիրճյանի եւ Վ. Սարգսյանի շահերի ներկայացուցիչ-փաստաբաններին, եւ ամբաստանյալներ Ն. Հունանյանի, Ա. Կնյազյանի, Է. Գրիգորյանի եւ Հ. Ստեփանյանի պաշտպաններին։ Երեկ Հանրային հեռուստատեսությունից ստացված գրության համաձայն պարզվեց, որ լրագրող Տիգրան Նազարյանն աշխատել է այնտեղ 91 թվականին եւ որ նա իրենց աշխատակիցը չի այլեւս եւ ներկայումս էլ նրա գտնվելու մասին իրենք տեղյակ չեն (դատելով Տ. Նազարյանի 99թ. հոկտեմբերի 27-ի գործողություններից եւ ԱԱ փոխնախարարի հետ խիստ բարյացակամ համագործակցությունից, կարելի է մեկ այլ գերատեսչության էլ նմանօրինակ հարցապնդում անել)։ Երեկ դատակոչված տուժող Հայկ Նիկողոսյանը (առողջապահության նախկին նախարար) մի ուշագրավ հանգամանք նշեց, որ ինքը 1 ժամվա ընթացքում դուրսուներս է արել ԱԺ նիստերի դահլիճից 3 անգամ եւ այդ ընթացքում չի տեսել Արմենակ Արմենակյանին։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել