Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական չբացահայտված սպանությունը

Հոկտեմբեր 23,2002 00:00

Հերթական չբացահայտված սպանությունը Ս. թ. մայիսի 30-ին կատարվեց մի անմարդկային սպանություն, որի զոհը դարձավ Արտավազդ Կիմի Խանդանյանը: Վերջինս նշված օրը դուրս գալով «Սիգարոն» գործարանի մոտ գտնվող օբյեկտից, իր սեփական մեքենայի մեջ դավադրաբար սպանվեց ավտոմատ հրազենից արձակված կրակահերթից: Մի քանի ստահակների ձեռքով կտրվեց դեռ 40-ը չբոլորած ազնիվ մարդու կյանքի թելը, որն այնքան ծրագրեր, հանրօգուտ ու մարդասիրական նպատակներ ուներ: Այս սարսափելի իրողությունից անցել է ավելի քան չորս ամիս, բայց այդպես էլ, կամա թե ակամա չի բացահայտվում այս ոճիրը, եւ ինքնըստինքյան մտածելու տեղիք է տալիս այն տխուր իրողությունը, թե մինչեւ երբ պետք է անտեսվեն օրենքը եւ մարդկային տարրական իրավունքները: Ճիշտ է, մենք համակերպվել ենք օրենքի բացակայությանը եւ բյուրոկրատական համակարգի կամայականություններին, բայց մեր մեջ դեռ չի մարել արդարադատության եւ ճշմարտության վերջնական հաղթանակի հույսը, ուստի սպասում ենք, որ միգուցե Հայոց պետության մեջ կարթնանա խոր քուն մտած այն արջը, որը կոչվում է «օրենք», եւ արդարությունն ու ճշմարտությունը վերջապես կբացահայտվեն: Հակառակ դեպքում մեր իշխանություններն ու դատաքննչական մարմինները վերջնականորեն կապացուցեն իրենց սնանկությունն ու անկարողությունը նույնիսկ այսպիսի անմարդկային ու աղմկոտ սպանությունը բացահայտելու գործում: Եթե Հայաստանի բարձրագույն հետաքննչական ատյանները նման «չեզոք» վերաբերմունք են ցուցաբերում այս նողկալի ոճրագործությանը, ապա էլ ում հանդեպ կարող է հավատ ունենալ տեղից իրավազուրկ, արհամարհված ու հուսախաբ մեր ժողովուրդը: ՕՖԵԼՅԱ ՍԱՀԱԿՅԱՆ «Վանատուր» ռեստորանի սեփականատեր Արտավազդ Խանդանյանի եւ նրա վարորդ (նույնպես սպանված) Պավել Վարդանյանի սպանության գործի նախաքննությունը քաղաքային դատախազության վարույթում է: Սակայն դատարան ուղարկելու, գործի քննությունն ավարտելու թելը դեռ չի երեւում: Դեռ մայիսի 7-ին Ա. Խանդանյանը 200 ընտանիքի (160 ծայրաստիճան չքավոր եւ 40 զոհված-վիրավոր ազատամարտիկների) 10 տոննա ալյուր բաժանեց: Գավառում Ա. Խանդանյանը մտադիր էր զբաղվել ճանապարհաշինությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել