Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՕՐՀՆՎԻ ԷՆ ՍՀԱԹԸ

Հոկտեմբեր 09,2002 00:00

ՕՐՀՆՎԻ ԷՆ ՍՀԱԹԸ «Մենք պարտական ենք այն բանին, որ Ռուսաստանի եւ Հայաստանի հետաքրքրությունները համընկնում են, եւ մենք մեր հարաբերությունները կառուցում ենք հենց այդ փոխադարձ հետաքրքրությունների մակարդակով: Ես երախտապարտ եմ իմ ճակատագրին, որ ինձ բերեց Հայաստան աշխատելու եւ շփվելու հայերի հետ: Մենք պետք է հպարտանանք մեր երկկողմ հարաբերություններով՝ եւ քաղաքական, եւ ռազմական, եւ գիտատեխնիկական ասպարեզներում: Մեզ հիմա պետք է ձեռք-ձեռքի տալ ու աշխատել միասին»,- հայտարարեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Ա. Դրյուկովը ՌԴ արտաքին գործերի նախարարության հիմնադրման 200-ամյակի կապակցությամբ Ռուս-հայկական համալսարանի գիտական խորհրդի կազմակերպած համաժողովում: Ինչպես նշեց համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, ռուս-հայկական համագործակցության մեջ համալսարանի դերը շատ լուրջ է եւ մեծ, որն էլ պայմանավորված է նախեւառաջ կրթական համակարգի կարեւորությամբ, որովհետեւ այսօր Հայաստանում գործող բուհերի ցանկում Ռուս- հայկականը միակն է, որ ակտիվ եւ ամենասերտ կապերն ունի ՌԴ կրթական համակարգի հետ, կրթության ամբողջ գործընթացը եւ ծրագրերը կազմված են՝ ելնելով Ռուսաստանում գործող պետական ստանդարտներից: Եվ այդ իմաստով շատ կարեւոր է նոր սերնդի դաստիարակությունը եւ նրանց պատրաստումը՝ 21-րդ դարում պատասխանատվություն ստանձնելու համար: «Ելնելով այն հանգամանքից, որ համալսարանը ոչ միայն կրթական օջախ է, այլեւ մշակութային եւ հումանիտար հարաբերությունների կամուրջ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, այն իր լուրջ դերն ունի ռուս-հայկական հարաբերությունների ամրապնդման եւ հետագա զարգացման գործում»: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել