Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել Հայաստան

Հոկտեմբեր 16,2026 18:01 Share
Աջակցեք aravot.am-ին

 Ermenihaber. Հայ և թուրք լրագրողները «Հայաստան-Թուրքիա մեդիա տուրի» ընթացքում այցելել են Ստամբուլում բնակվող հայ գործարար՝ Արետ Նիշան Թոփուզօղլուին (Արետ Նշան) պատկանող «Topuz Soğutma Isıtma Sanayi ve Ticaret A.Ş.» ընկերություն և ծանոթացել դրա գործունեությանը, արտադրատեսականուն ու արտահանման ուղղություններին։ Նշենք, որ ընկերությունը պլաստիկե դետալներից արտադրում է լվացքի մեքենաների և այլ կենցաղային տեխնիկայի պահեստամասեր։

Հայ և թուրք լրագրողների հետ հանդիպման ընթացքում Արետ Նշանն անդրադարձել է ընկերության գործունեությանը, Հայաստան-Թուրքիա առևտրային կապերին, երկու երկրների տնտեսական համագործակցության հնարավորություններին և սահմանների բացման հեռանկարներին։

Հայ գործարարը նշել է, որ մինչև 2000 թվականը համագործակցել են Թուրքիայում հայտնի «Arçelik» ընկերության հետ, որն արտադրում է կենցաղային տեխնիկա՝ լվացքի մեքենաներ, սառնարաններ և սպասք լվանալու մեքենաներ։ Նա հայտնել է, որ իր ընկերությունը հիմնականում ներմուծումներ է անում Իտալիայից ու Չինաստանից և արտահանում Եվրամիության երկրներ ու Թուրքիային սահմանակից երկրներ։

Արետ Նշանը, խոսելով Հայաստանի հետ տնտեսական հարաբերություններից, նշել է, որ իր ընկերությունն առաջին անգամ Հայաստան ապրանք է արտահանել մոտ մեկ ամիս առաջ։ Նաև հայտնել է, որ մինչ այդ իր ընկերությունը ոչինչ չի արտահանել Հայաստան, նշել, որ դեպի Վրաստան արտահանումների ծավալը բավականին մեծացել է։

«Իհարկե, մտածում եմ դեպի Հայաստան արտահանում անելու մասին, արդեն իսկ շատ երկրներ ենք արտահանում ու կարծում եմ, որ իմ ընկերության արտադրանքը Հայաստանում հետաքրքրություն կառաջացնի։ Շուտով ծրագրում եմ այցելել Հայաստան և միգուցե ձեր՝ այսօրվա այցն այդ գործընթացն ավելի կարագացնի»,- ընդգծել է հայ գործարարը։

«Երբ բացվի Հայաստան-Թուրքիա սահմանը, շատ կցանկանամ, որ իմ ընկերությունն ու արտադրվող ապրանքները ներկայացվեն Հայաստանում», – եզրափակել է Արետ Նիշանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031