Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻ ԿԱԶՄԵՐԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՀԱՅՏՆԻ ԵՆ

Հոկտեմբեր 10,2002 00:00

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻ ԿԱԶՄԵՐԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՀԱՅՏՆԻ ԵՆ Այսօրվանից Հայաստանի ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ֆուտբոլի «Եվրո-2004»-ի ընտրական փուլի հերթական հանդիպմանը՝ Հունաստանի ընտրանու հետ։ Մեր ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Օսկար Լոպեսը ուսումնամարզական հավաքի է հրավիրել 24 ֆուտբոլիստի։ Նրանք են. դարպասապահներ՝ Ռոման Բերեզովսկի («Դինամո», Մոսկվա), Արմեն Համբարձումյան («Մարեկ», Բուլղարիա), Էդել Ապուլա Էդիմա Բետե («Փյունիկ», Երեւան), պաշտպաններ՝ Սարգիս Հովսեփյան («Զենիթ», Ս. Պետերբուրգ), Հարություն Վարդանյան («Յանգ Բոյզ», Շվեյցարիա), Արթուր Մկրտչյան («Փյունիկ»), Կարեն Դոխոյան («Կռ. Սովետով», Սամարա), Արմեն Պետիկյան («Միկա», Աշտարակ), Խոսե Անդրե Բիլիբիո («Փյունիկ»), Ալեքսանդր Թադեւոսյան («Արարատ», Երեւան), կիսապաշտպաններ՝ Արթուր Պետրոսյան («Յանգ Բոյզ»), Համլետ Մխիթարյան (ՀՄՄ, Բեյրութ), Ռոմիկ Խաչատրյան («Ապոել», Նիկոսիա), Ալբերտ Սարգսյան («Տորպեդո», Մոսկվա), Արթուր Ոսկանյան («Դեյնի», Մորֆու), Վարդան Մինասյան («Փյունիկ»), Աղվան Մկրտչյան («Փյունիկ», Կարեն Ալեքսանյան («Շիրակ», Գյումրի), Եղիշե Մելիքյան («Բանանց», Երեւան), Կառլ Լոմբե («Փյունիկ»), հարձակվողներ՝ Արտավազդ Քարամյան («Փյունիկ»), Արման Քարամյան («Փյունիկ»), Անդրեյ Մովսիսյան («Սատուրն», Ռամենսկոյե), Էդգար Մանուչարյան («Փյունիկ»)։ Հունաստանի ազգային հավաքականի հետ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 16-ին, Աթենքի «Պանատինաիկոս» ակումբի ստադիոնում։ Նախորդ օրը՝ հոկտեմբերի 15-ին մրցելու են այս երկու երկրների երիտասարդական (օլիմպիական) հավաքականները, որին նույնպես մեր ընտրանին նախապատրաստվել սկսում է այսօրվանից։ Օլիմպիական հավաքականի գլխավոր մարզիչ Անդրանիկ Ադամյանն իր հերթին հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ում հրավիրել է հավաքի։ Ահա նրանք. դարպասապահներ՝ Նիկոլայ Սարգսյան («Փյունիկ»), Ֆելիքս Հակոբյան («Միկա»), պաշտպաններ՝ Հովհաննես Հարությունյան («Զվարթնոց», Երեւան), Արտավազդ Մկրտչյան («Զվարթնոց»), Վարդան Հովհաննիսյան («Միկա»), Արարատ Առաքելյան («Բանանց»), Վալերի Ալեքսանյան («Փյունիկ»), Վահան Մառանջյան («Շիրակ»), կիսապաշտպաններ՝ Կարեն Մուրադյան («Միկա»), Արսեն Մելոյան («Փյունիկ»), Դավիթ Գրիգորյան («Միկա»), Արտակ Հովհաննիսյան («Փյունիկ»), Արթուր Պետրոսյան («Արարատ», Երեւան), Լեւոն Փաչաջյան («Զվարթնոց»), Արթուր Գաբրիելյան («Արարատ»), Արթուր Խաչատրյան («Արարատ»), հարձակվողներ՝ Կարեն Խաչատրյան («Շիրակ»), Գալուստ Պետրոսյան («Արարատ»), Վահե Դավթյան («Բանանց»), Կարեն Սարգսյան («Դինամո», Ստավրոպոլ»), Գագիկ Ավագյան («Միկա»), Տիգրան Դավթյան («Զվարթնոց»)։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել