Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսանողները դե՞մ են

Հոկտեմբեր 05,2002 00:00

Ուսանողները դե՞մ են Վանդակում՝ ինչպես կենդանաբանական այգում «Հետեւո՞ւմ եք արդյոք դատավարություններին» եւ «Ի՞նչ կարծիքի եք դատավարության ընթացքում մեղադրյալներին ճաղավանդակում պահելուն» հարցերին ուսանողները պատասխանեցին հաճույքով, սակայն ներկայանալու ցանկություն իսկ չունեցան. – Դատավարություններին ընդհանրապես չեմ հետեւում: Գտնում եմ, որ դատավարությունների ընթացքում պարտադիր չէ մեղադրյալներին ճաղավանդակներում պահել, եթե նրանք հոգեկան հիվանդ չեն եւ ներկաների համար ոչ մի վտանգ չեն ներկայացնում: – Մեկ անգամ փորձեցի հետեւել մի դատավարության, սակայն չհաջողվեց, քանի որ բացարձակ հետաքրքիր չէր: Իսկ ինչ վերաբերում է վանդակին՝ ես դրան համաձայն չեմ, քանի որ այն կենդանաբանական այգի է հիշեցնում: – Դատական նորույթներով չեմ հետաքրքրվում: Դատի ժամանակ մարդկանց վանդակի մեջ պահելը ստորացուցիչ է: Երբ մեղադրյալի մեղքն ապացուցված չէ, նրանց պետք չէ պահել վանդակում, քանի որ հետագայում նրանք դեռ կհասցնեն նստել «վանդակում»: – Դատավարություններին գրեթե չեմ հետեւում: Մեծամասամբ ինձ հետաքրքրում են հայտնի դատավարությունները, օրինակ՝ «27»-ի, Բերեզովսկու գործերը: Սակայն իրադարձություններին տեղյակ չեմ: Ճաղավանդակների կարիք չկա, եթե մեղադրյալները մոլագար չեն: – Սկզբից հետեւում էի «27-ի գործին»: Սակայն զգալով, որ դատավարությունը չի էլ պատրաստվում ավարտվել եւ հանցագործները դեռեւս նստած են դահլիճում, ընդհանրապես դադարեցրի հետեւել նման թատերականացված դատավարություններին: Ճաղավանդակների փաստն իր մեջ ինչ-որ անասնական տարր է կրում: Իսկ հաշվի առնելով, որ մեղադրյալները (ինչ հանցանք էլ որ կատարած լինեն) միեւնույն է՝ պատկանում են մարդկային ցեղին, այդպիսի վերաբերմունքը նրանց նկատմամբ դատողների կողմից կարելի է ամենամեծ հանցանքը համարել: – Գործի բերմամբ հետեւում եմ դատավարություններին: Ճաղավանդակներին կտրականապես դեմ եմ: Միգուցե մեղադրյալը դուրս է գալու դահլիճից ու գնա տուն: Արտասահմանյան գեղարվեստական բոլոր ֆիլմերում մեղադրյալները հանգիստ նստած են դահլիճում: Ի վերջո, եթե դա արվում է, որպեսզի մեղադրյալը չփախչի, նա չի էլ կարող դա անել այդքան մարդկանց ներկայությամբ: – Ուշադիր հետեւում եմ բոլոր դատավարություններին, ատում եմ բոլոր հանցագործներին, շատ լավ է՝ թող մնան այդ ճաղավանդակներում: Նրանք՝ այդ օրապակասները. վտանգավոր են հասարակության համար: Մ.ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել