Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ կարող է համարձակվել միջամտել Ադրբեջանի ներքին գործերին։ Նման բան մենք կտրականապես չենք ընդունում. Թուրքիայի նախկին վարչապետ

Հոկտեմբեր 16,2026 15:23 Share
Աջակցեք aravot.am-ին

Ermenihaber. Թուրքիայի նախկին վարչապետ, Թյուրքական պետությունների կազմակերպության ավագանիների խորհրդի նախագահ Բինալի Յըլդըրըմն անդրադարձել է Ադրբեջանում աշակերտուհիներին գլխաշորով դպրոց չթողնելու վերաբերյալ լուրերին և դրան հաջորդած քննարկումներին՝ ընդգծելով երկրի ներքին գործերին չմիջամտելու անհրաժեշտությունը։

Թուրքիայից հնչած քննադատությունների ֆոնին Յըլդըրըմը, որը հանդիսանում է նաև Թուրքիայի նախագահին առընթեր Բարձրագույն խորհրդատվական խորհրդի անդամ, հարցազրույց է տվել ադրբեջանցի լրագրող Ալի Վալիևին։

Նա շեշտել է երկու երկրների ինքնիշխանությանն ու անկախությանը հարգանքով վերաբերվելու կարևորությունը։

«Ո՞վ կարող է համարձակվել միջամտել Ադրբեջանի ներքին գործերին։ Նման բան մենք կտրականապես չենք ընդունում։ Նման փորձ անողներին ամենախիստ կերպով կպատժենք»,- հայտարարել է Յըլդըրըմը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է կայացնում իր որոշումները, իսկ Թուրքիայի պարտավորությունն է հարգանք ցուցաբերել դրանց նկատմամբ։ Յըլդըրըմը հավելել է, որ Թուրքիան նույն մոտեցումն է ակնկալում նաև Ադրբեջանից, և մինչ օրս դրան հակասող դրսևորումներ չեն նկատվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031